Ինչ օրենք ու արդարություն

Ինչ օրենք ու արդարություն

Thu, 16 Apr 2026 09:00:37 +0400


Մենք այնքան երկար ենք ապրել պոռոտախոսության, գործի ու խոսքի հակադրության մթնոլորտում, որ հաճախ չենք էլ զգում, թե ինչքան շատ ցինիզմ, անդաստիարակություն, ոչ պրոֆեսիոնալիզմ ու կեղծիք կա այս իշխանությունների խոսույթում:

Ահա՝ կարդում եմ կառավարությունից ստացված հաղորդագրությունը «Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հանդիպման» մասին, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ 2018-ի «ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից» հետո մեծ առաջընթաց ենք գրանցել ժողովրդավարության, տնտեսության զարգացման հարցերում, բայց արդարության եւ արդարադատության հարցում դեռ խնդիրներ կան, քանի որ արդարություն ապահովող ինստիտուտների եւ «իշխանության աղբյուրի»` ժողովրդի միջեւ խզում կա: Ապա սահուն անցում է կատարել, թե խզում կա նաեւ Սահմանադրության եւ ժողովրդի միջեւ: «Արդարության եւ արդարադատության զգացողությունը չի լինելու, որովհետեւ Սահմանադրությունը պետք է լինի ժողովրդի ազատ կամքի արտահայտում, իսկ մենք պետք է խոստովանենք, որ այդպիսի Սահմանադրություն չունենք»:

Պարզ է, որ փորձում է նոր Սահմանադրության համար ճանապարհ հարթել: Բայց ինչպե՞ս կարող է երկրում արդարություն լինել, երբ քո անձնական հրահանգով մարդիկ են կալանավորվում, քո` ոչ մի հանցանք չգործած քաղաքական հակառակորդներին են ձերբակալում: Իսկ երբ փորձում ես կաթողիկոս «փոխել»` չի ստացվում, հրահանգում ես իրավապահ համակարգին` քրեական հետապնդումներ սկսել Մայր Աթոռի հոգեւորականների նկատմամբ: Ինչպե՞ս կարող է Սահմանադրություն գործել մի երկրում, որտեղ իշխող ՔՊ-ն իր նախընտրական ծրագրում բացահայտ հակասահմանադրական դրույթ է գրում` փոխել եկեղեցու ղեկավարին: Իսկ ժողովրդավարության հաղթանակն էլ երեւի տեռորով ու շանտաժով վերարտադրվելը կլինի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Չարյաց մեծագույնի վրա են կանգ առել… հայերեն թարգմանենք Փաշինյանի «խորամանկերենը»

Չարյաց մեծագույնի վրա են կանգ առել... հայերեն թարգմանենք Փաշինյանի «խորամանկերենը» Thu, 15 Oct 2026 23:56:49…

2 ժամ ago

Մենք չենք նահանջելու և շարունակելու ենք պայքարել․ Տոնոյան

Մենք չենք նահանջելու և շարունակելու ենք պայքարել․ Տոնոյան Thu, 15 Oct 2026 23:48:12 +0400 ԲՀԿ…

2 ժամ ago

Գիշերային ակումբի տերը ծեծել է մատուցողին

Գիշերային ակումբի տերը ծեծել է մատուցողին Thu, 15 Oct 2026 23:45:13 +0400 Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում…

2 ժամ ago

Օդաչուն թռիչքի հետագծով նկար է նկարել

Օդաչուն թռիչքի հետագծով նկար է նկարել Thu, 15 Oct 2026 23:30:51 +0400 Միացյալ Նահանգներում օդաչուն…

2 ժամ ago

««3+3» ձևաչափով առաջիկա հանդիպումը կարելի է անցկացնել Ադրբեջանում, իսկ հաջորդը՝ Երևանում»․ Լավրով

««3+3» ձևաչափով առաջիկա հանդիպումը կարելի է անցկացնել Ադրբեջանում, իսկ հաջորդը՝ Երևանում»․ Լավրով Thu, 15 Oct…

3 ժամ ago

Իրանի հետ պատերազմը ԵՄ-ին արդեն արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրո․ Իսպանիայի վարչապետ

Իրանի հետ պատերազմը ԵՄ-ին արդեն արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրո․ Իսպանիայի վարչապետ Thu,…

3 ժամ ago