«Հրապարակ»․ Ձյան հետեւանքով Դիլիջանում ո՛չ լույս կար, ո՛չ ջուր, ո՛չ գազ

«Հրապարակ»․ Ձյան հետեւանքով Դիլիջանում ո՛չ լույս կար, ո՛չ ջուր, ո՛չ գազ

Wed, 15 Apr 2026 11:45:38 +0400


Ապրիլի 12-ի երեկոյան տեղացած ձյունը Դիլիջան քաղաքի բնակիչների կյանքը լիովին խաթարել էր։ Տեղացած ձյան հետեւանքով կոտրվել էին ծառերի ճյուղեր, շարքից դուրս էին եկել էլեկտրական հոսանքագծեր։ Դիլիջանում տներ կային, որոնք, խմելու ջրից զատ, զրկված էին նաեւ էլեկտրական հոսանքից ու բնական գազից։ Էլեկտրական հոսանքի գծերի վթարների հետեւանքով քաղաքը զրկվել էր պոմպերի միջոցով մղվող խմելու ջրից, որովհետեւ պոմպերն էլ են հոսանքով աշխատում։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքն ապրիլի 13-ին հայտարարություն էր տեղադրել․ ««Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից իրականացվող վթարավերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ․ ապրիլի 13-ին, ժամը 10:30-ից մինչեւ ապրիլի 14-ը, ժամը 10:30-ը կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը՝ պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»։

Տեղացած ձյան հետեւանքով Դիլիջանի որոշ թաղամասեր ապրիլի 13-ի ցերեկն էլ լույս չունեին եւ միայն այդ օրվա երեկոյան ժամերին են ունեցել, բնական գազն էլ մի քանի թաղամասերում շատ ցածր ճնշման է եղել։ Այնպես որ, միայն Երեւանում չէ, որ տեղացած ձյունը կամ անձրեւը կաթվածահար է անում մայրաքաղաքի կյանքը, մարզերում էլ է նույն վիճակը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ

11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ Sat, 31 Oct 2026…

4 ժամ ago

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել Sat, 31 Oct 2026 23:30:08 +0400 Ամերիկացի…

4 ժամ ago

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել Sat, 31 Oct 2026 23:13:57 +0400…

4 ժամ ago

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ Sat, 31 Oct 2026 22:59:03 +0400 Հոկտեմբերի 31-ին…

4 ժամ ago

Հայ մարզիկները մեդալներ են շահել

Հայ մարզիկները մեդալներ են շահել Sat, 31 Oct 2026 22:45:14 +0400 Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող…

5 ժամ ago

«Շուտով գործարք կկնքենք»․ Թրամփ

«Շուտով գործարք կկնքենք»․ Թրամփ Sat, 31 Oct 2026 22:30:50 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, թե…

5 ժամ ago