Նրան պատասխանատվությա՞ն կենթարկեն

Նրան պատասխանատվությա՞ն կենթարկեն

Tue, 14 Apr 2026 12:55:02 +0400


Դատախազության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա է անցկացվել, որը վերաբերում էր վերջին օրերին համացանցում տարածված մի տեսանյութի, որտեղ անհայտ անձը վիրավորական և նվաստացնող արտահայտություններ էր հնչեցրել արցախահայության, մասնավորապես՝ կանանց հասցեին։

Լրագրողների հետ զրույցում «Վերածնվող Արցախ» շարժման հիմնադիր Անաստաս Իսրայելյանը նշեց, որ նման խոսույթը վտանգավոր է և խորացնում է հասարակության ներսում առկա պառակտումները։ Նրա խոսքով՝ եթե նման երևույթները ժամանակին չկանխվեն և չվերացվեն, դրանք կարող են լուրջ խնդիրներ առաջացնել ազգային միասնականության տեսանկյունից։

Իսրայելյանը նաև ընդգծեց, որ իրավապահ մարմիններն ունեն բավարար գործիքակազմ՝ նման վարք դրսևորած անձանց պատասխանատվության ենթարկելու համար։ Նա պահանջեց, որպեսզի համապատասխան քայլեր ձեռնարկվեն՝ կանխելու նմանատիպ դեպքերի կրկնությունը ապագայում։

Միաժամանակ, շարժման հիմնադիրը չի բացառել, որ տեղի ունեցածի հետևում կարող են կանգնած լինել որոշակի ուժեր՝ նույնիսկ ենթադրելով հնարավոր համակարգված բնույթ։

Ակցիայի մասնակիցները Դատախազությունից պահանջել են պարզել դեպքի բոլոր հանգամանքները և օրենքի շրջանակում պատասխանատվության ենթարկել վիրավորական արտահայտություններ հնչեցրած անձին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Գյումրիում ստորագրահավաք է. հարյուրավոր քաղաքացիներ են միացել

Գյումրիում ստորագրահավաք է. հարյուրավոր քաղաքացիներ են միացել Mon, 20 Apr 2026 13:38:25 +0400 Երեկվանից Գյումրիում՝…

10 րոպե ago

Ո՞ր երկրին է Ուկրաինան խնդրել կազմակերպել Զելենսկի-Պուտին հանդիպումը

Ո՞ր երկրին է Ուկրաինան խնդրել կազմակերպել Զելենսկի-Պուտին հանդիպումը Mon, 20 Apr 2026 13:30:58 +0400 Ուկրաինան…

17 րոպե ago

Մինչև 3 մլն դրամի վարկ ունեցողներին պիտի ներում շնորհեն

Մինչև 3 մլն դրամի վարկ ունեցողներին պիտի ներում շնորհեն Mon, 20 Apr 2026 13:30:20 +0400…

18 րոպե ago

Մեզ ոնց են դաստիարակել`տղամարդը, որ մի անգամ սուտ է խոսում, էլ չարժի իրենով զբաղվել

Մեզ ոնց են դաստիարակել`տղամարդը, որ մի անգամ սուտ է խոսում, էլ չարժի իրենով զբաղվել Mon,…

18 րոպե ago

Քանի ներկայացուցիչ ունի Հայաստանն այսօր

Քանի ներկայացուցիչ ունի Հայաստանն այսօր Mon, 20 Apr 2026 13:23:50 +0400 Ապրիլի 20-ին կայանալիք ծանրամարտի…

24 րոպե ago

Ո՛չ այս ընտանիքի մոդելին․․․

Ո՛չ այս ընտանիքի մոդելին․․․ Mon, 20 Apr 2026 13:15:34 +0400 Վարչապետ կոչվող անձի ընտանիքը հանրության…

33 րոպե ago