Վճռորոշը ոչ թե դատարանի վճիռն է, այլ Սամվել Կարապետյանի հաջորդ քայլը

Վճռորոշը ոչ թե դատարանի վճիռն է, այլ Սամվել Կարապետյանի հաջորդ քայլը

Thu, 16 Apr 2026 15:15:06 +0400


Համակարգային տրամաբանությամբ՝ ապրիլի 17-ին դատարանը, ամենայն հավանականությամբ, չի փոխի Սամվել Կարապետյանի խափանման միջոցը։ Դատախազը պահանջել է երկարաձգել տնային կալանքը ևս երեք ամսով՝ հիմնավորելով, որ առկա է վկաների վրա ազդեցության ռիսկ։

Հայաստանի դատական պրակտիկայում, երբ դատախազությունը ներկայացնում է նման ռիսկեր, (վկաների վրա ազդեցություն, գործընթացին հնարավոր խոչընդոտում), դատարանները հազվադեպ են գնում խափանման միջոցի մեղմացման։ Գործի քաղաքականացված ֆոնը՝ ընտրությունների համատեքստում, ինչպես նաև «ազդեցության ռիսկի» ձևակերպումը, առավել են ամրապնդում այն կանխատեսումը, որ խափանման միջոցը չի փոխվի։

Կա՞ արդյոք մեղմացման մասնակի հնարավորություն։ Այս պահին դա ևս տեսանելի չէ։ Ավելին, Կարապետյանի թիմակիցների ձերբակալությունները կարող են ընկալվել որպես հանգամանք, որով դատախազությունն ուժեղացնում է իր դիրքերը՝ շեշտադրելով ռիսկերի առկայությունը, ինչը կարող է բերել վերահսկողության պահպանման կամ նույնիսկ խստացման։
Միևնույն ժամանակ, քաղաքական դաշտը, պաշտպանական կողմը և հանրության գերակշիռ հատվածն այս իրավիճակն ընկալում են այլ կերպ։ Արձանագրվում է մրցակցային դաշտի խախտման զգացողություն, ձևավորվում «անհավասար պայքարի» ընկալում։ Ի վերջո, ընտրական գործընթացում բոլոր թեկնածուները պետք է ունենան հավասար պայմաններ, մինչդեռ Սամվել Կարապետյանի իրավունքները այս պահին էականորեն սահմանափակված են։

Դատարանը, իհարկե, կարող է հակադարձել՝ սա ոչ թե անհավասարություն է, այլ իրավական սահմանափակում։ Արդյունքում ձևավորվում է երկակի իրականություն․ իրավական համակարգը գործում է իր տրամաբանությամբ, իսկ քաղաքական դաշտը՝ իր։
Սակայն կա մի կարևոր «բայց»։ Այս պատմության մեջ որոշիչը կարող է լինել ոչ այնքան հենց դատարանի որոշումը, որքան այն, թե ինչ քայլեր կհետևեն դրանից հետո։ Ինչպես կգործի Սամվել Կարապետյանը, ինչ տրամադրություն կձևավորվի հանրության մեջ, և արդյոք այս թեման կմնա իրավական դաշտում, թե վերջնականապես կտեղափոխվի քաղաքական պայքարի հարթություն։

Եվ հենց այստեղ է կարևոր հուսադրող հանգամանքը․ նույնիսկ սահմանափակումների պայմաններում քաղաքական գործընթացները չեն կանգնում։ Հասարակական տրամադրությունները ձևավորվում են ոչ միայն ֆիզիկական ներկայությամբ, այլ նաև գաղափարներով, դիրքորոշումներով և վստահությամբ։ Սա նշանակում է, որ իրավիճակը դեռ բաց է, և վերջնական արդյունքը կախված է ոչ միայն իրավական զարգացումներից, այլ նաև հանրային արձագանքից և քաղաքական կամքից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Ֆազի» uպանողին Ռուսաստանից բերել են Հայաստան

«Ֆազի» uպանողին Ռուսաստանից բերել են Հայաստան Wed, 18 Nov 2026 17:32:09 +0400 Ռուսաստանի Դաշնության գլխավոր…

18 րոպե ago

Փակել են Մակրոնի նստավայր տանող փողոցը

Փակել են Մակրոնի նստավայր տանող փողոցը Wed, 18 Nov 2026 17:30:13 +0400 Ֆրանսիական ոստիկանության աշխատակիցները…

20 րոպե ago

Ալիևի հրահանգով Սահմանադրությունը փոխելը ինքնիշխանության լիակատար կորուստ է

Ալիևի հրահանգով Սահմանադրությունը փոխելը ինքնիշխանության լիակատար կորուստ է Wed, 18 Nov 2026 17:29:04 +0400 Latest…

21 րոպե ago

Արամ Քոչարյանը հիշեցրեց Արսեն Գևորգյանի մահվան դեպքը

Արամ Քոչարյանը հիշեցրեց Արսեն Գևորգյանի մահվան դեպքը Wed, 18 Nov 2026 17:26:38 +0400 Latest news…

24 րոպե ago

Team Group-ը Digitec-ի ռազմավարական գործընկերն է․ խումբը կներկայացնի իր տեխնոլոգիական էկոհամակարգն ու նորարարական լուծումները

Team Group-ը Digitec-ի ռազմավարական գործընկերն է․ խումբը կներկայացնի իր տեխնոլոգիական էկոհամակարգն ու նորարարական լուծումները Wed,…

28 րոպե ago

Անդրանիկ Թեւանյանի խցից հեռացրել են խնդիրներ ունեցող անձին

Անդրանիկ Թեւանյանի խցից հեռացրել են խնդիրներ ունեցող անձին Wed, 18 Nov 2026 17:15:26 +0400 Երևանի…

35 րոպե ago