Չորեքշաբթի , 17 Հունիսի 2026

Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային

Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային

Wed, 15 Apr 2026 22:45:10 +0400


Իսրայելի արտաքին հետախուզական ծառայության՝ «Մոսադ»-ի, նոր տնօրեն, գեներալ-մայոր Ռոման Գոֆմանի՝ Թուրքիայի վերաբերյալ «միջուկային» առաջարկը մեծ արձագանքի է արժանացել: Ըստ հրապարակումների՝ Գոֆմանը դեռ 2019-ին մագիստրոսական աշխատանքի շրջանակում առաջարկել էր, որ Իսրայելը տարածաշրջանային հավասարակշռություն ապահովելու համար միջուկային մարտագլխիկներ վաճառի Թուրքիային, ինչպես նաև Եգիպտոսին և Սաուդյան Արաբիային։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրամանով վերջինիս «Մոսադ»-ի ղեկավարի պաշտոնին նշանակումը ներքին լուրջ քննադատությունների է արժանացել։ Քննադատները նշել են, որ Գոֆմանը չունի հետախուզական փորձ և կարող է վտանգել ծառայության աշխատանքը։ Նշվում է նաև, որ Գոֆմանը նախկինում ներգրավված է եղել վիճահարույց գործողությունների մեջ, որոնց թեման կրկին գլուխ է բարձրացվել նրա նշանակման ֆոնին։ Գեներալ-մայորը պաշտոնը կստանձնի հունիսի 2-ից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Համաձայնել են քննարկել միջուկային ծրագրի հետ կապված հարցեր․ Մարկո Ռուբիո

Համաձայնել են քննարկել միջուկային ծրագրի հետ կապված հարցեր․ Մարկո Ռուբիո Wed, 03 Jun 2026 17:35:15 …