«Հրապարակ»․ Էլի մեկ զոհ. ոստիկանների բռնարարքներից հետո կինը մահացել է

«Հրապարակ»․ Էլի մեկ զոհ. ոստիկանների բռնարարքներից հետո կինը մահացել է

Thu, 16 Apr 2026 10:45:36 +0400


Ապրիլի 7-ին՝ Մայրության եւ գեղեցկության օրը, Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում իրավապահների մասնակցությամբ հերթական բռնության դեպքն է արձանագրվել, որն իրավապահ «մարմինները» փորձում են կոծկել:
Բռնության զոհը Նինա Խաչատրյանն է, որը փորձել է պաշտպանել իր որդիներին՝ հանկարծակի տուն ներխուժած ոստիկաններից եւ քննիչից: Հրմշտոցի ընթացքում ստացած հարվածներից հետո կնոջ առողջությունը կտրուկ վատացել է, եւ մի քանի օր անց նա մահացել է:

Նրա որդին՝ Արման Առաքելյանը, «Հրապարակին» ներկայացրեց դեպքի մանրամասները: Իրավապահները՝ 10 ոստիկան եւ 1 քննիչ, դատարանի որոշմամբ քրեական գործերից մեկի շրջանակում ներկայացել են իրենց բնակարան՝ առավոտյան 7:30-ին: «Մի տասը հոգով մտան տուն, հարայ-հրոցով, սպառնալիքներով, բռնեցին եղբորս՝ Թովմաս Առաքելյանին: Փորձում էի հարցնել, թե ինչ է պատահել, բա՝ ձենդ չբարձրացնես, հեսա քիթդ կջարդեմ։ Այ սենց, խուլիգանի նման էին իրենց պահում: Կնոջ ու երեխաների առաջ բռնությամբ եղբորս ձեռքերն էին ոլորում, որ ձեռնաշղթաներ հագցնեն: Բայց մայրս խառնվեց, չէր թողնում, որ որդուն ձեռնաշղթա հագցնեն, իր կողմ էր քաշում եղբորս, նրանք էլ մորս սկսեցին բռունցքներով բրթբրթել, մոտ մի 5 րոպե մորս բռնության էին ենթարկում: Այնքան ագրեսիվ էին հրում, բրթում, բռունցքները դնում էին դոշին ու բրթում էին, հնարավոր է՝ նաեւ հարվածած լինեն, մորս բրթեցին՝ գցեցին հատակին»,- պատմում է Արման Առաքելյանը:

Ձերբակալության սանկցիա նրանք չեն ներկայացրել, ընդամենը խուզարկության որոշմամբ Թովմաս Առաքելյանին, որը 44-օրյա պատերազմի մասնակից է, բերման են ենթարկել Մալաթիայի բաժին: Խուզարկությամբ հայտնաբերել են 1 գրամ կանեփանման զանգված եւ մեկ փամփուշտ, որը 44-օրյա պատերազմի մասնակցի վերջին փամփուշտն էր՝ հիշատակն ահարկու պատերազմից: Թովմաս Առաքելյանին 3 օր պահել են ձերբակալվածների պահման վայրում, ապա բաց թողել: Այս ընթացքում ընտանիքի մոր՝ տարեց կնոջ ինքնազգացողությունը վատացել է:

«Մայրս այդ դեպքից հետո այլեւս չկարողացավ հաց ուտել, գիշերը ինքնազգացողությունը վատացավ, զանգեցի շտապօգնություն, բայց մայրս չհամաձայնեց գնալ: Երկու օրից ՁՊՎ-ից եղբայրս եկավ, տեսավ եղբորս, հանգստացավ, տարանք հիվանդանոց: ԿՏ արեցին, ասացին, որ պետք է վիրահատվի, բայց հաջող ելքի հույսը 2 տոկոս է, քանի որ աղիքների նեկրոզ է սկսվել: Մայրս ապրիլի 12-ին մահացավ», – պատմում է Արման Առաքելյանը:

Նա վստահ է, որ մայրը, որը մինչ այդ դեպքը առողջ կին էր, մահացել է իրավապահների բռնարարքներից հետո: «Աղիքի օղակում է եղել, որը հրել-խփելու հետեւանքով է եղել, եւ որը բերել է աղիքի նեկրոզի»,- վստահեցնում է Արման Առաքելյանը: Նա հանցագործության մասին հաղորդում է տվել, նախաձեռնվել է քրեական վարույթ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

102 տարեկանում մահացել է հայտնի դերասանուհին

102 տարեկանում մահացել է հայտնի դերասանուհին Wed, 07 Oct 2026 12:37:05 +0400 Ամերիկյան կինոյի հայտնի…

9 րոպե ago

Բաքուն չքմեղանում է․ գերմանացի պաշտոնյան իրենց գաղտնի տվյալներ չի փոխանցել

Բաքուն չքմեղանում է․ գերմանացի պաշտոնյան իրենց գաղտնի տվյալներ չի փոխանցել Wed, 07 Oct 2026 12:30:00…

16 րոպե ago

Ադրբեջանն աջակցում է Փաշինյանին՝ ընդդեմ հայ ազգայնականների

Ադրբեջանն աջակցում է Փաշինյանին՝ ընդդեմ հայ ազգայնականների Wed, 07 Oct 2026 12:23:45 +0400 Հարութ Սասունյան…

23 րոպե ago

«Հրապարակ». Թուրքիան ներխուժել է Հյուսիսային Կիպրոս, Իրաք, Սիրիա, վաղն էլ պահը կօգտագործի եւ կներխուժի Սյունիք

«Հրապարակ». Թուրքիան ներխուժել է Հյուսիսային Կիպրոս, Իրաք, Սիրիա, վաղն էլ պահը կօգտագործի եւ կներխուժի Սյունիք…

30 րոպե ago

Երևանն ու Դելին Հայաստանում հրթիռնե՞ր կարտադրեն

Երևանն ու Դելին Հայաստանում հրթիռնե՞ր կարտադրեն Wed, 07 Oct 2026 12:07:02 +0400 Երևանը և Դելին…

39 րոպե ago

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Ռուսաստանը

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Ռուսաստանը Wed, 07 Oct 2026 12:00:34 +0400 Ռուսաստանում…

46 րոպե ago