Կանխեց վթարը

Կանխեց վթարը

Tue, 14 Apr 2026 16:24:12 +0400


Երկաթուղում ամենավտանգավոր արտակարգ իրավիճակներից մեկը քարաթափումն է։ Սա բավականին տարածված երևույթ է Հայաստանի համար, որտեղ երկաթուղին հիմնականում անցնում է ժայռերի և կիրճերի միջով։ Նմանատիպ վթարների կանխման նպատակով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցները մշտապես շրջայց են իրականացնում շուրջ 700 կիլոմետր երկարությամբ երկաթուղային գծերի երկայնքով։ Այնուամենայնիվ, լինում են իրավիճակներ, երբ գծերի վրա հայտնվում են օտար առարկաներ։

Այդպիսի արտակարգ իրավիճակներից մեկը կանխել է Սպիտակ քաղաքի բնակիչ Գրիգոր Մանուկյանը։ Ապրիլի 9-ի երեկոյան աշխատանքից տուն վերադառնալիս նա ականատես է եղել քարաթափման, երբ ժայռից պոկված մոտ երեքտոննանոց քարը վնասել է երկաթուղային գիծը։ Դեպքը տեղի է ունեցել Լոռու մարզում՝ Սպիտակ–Նալբանդ հատվածում, որտեղ առկա են բազմաթիվ պոտենցիալ քարաթափման վտանգ ունեցող տեղամասեր։ Գծի շրջայց իրականացնող աշխատակիցներն ու մեքենավարները լավ ճանաչում են վտանգավոր հատվածները և դրանցով անցնելիս ցուցաբերում են առավել զգոնություն։ Հատկապես անձրևների շրջանում հաճախ առաջանում է քարաթափման վտանգ։ Սակայն այս անգամ փլուզումը տեղի է ունեցել այնպիսի հատվածում, որտեղ նախկինում նման երևույթներ չեն արձանագրվել։

Բացի այդ, լեռնային ռելիեֆի պատճառով մեքենավարները միշտ չէ, որ ունեն բավարար տեսանելիություն՝ գծերի վրա հայտնված օտար առարկաներից խուսափելու համար։ Սա էականորեն մեծացնում է հնարավոր վթարի վտանգը։ «Քարաթափումը վնասել էր գծերը հենց ոլորանից հետո։ Տվյալ հատվածում մեքենավարի տեսանելիությունը կազմում է մոտ 100 մետր, իսկ մութ ժամերը էլ ավելի էին բարդացնում իրավիճակը», — նշում է Վանաձորի ԳԿՄ-ի ղեկավար Արամ Մկրտչյանը։ — «Չի բացառվում, որ քաղաքացու զգոնությունը կանխել է գնացքի վնասումը»։

Ոչ հեռու անցած տարվա դեկտեմբերին քարաթափումը դարձել էր բեռնատար գնացքի լոկոմոտիվի ռելսերից դուրս գալու պատճառ Սևանի ճանապարհահատվածում։ Ճանապարհի կորության պատճառով լոկոմոտիվային բրիգադը ուշ էր նկատել խոչընդոտը, և արտակարգ արգելակումը չէր կարողացել կանխել բախումը։

Սպիտակում քաղաքացու գիտակցված քայլը՝ քարաթափման մասին ԱԻՆ-ին ահազանգելը, հնարավորություն է տվել ժամանակին ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ և ապահովել երթևեկության անվտանգությունը տվյալ հատվածում։ Փրկարարների ուժերով գիծը մաքրվել է քարերից, իսկ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բրիգադները օպերատիվ վերականգնել են այն։ Երթևեկությունը վերականգնվել է։

Այս կապակցությամբ ընկերությունն իր երախտագիտությունն է հայտնում Սպիտակի բնակիչ Գրիգոր Մանուկյանին՝ ցուցաբերած անտարբեր չլինելու և զգոնության համար։ Ընկերությունը նաև շնորհակալություն է հայտնում Հայաստանի Փրկարար ծառայությանը, որը արագ և արդյունավետ արձագանքում է երկաթուղում առաջացող արտակարգ իրավիճակների վերաբերյալ ահազանգերին։ Այս անգամ ևս փրկարարները արագ արձագանքել են, ժամանել դեպքի վայր և մաքրել գիծը, որպեսզի «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցները վերականգնեն երկաթուղային գիծը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Տիտղոսազուրկ արքաեղբոր Bentley-ն հանվել է վաճառքի

Տիտղոսազուրկ արքաեղբոր Bentley-ն հանվել է վաճառքի Fri, 09 Oct 2026 01:30:14 +0400 Մեծ Բրիտանիայում տիտղոսազուրկ…

22 րոպե ago

Մեղադրել է կնոջը հետապնդելու մեջ

Մեղադրել է կնոջը հետապնդելու մեջ Fri, 09 Oct 2026 01:00:14 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը…

52 րոպե ago

Ո՞վ է գրականության ոլորտում 2026 թ․ Նոբելյան մրցանակակիրը

Ո՞վ է գրականության ոլորտում 2026 թ․ Նոբելյան մրցանակակիրը Fri, 09 Oct 2026 00:30:55 +0400 Գրականության…

1 ժամ ago

Վերակենդանացած տղամարդը պատմել է, թե ինչ է տեսել «մահվանից հետո»

Վերակենդանացած տղամարդը պատմել է, թե ինչ է տեսել «մահվանից հետո» Thu, 08 Oct 2026 23:55:16…

2 ժամ ago

Իրանի դեմ պատերազմը կավարտվի շատ շուտով․ Դոնալդ Թրամփ

Իրանի դեմ պատերազմը կավարտվի շատ շուտով․ Դոնալդ Թրամփ Thu, 08 Oct 2026 23:45:47 +0400 Միացյալ…

2 ժամ ago

Բանակցությունները մտել են փակուղի

Բանակցությունները մտել են փակուղի Thu, 08 Oct 2026 23:30:56 +0400 Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ…

2 ժամ ago