Չորեքշաբթի , 28 Հոկտեմբերի 2026

Վերջնական որոշման մասին կհայտարարվի

Վերջնական որոշման մասին կհայտարարվի

Wed, 13 May 2026 11:52:42 +0400


Շենգավիթ վարչական շրջանում անցկացված նախընտրական քայլերթի ընթացքում քաղաքացիները ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին դժգոհել են գույքահարկի բարձրացումից՝ նշելով, որ այն ծանր բեռ է դարձել հատկապես թոշակառուների և երկար տարիներ աշխատած մարդկանց համար։

Ծառուկյանը քննադատել է գույքահարկի բարձրացման որոշումը՝ այն համարելով անարդար և վերանայման կարիք ունեցող:

Հանդիպման ընթացքում Ծառուկյանը քաղաքացիներին կոչ է արել ակտիվորեն մասնակցել ընտրություններին և քվեարկել սեփական համոզմունքին համապատասխան։ Նրա խոսքով՝ մարդիկ չպետք է վախենան իրենց ընտրությունից և պետք է ազատորեն կատարեն իրենց որոշումը։

Քաղաքական գործիչը նաև անդրադարձել է նախընտրական կարգախոսին՝ նշելով, որ քաղաքացիների հետ շփումների ընթացքում տարբեր առաջարկներ է լսել։ Նա հիշեցրել է նախկինում հնչեցրած «Երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան» կարգախոսը, սակայն հավելել է, որ այժմ քննարկվում են նաև նոր տարբերակներ, և վերջնական որոշման մասին կհայտարարվի առաջիկայում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պիտի շատ հանդարտ ու զուսպ քայլեր անենք, չքանդենք եղածը․ Ծառուկյան

Պիտի շատ հանդարտ ու զուսպ քայլեր անենք, չքանդենք եղածը․ Ծառուկյան Wed, 28 Oct 2026 10:41:36 …