Աննան գնաց, «ծաղրածուները» մնացին

Աննան գնաց, «ծաղրածուները» մնացին

Wed, 15 Apr 2026 18:15:39 +0400


Փաշինյան, վերջին անգամ եմ ասում քեզ՝ քեռուն դոմփել չեն սովորեցնի: Դա, նախ՝ շատ ծիծաղելի է եւ ապա՝ անշնորհակալ գործ: Դու իբր բիզնեսից բան ես հասկանում, մի հատ էլ բիզնեսմեններին հավաքել գլխիդ, բացատրում ես, թե որքան լավ է լինելու, եթե դու մնաս վարչապետի աթոռին: Թե բա՝ նախաճաշ…

Ի դեպ, մուտքավճարն ինչքա՞ն էր: Աննայի «վեչերինկաները» հաջողակ բիզնեսմենուհիների եւ որոշ բիզնեսմենների հետ դեռ կարելի էր հասկանալ: Դե, վարչապետի կին էր, որոշակի քմահաճույքներ ուներ, նվերների ու փողի հանդեպ կանացի հետաքրքրություններ… Ինչ եղել՝ եղել է: Դա անցավ, գնաց: Բայց դո՞ւ ինչու ես բիզնեսմեններին հավաքել գլխիդ, ինչի՞ կարիք ունես: Փողի՞: Եթե ոչ, ապա ուրիշ ինչի՞ մասին ես խոսելու Սամվել Ալեքսանյանի կամ Խաչատուր Սուքիասյանի (աչքովս չընկավ) հետ: Քո կառավարությանը հարցում եմ ուղարկել, թե սեպտեմբերին պատերազմ սկսվելու դեպքում մեր ժողովրդին քանի՞ օր կբավարարեն պահուստավորված շաքարավազը, հավի բուդը, սառեցված միսը, հացահատիկը, բենզինը եւ այլն: Ինձ պատասխանել են՝ ձեզ հետաքրքրող հարցերով դիմեք Սամվել Ալեքսանյանին եւ Խաչատուր Սուքիասյանին: Դու այսօր Սամվել Ալեքսանյանին ու Խաչատուր Սուքիասյանին հավաքել ես գլխիդ, բացատրում ես՝ որը որից հետո է, որ ի՞նչ անես:

Բիզնեսմեններն էլ են, ախր, հետաքրքիր մարդիկ: Փոխանակ իրենք հրավիրեին էս Ձախորդ Փանոսին, հանդիմանեին վերջին 8 տարիներին հայկական բիզնեսի գլխին բերած չարիքների համար, մի բան էլ իրենք էին վազել՝ հանդիպելու նրա հետ: Ինչքան իրար հակասող (ներմուծող-արտահանող) բիզնեսմեն կար, այնտեղ էր: Տպավորություն էր ստեղծվել, որ սրանք Նիկոլի ձեռքի տակ են բիզնեսմեն դարձել ու հիմա եկել են նրա ձեռքը սեղմելու, նրանից շնորհակալ լինելու, նրա դարակազմիկ բիզնես ծրագրերը լսելու: Այո, եկել էին լսելու բիզնեսի հետ կապված հարցերում երկու էշի գարի իրարից ջոկել չկարողացող Նիկոլին եւ գլուխները տմբտմբացնելու: Ես չեմ հասկանում, պարոնայք խոշոր գործարարներ, դուք Պուտինի ու Նիկոլի զրույցը Հայաստանի (հետեւաբար՝ նաեւ ձեր) մասին չե՞ք լսել: Բա եթե լսել եք, ինչո՞ւ նույն համերաշխ կազմով մի հայտարարություն չարեցիք, չփորձեցիք Հայաստանի վարչապետին հորդորել՝ քիթը չմտցնել հարցերի մեջ, որոնցից ոչինչ չի հասկանում: Ասեիք՝ այ տղա, դու 8 տարում ԵԱՏՄ-ի 8 նիստի անգամ չես մասնակցել, տեղյակ չես այդ կառույցի առավելություններին ու դժվարություններին, ինչպե՞ս ես քեզ թույլ տալիս խոսել ԵՄ-ի առավելությունների մասին ու մի բան էլ հոխորտալ, որ հենց ժամանակը գա, մենք մեր որոշումը կկայացնենք՝ ԵՄ մտնել, թե մնալ ԵԱՏՄ-ում: Դու մեզ՝ բիզնեսմեններիս, հարցրե՞լ ես՝ մենք ԵՄ գնալուն «դաբրո» տվե՞լ ենք: Եվ հիմա ո՞վ է պատասխան տալու Ռուսաստանում մեր բիզնեսների գլխին քար գցելու համար: Հրեն՝ Աշոտ Արսենյանի դեմ են Ռուսաստանում քրեական վարույթը վերսկսել` «Ջերմուկից» թունավորված եւ մահացած մարդու դեպքով, Պռոշյանի կոնյակի գործարանի արտադրանքն է արգելվել Ռուսաստանում, Խաչատուր Սուքիասյանի (աչքովս չընկավ) եւ մի խումբ այլ անձանց մուտքն է Ռուսաստան արգելված: Ո՞վ է այս ամենի թիվ 1 մեղավորը կամ, առնվազն, թիվ 1 պատասխանատուն:

