Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային

Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային

Wed, 15 Apr 2026 22:45:10 +0400


Իսրայելի արտաքին հետախուզական ծառայության՝ «Մոսադ»-ի, նոր տնօրեն, գեներալ-մայոր Ռոման Գոֆմանի՝ Թուրքիայի վերաբերյալ «միջուկային» առաջարկը մեծ արձագանքի է արժանացել: Ըստ հրապարակումների՝ Գոֆմանը դեռ 2019-ին մագիստրոսական աշխատանքի շրջանակում առաջարկել էր, որ Իսրայելը տարածաշրջանային հավասարակշռություն ապահովելու համար միջուկային մարտագլխիկներ վաճառի Թուրքիային, ինչպես նաև Եգիպտոսին և Սաուդյան Արաբիային։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրամանով վերջինիս «Մոսադ»-ի ղեկավարի պաշտոնին նշանակումը ներքին լուրջ քննադատությունների է արժանացել։ Քննադատները նշել են, որ Գոֆմանը չունի հետախուզական փորձ և կարող է վտանգել ծառայության աշխատանքը։ Նշվում է նաև, որ Գոֆմանը նախկինում ներգրավված է եղել վիճահարույց գործողությունների մեջ, որոնց թեման կրկին գլուխ է բարձրացվել նրա նշանակման ֆոնին։ Գեներալ-մայորը պաշտոնը կստանձնի հունիսի 2-ից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ո՞ւմ էին ուղղված 102-րդ ռազմաբազայի առնչությամբ Պուտինի հայտարարությունները

Ո՞ւմ էին ուղղված 102-րդ ռազմաբազայի առնչությամբ Պուտինի հայտարարությունները Thu, 10 Sep 2026 17:15:44 +0400 Բիշքեկում…

13 րոպե ago

Աննա Գրիգորյանն ու Արթուր Խաչատրյանը հանդիպել են ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանության խորհրդականին

Աննա Գրիգորյանն ու Արթուր Խաչատրյանը հանդիպել են ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանության խորհրդականին Thu,…

15 րոպե ago

«Պատերազմը» եռում է․ Բեռլինը զանգվածաբար արտաքսում է ռուս դիվանագետներին

«Պատերազմը» եռում է․ Բեռլինը զանգվածաբար արտաքսում է ռուս դիվանագետներին Thu, 10 Sep 2026 17:00:36 +0400…

28 րոպե ago

Կարծես թե ամեն ինչ բանը բանից անցել է. Թանդիլյանն

Կարծես թե ամեն ինչ բանը բանից անցել է. Թանդիլյանն Thu, 10 Sep 2026 16:49:42 +0400…

39 րոպե ago

Խաչանովը՝ US Open–ի կիսաեզրափակիչում

Խաչանովը՝ US Open–ի կիսաեզրափակիչում Thu, 10 Sep 2026 16:45:09 +0400 Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում…

44 րոպե ago

Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհին

Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհին Thu, 10 Sep 2026 16:36:05 +0400 Latest…

53 րոպե ago