Ոչ թե ռեւանշ, այլ երկրում բան փոխելու վճռականություն

Ոչ թե ռեւանշ, այլ երկրում բան փոխելու վճռականություն

Tue, 14 Apr 2026 19:15:32 +0400


Ապրիլի 11-ի հանրահավաքը, անշուշտ, ոչ միայն Սամվել Կարապետյանին ու «Ուժեղ Հայաստանին» աջակցող հանրահավաք էր, այլ նաեւ Հայաստանի ու հայ ժողովրդի՝ երկրում բան փոխելու կամքի դրսեւորում: Իհարկե, ինչ-որ բան փոխելու կամքի առկայությունը երկրում բան փոխելու կարեւոր նախապայման է: Սակայն այդ կամքի առկայությունն ամենեւին չի պակասեցնում այդ փոփոխությունը ճիշտ ձեւով անելու անհրաժեշտությունը:
Այդ փոփոխությունը ճիշտ փոփոխություն դարձնելու ուղին, թերեւս, նրան ավելորդ զգացմունքայնությունից ու անտեղի ոգեւորությունից զերծ պահելն է: Մենք պետք է հասկանանք, որ այսօրվա Հայաստանի համար ճիշտ փոփոխությունը ոչ թե զգացմունքներով ու ոգեւորությամբ, այլ ռացիոնալությամբ ու ճիշտ հաշվարկներով աչքի ընկնող փոփոխությունն է: Իհարկե, ինչպես բոլոր ժամանակների, այնպես էլ այսօրվա Հայաստանի համար ճիշտ փոփոխությունը չի կարող հանձնվելու եւ կարմիր գծեր չունենալու փոփոխություն լինել: Բայց այն որքան չի կարող հանձնվելու ու կարմիր գծեր չունենալու, նույնքան էլ չի կարող ռեւանշի ու պատերազմի մասին փոփոխություն լինել:

Այս իմաստով, Հայաստանի ուզած փոփոխությունը ո՛չ Թուրքիային եւ ո՛չ էլ Ադրբեջանին պատերազմ հայտարարող եւ նրանց նկատմամբ ռեւանշի ձգտող փոփոխությունը չէ: Հայաստանի ու հայ ժողովրդի ուզած փոփոխությունը Հայաստանի տնտեսությունն արդիականացնող, նրան նոր իմաստ ու բովանդակություն հաղորդող փոփոխությունն է: Մյուս հանգամանքը, որի հարցում սպասվող փոփոխությունը չի կարող տարընթերցումների տեղ թողնել, Հայաստանի ու Հայաստանով անցնող կոմունիկացիոն ուղիների բացվելու հանգամանքն է: Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանի համար անընդունելին ոչ թե Թրիփփն ու աբխազական երկաթուղին համադրող, այլ դրանք միմյանց հակադրող փոփոխությունն է: Այսօրվա Հայաստանն աշխարհի հետ կապելու համար այնքան, որքան Թրիփփի գործարկումը, նույնքան էլ աբխազական երկաթուղու վերագործարկումն է կարեւոր:

Պետք է հասկանանք, որ Հայաստանի համար ճիշտ փոփոխությունը Հայաստանն աշխարհի ու տարածաշրջանի մասը դարձնող փոփոխությունն է: Իսկ այդ փոփոխությունը ոչ թե այդ երկուսից մեկը բացելն ու մյուսի բացումը խոչընդոտելն է, այլ այդ երկուսի բացվելու համար ջանք ու միջոց չխնայելը:

Մյուս հանգամանքը, որին սպասվող փոփոխությունն ու այն բերողները պետք է լրջությամբ վերաբերվեն, ազգային ու հասարակական համերաշխությունն է: Քանի որ մենք, որպես ժողովուրդ, 2018-ը տեսած եւ 2018-ին երկրի նախագահ մերժած ժողովուրդ ենք, պետք է հասկանանք, որ այսօրվա Հայաստանի ուզած փոփոխությունը ո՛չ Նիկոլին եւ ո՛չ էլ որեւէ մեկին մերժելու եւ պատժելու համար չէ: Հայաստանի ուզած փոփոխությունը Հայաստանը հզորացնող, այն ավելի համերաշխ ու ավելի ուժեղ դարձնող փոփոխությունն է:

Գալուստ Սարգսյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արդյոք Թրամփը «սպանե՞լ» է ԹՐԻՓ-ի վերաբերյալ Իրանի այդ դիրքորոշումը

Արդյոք Թրամփը «սպանե՞լ» է ԹՐԻՓ-ի վերաբերյալ Իրանի այդ դիրքորոշումը Wed, 24 Jun 2026 21:45:56 +0400…

16 րոպե ago

Իրավունքը պետք է գերակայի․ ունեցել ենք զանգվածային ընտրախախտում

Իրավունքը պետք է գերակայի․ ունեցել ենք զանգվածային ընտրախախտում Wed, 24 Jun 2026 21:24:17 +0400 Մեր…

38 րոպե ago

Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ

Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Wed, 24…

47 րոպե ago

«Տունը, որտեղ ես ապրում եմ»

«Տունը, որտեղ ես ապրում եմ» Wed, 24 Jun 2026 21:00:58 +0400 Լեւ Կուլիջանովի եւ Յակով…

1 ժամ ago

Փաշինյանական ռեժիմի «բերիաները» երևի տեսել են

Փաշինյանական ռեժիմի «բերիաները» երևի տեսել են Wed, 24 Jun 2026 20:58:55 +0400 Երեւի Աննա Վարդապետյանը,…

1 ժամ ago

Ողբերգական դեպք. Դեշամը լքել է ԱՄՆ-ն

Ողբերգական դեպք. Դեշամը լքել է ԱՄՆ-ն Wed, 24 Jun 2026 20:45:45 +0400 Ֆրանսիայի ազգային հավաքականի…

1 ժամ ago