Սպասվում է սուրճի առատ բերք․ ինչպես դա կազդի շուկայի վրա

Սպասվում է սուրճի առատ բերք․ ինչպես դա կազդի շուկայի վրա

Wed, 15 Apr 2026 23:00:28 +0400


Բրազիլիայում 26/27 գյուղատնտեսական տարում սպասվում է ռեկորդային ծավալի՝ 75,65 միլիոն միավոր 60 կիլոգրամանոց պարկ սուրճի բերք։ Այս մասին հայտնում են Safras & Mercado ընկերության մասնագետները։ Ակնկալված բերքի ծավալը կազմել է 71 միլիոն պարկ։ Սակայն սպասելիքները կգերազանցվեն, քանի որ առկա է եղել բարենպաստ եղանակային պայմաններ, ինչը եւ ավելացրել է բերքատվությունը։

Ընդ որում, «արաբիկա» տեսակի սուրճի բերքը այս տարի կլինի նախատեսվածից 29 տոկոս ավել՝ մինչեւ 49,95 միլիոն պարկ։ «Ռոբուստա» տեսակի սուրճի բերքը սակայն քիչ կլինի 1,2 տոկոսով՝ մինչեւ 25,7 միլիոն պարկ։ Հիշեցնենք, որ Բրազիլիան հանդիսանում է աշխարհում սուրճի խոշորագույն արտադրողը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Էշ, մի՛ սատկի, գարուն կգա, յոնջա կուտես

Էշ, մի՛ սատկի, գարուն կգա, յոնջա կուտես Sat, 30 May 2026 17:45:02 +0400 Ռուսը մեզ …