Եռաբլուրի «հիմնանորոգված» մուտքը, կոռուպցիոն սխեմայի բացահայտու՞մ

Եռաբլուրի «հիմնանորոգված» մուտքը, կոռուպցիոն սխեմայի բացահայտու՞մ

Tue, 14 Apr 2026 23:52:34 +0400


Ապրիլի 14֊ին բլոգեր Արթուր Չախոյանը հերթական տեսանյութն է հրապարակել Եռաբլուր պանթեոնի ամիսներ առաջ «վերանորոգված», «հիմնանորոգված» մուտքի հատվածից։

Բլոգերն հանգամանալից բացատրում է վերանորոգման ժամանակ կատարված թերի աշխատանքներն ու փաստաթղթերում ու գետնի վրա տեղ գտած տարբերությունները, հստակ նշելով, որ այդտեղ կարող է աշխատած լինել կոռուպցիոն սխեմա։

Բլոգերն առաջին անգամ չէ, որ անդրադառնում է այս հատվածի շինարարությանը, նախորդ անգամները, երբ անդրադարձել էր, անդրադարձին հետևել էին կատաղի օնլայն գրոհներ բլոգերի հասցեին, իշխանությունների աջակիցների, մասնավորապես՝ Արամ Սարգսյանի կուսակիցների կողմից։

Հիշեցնենք վերջինիս կուսակիցն է Մալաթիա֊Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը` Ռոմիկ Մխիթարյանը, իսկ Եռաբլուրի այս շինարարությամբ զբաղվում է Մալաթիա֊Սեբաստիա վարչական շրջանը, որի ղեկավարն էլ դեկտեմբերին շինարարության հետ կապված պատասխանել էր «Հրապարակ»-ի հարցերին։

2025֊ի դեկտեմբերին «Հրապարակ»-ին էին դիմել հերոսածին ծնողներ, հայտնելով մտահոգություն, որ 2 ամիս ձգվող այդ հատվածի շինարարությունը գուցե ավարտին չհասցվի մինչ Նոր Տարի ու ծնողները ստիպված լինեն անհարմար այլընտրանքային ճանապարհներից օգտվել։ Այն ժամանակ բացի այս մտահոգությունը ծնողները տարակուսելի էին համարել այս հատվածի վերանորոգումը, քանի որ մինչ վերանորոգումն էլ այս հատվածի անբարեկարգ լինելու մասով գանգատներ չկային, ճանապարհը սալիկապատված, նորմալ երթևեկելի էր, մի քանի սալիկ էր պոկված, որը կարող էր վերանորոգվել հատվածական, ոչ թե կանգնել հիմնանորոգման։

Կից բլոգերի տեսանյութն ու «Հրապարակ»-ի դեկտեմբերին հրապարակված ռեպորտաժը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երբ տեղի կունենա Վեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը

Երբ տեղի կունենա Վեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը Fri, 18 Sep 2026…

5 րոպե ago

Փնտրել են ողջ գիշեր

Փնտրել են ողջ գիշեր Fri, 18 Sep 2026 17:45:35 +0400 Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 20-ի սահմաններում,…

8 րոպե ago

Գագիկ Խաչատրյանի վիճակը չի կայունանում

Գագիկ Խաչատրյանի վիճակը չի կայունանում Fri, 18 Sep 2026 17:40:14 +0400 Latest news from Secure…

13 րոպե ago

Գագիկ Խաչատրյանը վատացավ

Գագիկ Խաչատրյանը վատացավ Fri, 18 Sep 2026 17:34:07 +0400 Latest news from Secure News Portal…

19 րոպե ago

Բախումներ ուժայինների եւ գրոհայինների միջեւ՝ Իրանում

Բախումներ ուժայինների եւ գրոհայինների միջեւ՝ Իրանում Fri, 18 Sep 2026 17:30:51 +0400 Իրանում՝ Սիսթան եւ…

22 րոպե ago

Խաչատրյանին զրկեցին օտարերկրյա բժշկի կողմից զննություն անցնելուց․ փաստաբան

Խաչատրյանին զրկեցին օտարերկրյա բժշկի կողմից զննություն անցնելուց․ փաստաբան Fri, 18 Sep 2026 17:21:34 +0400 Latest…

32 րոպե ago