Մյուս կողմից էլ, հարգելի բիզնեսմեններ, եթե դուք գոհ եք Նիկոլի կառավարումից, ապա ես ո՞վ եմ, չէ՞ որ ընկել եմ ձեր ու Նիկոլի արանքը: Կարող էի, իհարկե, չխոսել, չխնդալ ձեր ու Նիկոլի «գեղեցիկ» ճաշկերույթի վրա, բայց սիրտս ցավում է, երբ տեսնում եմ, թե ինչպես է Նիկոլը ձեզ ծառայեցնում իր ազգակործան նպատակներին եւ միեւնույն ժամանակ վտանգում թե՛ ձեր բիզնեսները եւ թե՛ հայկական կապիտալը, առհասարակ: Այդ ի՞նչ փափուկ բարձեր է դրել ձեր գլխի տակ, թե ամեն ինչ շուտով կկարգավորվի, եւ Ադրբեջանի հետ խաղաղության հեռանկարները ձեր առաջ այլընտրանքային շուկա կբացեն: Խնդրում եմ, ինձ մեկ հատիկ շուկայի անուն տվեք, որտեղ դուք կկարողանաք հաստատվել ու գործոն լինել «չերեզ» Ադրբեջան: Փչոց է այդ ամենը, ահա թե ինչ: Եվ դուք էլ գիտեք, որ փչոց է, քանզի չեմ հավատում, որ դուք այլընտրանքային շուկաների մասին ունեք նույն պատկերացումները, ինչ որ Փաշինյանն ունի:

Չէ, ինձ ինչ էլ ասեք՝ շատ անհարմար բան ստացվեց: Փաշինյանը գործարարներին հավաքել, բացատրում էր, թե ինչպես «դոմփել»: Ասում եմ՝ ծիծաղելի էր այդ ամենը տեսնելը, որովհետեւ հավաքն ինքնին այլ, ավելի «կարեւոր» նպատակ էր հետապնդում: Դա մի պրիմիտիվ փորձ էր՝ ընտրություններից առաջ հանրությանը ցույց տալու, որ խոշոր գործարարները Փաշինյանի կողքին են:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Քահանային բռնի բանակ են տանում․ Ուկրաինայում ևս հակաեկեղեցական արշավ է

Քահանային բռնի բանակ են տանում․ Ուկրաինայում ևս հակաեկեղեցական արշավ է Thu, 04 Jun 2026 20:00:28…

7 րոպե ago

Ոչ ոք չի վերահսկելու ձեր քվեարկությունը

Ոչ ոք չի վերահսկելու ձեր քվեարկությունը Thu, 04 Jun 2026 19:54:21 +0400 Latest news from…

13 րոպե ago

Ռուբեն Գրիգորյանը պաշտոն է ստացել

Ռուբեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Thu, 04 Jun 2026 19:49:52 +0400 Հարգելի՛ գործընկերներ, Ուրախությամբ տեղեկացնում…

18 րոպե ago

Սենց բան պատմության մեջ չի եղել, վախի մթնոլորտ է. Ծառուկյան

Սենց բան պատմության մեջ չի եղել, վախի մթնոլորտ է. Ծառուկյան Thu, 04 Jun 2026 19:48:48…

19 րոպե ago

Ով, ով, բայց դու խոսելու տեղ չունես

Ով, ով, բայց դու խոսելու տեղ չունես Thu, 04 Jun 2026 19:45:27 +0400 Հաշվի առնելով…

22 րոպե ago

Վերջին հանրահավաքային հանդիպումը

Վերջին հանրահավաքային հանդիպումը Thu, 04 Jun 2026 19:38:38 +0400 Latest news from Secure News Portal…

29 րոպե ago