Վճռորոշը ոչ թե դատարանի վճիռն է, այլ Սամվել Կարապետյանի հաջորդ քայլը

Վճռորոշը ոչ թե դատարանի վճիռն է, այլ Սամվել Կարապետյանի հաջորդ քայլը

Thu, 16 Apr 2026 15:15:06 +0400


Համակարգային տրամաբանությամբ՝ ապրիլի 17-ին դատարանը, ամենայն հավանականությամբ, չի փոխի Սամվել Կարապետյանի խափանման միջոցը։ Դատախազը պահանջել է երկարաձգել տնային կալանքը ևս երեք ամսով՝ հիմնավորելով, որ առկա է վկաների վրա ազդեցության ռիսկ։

Հայաստանի դատական պրակտիկայում, երբ դատախազությունը ներկայացնում է նման ռիսկեր, (վկաների վրա ազդեցություն, գործընթացին հնարավոր խոչընդոտում), դատարանները հազվադեպ են գնում խափանման միջոցի մեղմացման։ Գործի քաղաքականացված ֆոնը՝ ընտրությունների համատեքստում, ինչպես նաև «ազդեցության ռիսկի» ձևակերպումը, առավել են ամրապնդում այն կանխատեսումը, որ խափանման միջոցը չի փոխվի։

Կա՞ արդյոք մեղմացման մասնակի հնարավորություն։ Այս պահին դա ևս տեսանելի չէ։ Ավելին, Կարապետյանի թիմակիցների ձերբակալությունները կարող են ընկալվել որպես հանգամանք, որով դատախազությունն ուժեղացնում է իր դիրքերը՝ շեշտադրելով ռիսկերի առկայությունը, ինչը կարող է բերել վերահսկողության պահպանման կամ նույնիսկ խստացման։
Միևնույն ժամանակ, քաղաքական դաշտը, պաշտպանական կողմը և հանրության գերակշիռ հատվածն այս իրավիճակն ընկալում են այլ կերպ։ Արձանագրվում է մրցակցային դաշտի խախտման զգացողություն, ձևավորվում «անհավասար պայքարի» ընկալում։ Ի վերջո, ընտրական գործընթացում բոլոր թեկնածուները պետք է ունենան հավասար պայմաններ, մինչդեռ Սամվել Կարապետյանի իրավունքները այս պահին էականորեն սահմանափակված են։

Դատարանը, իհարկե, կարող է հակադարձել՝ սա ոչ թե անհավասարություն է, այլ իրավական սահմանափակում։ Արդյունքում ձևավորվում է երկակի իրականություն․ իրավական համակարգը գործում է իր տրամաբանությամբ, իսկ քաղաքական դաշտը՝ իր։
Սակայն կա մի կարևոր «բայց»։ Այս պատմության մեջ որոշիչը կարող է լինել ոչ այնքան հենց դատարանի որոշումը, որքան այն, թե ինչ քայլեր կհետևեն դրանից հետո։ Ինչպես կգործի Սամվել Կարապետյանը, ինչ տրամադրություն կձևավորվի հանրության մեջ, և արդյոք այս թեման կմնա իրավական դաշտում, թե վերջնականապես կտեղափոխվի քաղաքական պայքարի հարթություն։

Եվ հենց այստեղ է կարևոր հուսադրող հանգամանքը․ նույնիսկ սահմանափակումների պայմաններում քաղաքական գործընթացները չեն կանգնում։ Հասարակական տրամադրությունները ձևավորվում են ոչ միայն ֆիզիկական ներկայությամբ, այլ նաև գաղափարներով, դիրքորոշումներով և վստահությամբ։ Սա նշանակում է, որ իրավիճակը դեռ բաց է, և վերջնական արդյունքը կախված է ոչ միայն իրավական զարգացումներից, այլ նաև հանրային արձագանքից և քաղաքական կամքից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Տուրիստն ուղեւորությունից վերադարձել է 55 պայուսակով

Տուրիստն ուղեւորությունից վերադարձել է 55 պայուսակով Thu, 04 Jun 2026 01:00:39 +0400 Գերմանա-Շվեյցարական սահմանին անսովոր…

33 րոպե ago

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի կողմնակիցների բազմահազարանոց երթը լուսանկարներով

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի կողմնակիցների բազմահազարանոց երթը լուսանկարներով Thu, 04 Jun 2026 00:07:12 +0400 «Ուժեղ…

1 ժամ ago

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության կայքը ենթարկվել է հաքերային հարձակման

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության կայքը ենթարկվել է հաքերային հարձակման Thu, 04 Jun 2026 00:01:54 +0400 «Երկիր…

2 ժամ ago

Կրեմլում նշել են հայկական գյուղմթերքն ադրբեջանականով փոխարինելու մասին

Կրեմլում նշել են հայկական գյուղմթերքն ադրբեջանականով փոխարինելու մասին Thu, 04 Jun 2026 00:00:45 +0400 Ռուսաստանը…

2 ժամ ago

Ինֆլյացիան նոր ռեկորդ է գրանցել

Ինֆլյացիան նոր ռեկորդ է գրանցել Wed, 03 Jun 2026 23:55:00 +0400 Իրանում սպառողական գների մայիսյան…

2 ժամ ago

43-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

43-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Wed, 03 Jun 2026 23:45:51 +0400 Մայիսի 27-ին՝ առավոտյան…

2 ժամ ago