Ուրբաթ , 10 Հուլիսի 2026

Եթե ինձ սպանեն, ռմբակոծեք Իրանն այնպես, որ երբևէ չի եղել․ Թրամփ

Եթե ինձ սպանեն, ռմբակոծեք Իրանն այնպես, որ երբևէ չի եղել․ Թրամփ

Fri, 10 Jul 2026 22:30:19 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը պատրաստել է հրահանգներ այն դեպքում, եթե Իրանը սպանի իրեն։

«Ես երկար ժամանակ եղել եմ նրանց թիրախների ցուցակում։ Ես հրահանգներ եմ թողել։ Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, պետք է ռմբակոծել նրանց այն աստիճանի, որը նրանք երբեք չեն տեսել», – ասել է Թրամփը The New York Post-ին։

Հուլիսի 8-ին Թրամփը մտավախություն է հայտնել, որ Իրանի իշխանությունները կարող են փորձել սպանել իրեն։

CNN-ը հայտնել է, որ Թրամփը հինգշաբթի օրը Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից նոր ինքնաթիռով չի վերադարձել՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև սրվող հակամարտության ֆոնին անվտանգության նկատառումներից ելնելով։ CNN-ի տվյալներով՝ անվտանգության պաշտոնյաները որոշել են, որ ավելի հին ինքնաթիռն ավելի հարմար է պետության ղեկավարին պաշտպանելու համար ստեղծված իրավիճակում։

The Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին, հուլիսի 10-ին հայտնել է, որ Իսրայելը ԱՄՆ-ի հետ կիսվել է հետախուզական տվյալներով, որոնք ցույց են տալիս, որ Իրանը դիտարկում է Ամերիկայի նախագահի դեմ նոր մահափորձի ծրագիր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ես կլինեի Լենինի կողքին՝ լավագույն կոմունիստը․ Դոնալդ Թրամփ

Ես կլինեի Լենինի կողքին՝ լավագույն կոմունիստը․ Դոնալդ Թրամփ Thu, 09 Jul 2026 18:00:52 +0400 ԱՄՆ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով