Երեքշաբթի , 7 Հուլիսի 2026

Անգամ գիտությունն են սեռականացնում

Անգամ գիտությունն են սեռականացնում

Wed, 15 Apr 2026 23:15:16 +0400


Գաղտնիք չէ, որ օրվա իշխանությունները ցանկանում են ժամանակակից երևալ, այդ պատճառով շատ հաճախ խոսում են կանանց իրավունքներից, սակայն երբ գալիս է գործնականում կին հարգելու և կանանց տեղ տալու պահը, գործ ունենք մի այնպիսի կնատյաց վարչակարգի հետ, որն անգամ պատրաստ է հղի կնոջը վրաերթի ենթարկել և սառնասրտորեն դեպքի վայրից հեռանալ:

Չնայած ՔՊ-ական իշխանությունների կնատյաց քաղաքականությանը, մայր բուհում` ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի թեթև ձեռքով ֆորում է կազմակերպվել` գիտությամբ զբաղվող կանանց խնդիրների թեմայով:

ԵՊՀ-ի կայքէջում ասվում է, որ վերջին տարիներին ամբողջ աշխարհում իրականացված միջազգային և ազգային բազմաթիվ կրթական ծրագրերի շնորհիվ կանայք այժմ ակտիվ ներգրավված են գիտության ամենատարբեր բնագավառներում:

Այս տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ինչպես կին գիտնականների թվաքանակի աճ, այնպես էլ գիտական ծրագրերի ֆինանսավորման, ռեսուրսների և հնարավորությունների ընդլայնում: Նշանակալից է, որ բազային ֆինանսավորմամբ ներառված կին գիտնականների ՀՀ ցուցանիշը մոտ 1.7 անգամ ավելի բարձր է, քան համաշխարհային միջին ցուցանիշը:

Ստացվում է, որ մերօրյա «կնամեծար» Հայաստանում գիտությունն անգամ սեռականացվում է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բռնապետ ես, բռնապետ

Բռնապետ ես, բռնապետ Sat, 04 Jul 2026 09:00:08 +0400 Մի ժամանակ ՔՊ-ական իշխանությունը հպարտանում էր …