Փաշինյանական ռեժիմի «բերիաները» երևի տեսել են

Փաշինյանական ռեժիմի «բերիաները» երևի տեսել են

Wed, 24 Jun 2026 20:58:55 +0400


Երեւի Աննա Վարդապետյանը, Անդրանիկ Սիմոնյանն ու Արթուր Պողոսյանը ժամանակին շատ են նայել 37 թվի մասին ֆիլմեր եւ ոգեշնչվել են Յագոդայի, Եժովի, Բերիայի կերպարներից: Նիկոլ Փաշինյանն էլ ոչ միայն Պապ թագավորի, այլ նաեւ Ստալինի, Պինոչետի, գուցե` Մաո Ցզեդունի կամ Կիմ Չեն Ընի կերպարներով է ժամանակին ոգեշնչված եղել եւ ուժի ու հզորության մասին իր պատկերացումները սահմանափակվում են մարդկանց բռնել-նստեցնել-պատժել-դատելու գործողություններով: Նիկոլական դատավորներն էլ երեւի ոգեշնչվել են 37 թվի «եռյակների» օրինակից, որոնք նիստեր չէին անում` ուղղակի որոշումներ էին դակում, մի տարբերությամբ, որ նրանք մահապատժի էին ուղարկում, սրանք կալանքների որոշումներն են դակում:

Փաշինյանական ռեժիմի «բերիաները» երեւի կինոներում նաեւ տեսել են, թե ինչպես էին 37 թվին սեւ «վորոնյոկները» լուսումութին գնում իրենց զոհերի հետեւից` այնպես, որ շենքի բոլոր բնակիչներն իմանան եւ երկրով մեկ ահուսարսափ տարածվի: Որ գիշերային ամեն աղմուկից, մոտակայքով անցնող ամեն ավտոմեքենայի ձայնից, ամեն բացվող դռան ճռռոցից մարդկանց սիրտը թփրտա եւ բոլոր-բոլորն անխտիր սպասեն գիշերային դահիճներին ու… իրենց հերթին: Այսօր հերթը Ավետիք Չալաբյանինն էր…

Ընդդիմադիրներից մեկը մեր լրագրողին այսօր ասել էր, թե` տունը միշտ մաքուր են պահում, դրսի հագուստն էլ` կողքները դրած, որ անակնկալի չգան` արագ հագնվեն ու գնան իրենց հետեւից եկածների հետ: Կատակով էր ասել, ծիծաղով, բայց սա սեւ հումորի շարքից է…

2018-ին մենք ազգովի դեմոկրատիա եւ ազատություն էինք երազում` մարդու իրավունքների, խոսքի ազատության, ընտրական իրավունքի ընդլայնում… ստացանք սողացող ստալինիզմ` գիշերային ձերբակալություններով, անհիմն ու նենգ կալանավորումներով: Երբ ոչ ոք չգիտի հերթական «զոհին» ինչի համար են տանում եւ որ գործողությունը կամ խոսքը կարող է հաջորդ անգամ մեր տեղակալ «ռազլիվի» բռնապետիկին դուր չգալ:

Տասնյակ տարիներ իր թերթում քաղաքական հետապնդումների եւ անհիմն կալանավորումների դեմ հոդվածներ է հրապարակել (գոնե ես այդ թեմաներով հարյուրավոր հոդվածներ եմ գրել «Հայկական ժամանակում» եւ ինքը բոլորի հետ համաձայն է եղել), անմեղության կանխավարկածի խախտումներն է դատապարտել, քրեական մեթոդները չարաշահող իշխանություններին է քննադատել…հիմա տվեց- անցավ իր բոլոր նախորդներին` մարդու իրավունքների ոտնահարման, օրենքներն ու Սահմանադրությունը տրորելու տեսանկյունից:

Պարզվեց` կալանքն իր ամենասիրելի գործիքն է, քաղաքական հետապնդումը` աթոռը պաշտպանելու միակ միջոց, քաղաքական հակառակորդները` ոխերիմ թշնամիներ, քաղաքացին` տուգանքի մատերիալ, իշխանությունն էլ իրեն հարկավոր էր ոչ թե պետությունը զարգացնելու, արդար ու ազատ երկիր կառուցելու, այլ… վայելելու համար:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռումինիան և Մոլդովան՝ միասնական պետությու՞ն․ ուշագրավ շրջադարձ Եվրոպայում

Ռումինիան և Մոլդովան՝ միասնական պետությու՞ն․ ուշագրավ շրջադարձ Եվրոպայում Wed, 24 Jun 2026 22:30:33 +0400 Հունիսի…

7 րոպե ago

Ընտրությունից հետո թեկուզ ջրհեղեղ

Ընտրությունից հետո թեկուզ ջրհեղեղ Wed, 24 Jun 2026 22:20:15 +0400 Տնտեսվարողը բախվում է անհեռատես քաղաքական…

17 րոպե ago

Արթիկում կոալիցիոն կառավարումը փլուզվել է. որն է կոնֆլիկտի պատճառը

Արթիկում կոալիցիոն կառավարումը փլուզվել է. որն է կոնֆլիկտի պատճառը Wed, 24 Jun 2026 22:15:23 +0400…

22 րոպե ago

Թրամփի կարծիքով ամերիկացիները պատերազմ են ուզում Իրանի դեմ

Թրամփի կարծիքով ամերիկացիները պատերազմ են ուզում Իրանի դեմ Wed, 24 Jun 2026 22:00:44 +0400 ԱՄՆ…

37 րոպե ago

Արդյոք Թրամփը «սպանե՞լ» է ԹՐԻՓ-ի վերաբերյալ Իրանի այդ դիրքորոշումը

Արդյոք Թրամփը «սպանե՞լ» է ԹՐԻՓ-ի վերաբերյալ Իրանի այդ դիրքորոշումը Wed, 24 Jun 2026 21:45:56 +0400…

52 րոպե ago

Իրավունքը պետք է գերակայի․ ունեցել ենք զանգվածային ընտրախախտում

Իրավունքը պետք է գերակայի․ ունեցել ենք զանգվածային ընտրախախտում Wed, 24 Jun 2026 21:24:17 +0400 Մեր…

1 ժամ ago