Շաբաթ , 5 Սեպտեմբերի 2026

Ինչքան մարդ է ծնվում ու մահանում Հայաստանում. վիճակագրություն

Ինչքան մարդ է ծնվում ու մահանում Հայաստանում. վիճակագրություն

Sat, 05 Sep 2026 13:45:19 +0400


Հայաստանում ծնելիությունը տարեց տարի նվազում է, և դա այն աստիճան է տեսանելի, որ անգամ փողոցներում, ժամանցի վայրերում, և ամենուր հղի կանանց գրեթե չենք նկատում: Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների եւս` 2026 թվականի առաջին կիսամյակում ծնելիությունը նվազել է: Հայաստանում 2026 թ. հունվար-հունիսին 2025 թ. հունվար-հունիսի համեմատ ծնելիությունը նվազել է 1.9%-ով, մահացությունն աճել է՝ 4.7%-ով: Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: 2026 թ. առաջին կիսամյակում հանրապետությունում ծնվել է 14 281 երեխա, այնինչ 2025 թ. 6 ամսում ծնվել էր 14 564 երեխա: Ընդ որում, հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է մեռելածնության 169 դեպք, որը մեծ թիվ է:

Բնակչության կենսունակության գործակիցը՝ ծնվածների հարաբերակցությունը մահացածներին, 2026 թ.. հունվար-հունիսին կազմել է 114.5%՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 111.3%-ի համեմատությամբ, իսկ նորածինների սեռերի հարաբերակցության գործակիցը կազմել է 111 տղա՝ 100 աղջկա հաշվով (1000 կենդանի ծնվածի և մեռելածնի հաշվարկով): Նշենք նաև, որ 2025 թվականին հանրապետությունում գրանցվել է 32 հազար 42 ծնունդ՝ 2024 թվականին 33 հազար 593, իսկ 2023 թվականին` 36 հազար 590։ Նվազման տենդենցն ակնհայտ է:

Ինչ վերաբերում է մահացությանը, ապա ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանում մահացել է 12 476 մարդ՝ անցյալ տարվա նույն կիսամյակի 13 090 ցուցանիշի համեմատ: Մարդկանց ավելի քան կեսը (51.5% կամ 6 425 մարդ) մահացել է արյան շրջանառության համակարգի հիվանդություններից. այս ցուցանիշը 5.8%-ով պակաս է, քան 2025 թ. հունվար-հունիսին: Մահացության պատճառների շարքում երկրորդ տեղում են նորագոյացությունները (21.9% կամ 2 726 մարդ, աճը՝ 8.1%): Մահվան այլ պատճառների թվում նշված են նաև շնչառական օրգանների հիվանդությունները (9.8% կամ 1 218 մարդ, նվազումը՝ 12.1%), մարսողական օրգանների հիվանդությունները (5.3% կամ 661 մարդ, աճը՝ 3.4%), դժբախտ պատահարները, թունավորումները, վնասվածքները (3.3% կամ 417 մարդ, նվազումը՝ 4.4%), ներզատական համակարգի հիվանդությունները (2.1% կամ 263 մարդ, նվազումը՝ 6.7%), վարակիչ հիվանդությունները (0.6% կամ 75 մարդ, նվազումը՝ 51.3%):

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հափշտակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ․ մանրամասներ դեպքից

Հափշտակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ․ մանրամասներ դեպքից Thu, 03 Sep 2026 15:55:03 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով