Ոչ թե ռեւանշ, այլ երկրում բան փոխելու վճռականություն

Ոչ թե ռեւանշ, այլ երկրում բան փոխելու վճռականություն

Tue, 14 Apr 2026 19:15:32 +0400


Ապրիլի 11-ի հանրահավաքը, անշուշտ, ոչ միայն Սամվել Կարապետյանին ու «Ուժեղ Հայաստանին» աջակցող հանրահավաք էր, այլ նաեւ Հայաստանի ու հայ ժողովրդի՝ երկրում բան փոխելու կամքի դրսեւորում: Իհարկե, ինչ-որ բան փոխելու կամքի առկայությունը երկրում բան փոխելու կարեւոր նախապայման է: Սակայն այդ կամքի առկայությունն ամենեւին չի պակասեցնում այդ փոփոխությունը ճիշտ ձեւով անելու անհրաժեշտությունը:
Այդ փոփոխությունը ճիշտ փոփոխություն դարձնելու ուղին, թերեւս, նրան ավելորդ զգացմունքայնությունից ու անտեղի ոգեւորությունից զերծ պահելն է: Մենք պետք է հասկանանք, որ այսօրվա Հայաստանի համար ճիշտ փոփոխությունը ոչ թե զգացմունքներով ու ոգեւորությամբ, այլ ռացիոնալությամբ ու ճիշտ հաշվարկներով աչքի ընկնող փոփոխությունն է: Իհարկե, ինչպես բոլոր ժամանակների, այնպես էլ այսօրվա Հայաստանի համար ճիշտ փոփոխությունը չի կարող հանձնվելու եւ կարմիր գծեր չունենալու փոփոխություն լինել: Բայց այն որքան չի կարող հանձնվելու ու կարմիր գծեր չունենալու, նույնքան էլ չի կարող ռեւանշի ու պատերազմի մասին փոփոխություն լինել:

Այս իմաստով, Հայաստանի ուզած փոփոխությունը ո՛չ Թուրքիային եւ ո՛չ էլ Ադրբեջանին պատերազմ հայտարարող եւ նրանց նկատմամբ ռեւանշի ձգտող փոփոխությունը չէ: Հայաստանի ու հայ ժողովրդի ուզած փոփոխությունը Հայաստանի տնտեսությունն արդիականացնող, նրան նոր իմաստ ու բովանդակություն հաղորդող փոփոխությունն է: Մյուս հանգամանքը, որի հարցում սպասվող փոփոխությունը չի կարող տարընթերցումների տեղ թողնել, Հայաստանի ու Հայաստանով անցնող կոմունիկացիոն ուղիների բացվելու հանգամանքն է: Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանի համար անընդունելին ոչ թե Թրիփփն ու աբխազական երկաթուղին համադրող, այլ դրանք միմյանց հակադրող փոփոխությունն է: Այսօրվա Հայաստանն աշխարհի հետ կապելու համար այնքան, որքան Թրիփփի գործարկումը, նույնքան էլ աբխազական երկաթուղու վերագործարկումն է կարեւոր:

Պետք է հասկանանք, որ Հայաստանի համար ճիշտ փոփոխությունը Հայաստանն աշխարհի ու տարածաշրջանի մասը դարձնող փոփոխությունն է: Իսկ այդ փոփոխությունը ոչ թե այդ երկուսից մեկը բացելն ու մյուսի բացումը խոչընդոտելն է, այլ այդ երկուսի բացվելու համար ջանք ու միջոց չխնայելը:

Մյուս հանգամանքը, որին սպասվող փոփոխությունն ու այն բերողները պետք է լրջությամբ վերաբերվեն, ազգային ու հասարակական համերաշխությունն է: Քանի որ մենք, որպես ժողովուրդ, 2018-ը տեսած եւ 2018-ին երկրի նախագահ մերժած ժողովուրդ ենք, պետք է հասկանանք, որ այսօրվա Հայաստանի ուզած փոփոխությունը ո՛չ Նիկոլին եւ ո՛չ էլ որեւէ մեկին մերժելու եւ պատժելու համար չէ: Հայաստանի ուզած փոփոխությունը Հայաստանը հզորացնող, այն ավելի համերաշխ ու ավելի ուժեղ դարձնող փոփոխությունն է:

Գալուստ Սարգսյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ողբերգական դեպք. Դեշամը լքել է ԱՄՆ-ն

Ողբերգական դեպք. Դեշամը լքել է ԱՄՆ-ն Wed, 24 Jun 2026 20:45:45 +0400 Ֆրանսիայի ազգային հավաքականի…

9 րոպե ago

Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են

Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են Wed, 24 Jun 2026…

22 րոպե ago

Մարկ Ռյուտեն հասկանում է Դոնալդ Թրամփին

Մարկ Ռյուտեն հասկանում է Դոնալդ Թրամփին Wed, 24 Jun 2026 20:30:33 +0400 ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար…

24 րոպե ago

«Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր

«Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Wed,…

37 րոպե ago

Ոչ Երևանի քաղաքապետը, ոչ փոխքաղաքապետը դատավճիռներ կարդալու գործառույթ չունեն

Ոչ Երևանի քաղաքապետը, ոչ փոխքաղաքապետը դատավճիռներ կարդալու գործառույթ չունեն Wed, 24 Jun 2026 20:15:40 +0400…

39 րոպե ago

Հայ գերիների ազատ արձակումից մինչև Արցախի մշակութային ժառանգություն․ Բաքուն «նեղված» է Փարիզից

Հայ գերիների ազատ արձակումից մինչև Արցախի մշակութային ժառանգություն․ Բաքուն «նեղված» է Փարիզից Wed, 24 Jun…

54 րոպե ago