Հեղեղումներից տուժած մեքենաների համար կարող եք վնասի փոխհատուցում ստանալ

Հեղեղումներից տուժած մեքենաների համար կարող եք վնասի փոխհատուցում ստանալ

Wed, 15 Apr 2026 15:45:38 +0400


Ապրիլի 12-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցում ջրհեղեղ էր։ Ջուրը ողողել էր ողջ ճանապարհահատվածը՝ դժվարացնելով թե՛ հետիոտների, թե՛ վարորդների տեղաշարժը։ Պատճառը հորդառատ անձրևներն ու չմաքրված հեղեղատարներն էին։ «Հրապարակ»-ին ահազանգած քաղաքացիները նշում են, որ ջրհեղեղի հետևանքով մայթեզրին կայանված իրենց մեքենաները լուրջ վնասներ են կրել։ Ով պետք է հատուցի այդ վնասները, ով է կրում դրա մեղքն ու պատասխանատվությունը։

Մեզ հետ զրույցում փաստաբան Մհեր Հակոբյանը նշեց, որ վարորդները նախ պետք է փորձաքննությամբ ամրագրեն իրենց կրած վնասները, դրա չափը․ «Փորձաքննությունից հետո պետք է դիմեն Երևանի քաղաքապետարան, քաղաքապետարանը, եթե հատուցեց՝ լավ, բայց սովորաբար չի հատուցում, դրանից հետո դատական կարգով պետք է խնդրին լուծում տան, պիտի վարչական դատարան դիմեն։ Ցավոք այս դեպքում փորձագետի ծառայության դիմաց քաղաքացիներն են վճարում»։ Հակոբյանն ըմդգծեց, որ թեև նման գործերը դատարանը կարող է մինչև 2 տարի քննել, սակայն տուժողների հայցի բավարարման մասով շանսերը մեծ են։

Անդրադառնալով հարցին, թե կա՞ն արդյոք ժամկետներ՝ դիմելու համար, փաստաբանը նշեց․ «Եթե մի քանի օր առաջ տեղի ունեցած ջրհեղեղի համար այսօր դիմեն, կամ մեկ շաբաթից, որևէ պարագայում դա չի խախատի վաղեմության ժամկետը, քանի որ վաղեմության ժամկետը 3 տարի է։ Սակայն որքան շուտ ես դիմում, այնքան ճշգրիտ ձևով է ապրանքագետը կամ փորձագետը վնասի չափը ֆիքսում։ Հիմա, եթե դեպքից մի օր հետո է տարել փորձագետի մոտ, հասկանալի է, դատարանն այլ կերպ կընկալի, եթե դեպքից 2 ամիս հետո է տուժողը տարել փորձագետի մոտ, ու ասում է, որ էսինչ էլեկտրոնիկան փչացել է, ապա դատարանը կարող է ասել, որ դա պատճառահետևանքային կապի մեջ չի գտնվում ջրի հետ։ Նման դեպքերում, սովորաբար, խորհուրդ եմ տալիս անմիջապես հաջորդ օրը, առավելագույնը մյուս օրը իրականացնել վնասի չափի գնահատումը»։

Հարցին՝ տարբերություն կա՞ մեքենան կայանված է եղել մայթեզրին՝ մինչև ջրհեղեղը, թե այդ փողոցով անցնելու ժամանակ է վնասվել, փաստաբանը պատասխանեց․ «Գրեթե տարբերություն չկա, բայց կայանվածի դեպքում ավելի ամուր են հիմքերը, որովհետև եթե այդ փողոցով անցնելու պահին է մեքենան վնասվել կամ ջրի տակն անցել, ապա այս դեպքում կարող են ասել, որ անհաղթարելի ուժեր էին կամ ֆորսմաժորային վիճակ էր։ Իհարկե, դրան էլ կարելի է հակադարձել ու ասել, որ հեղեղատարներն էին փակ, բայց ամեն դեպքում կայանված մեքենայի պարագայում վիճակը ավելի անխոցելի է»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նամիբիան ցեղասպանության համար փոխհատուցում է պահանջում Գերմանիայից

Նամիբիան ցեղասպանության համար փոխհատուցում է պահանջում Գերմանիայից Sat, 27 Jun 2026 14:00:01 +0400 Նամիբիան Գերմանիայից…

6 րոպե ago

Լիպարիտ Դրմեյանը 2 առաջարկ ուներ

Լիպարիտ Դրմեյանը 2 առաջարկ ուներ Sat, 27 Jun 2026 13:53:58 +0400 Latest news from Secure…

12 րոպե ago

Քաղաքական պատճառով անձին աշխատանքից ազատելը քրեորեն հետապնդման ենթակա արարք է

Քաղաքական պատճառով անձին աշխատանքից ազատելը քրեորեն հետապնդման ենթակա արարք է Sat, 27 Jun 2026 13:45:34…

21 րոպե ago

Պետք է անվավեր ճանաչվի. Արամ Օրբելյանի թեժ ելույթը ՍԴ-ում

Պետք է անվավեր ճանաչվի. Արամ Օրբելյանի թեժ ելույթը ՍԴ-ում Sat, 27 Jun 2026 13:43:23 +0400…

23 րոպե ago

Էլի՞ պատերազմ․ Թեհրանը մեղադրում է ԱՄՆ-ին

Էլի՞ պատերազմ․ Թեհրանը մեղադրում է ԱՄՆ-ին Sat, 27 Jun 2026 13:30:27 +0400 Իրանի հարավային ափին…

36 րոպե ago

Աշխարհի 1000 համալսարանների մեջ չկա ոչ մի համալսարան Հայաստանից, իսկ Ադրբեջանից․․․

Աշխարհի 1000 համալսարանների մեջ չկա ոչ մի համալսարան Հայաստանից, իսկ Ադրբեջանից․․․ Sat, 27 Jun 2026…

36 րոպե ago