Երեքշաբթի , 18 Օգոստոսի 2026

Դիվանագիտական սկանդալ Ֆրանսիայի եւ Իրանի միջեւ

Դիվանագիտական սկանդալ Ֆրանսիայի եւ Իրանի միջեւ

Mon, 17 Aug 2026 20:30:24 +0400


Իրանի Հետախուզության նախարարությունը հայտարարել է, որ Թեհրանում այս տարվա հուլիսին ձերբակալված ֆրանսիացի երկու դիվանագետները գաղտնի շփումներ են ունեցել քաղաքացիների հետ։ Համաձայն իրանական արտաքին քաղաքական գերատեսչության տվյալների, Ֆրանսիան փորձել է ստեղծել լրտուների ցաննց Իրանի ներսում եւ նրա սահմաններից դուրս։ Թեհրանում հայտարարել են, որ դիվանագետներին նկատել են գաղտնի հանդիպման ժամանակ։ Մի շարք փաստաթղթեր այդ ցանցի ստեղծման հետ կապված, ըստ իրանական կողմի, հաստատված են եղել դեռեւս Թեհրանում Ֆրանսիայի նախորդ դեսպանի կողմից։

Թեհրանը Փարիզից բացատրություններ է պահանջել եւ սպառնացել է պատասխան քայլեր, եթե հետայսու նման գործողությունները կրկնվեն։ Ֆրանսիան էլ ավելի վաղ հայտարարել էր, որ իր դիվանագետներին մի քանի ժամ շարունակ պահել են ձերբակալված վիճակում եւ թույլ չեն տվել կապ հաստատել դեսպանատան հետ։ Դիվանագետներից մեկը ենթարկվել է, ըստ Փարիզի հայտարարության, ֆիզիկական բռնության։ Դիվանագետին ծեծի ենթարկելու դրվագի հետ կապված Թեհրանը հանդես է եկել վճռական հերքմամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել

Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել Sun, 16 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով