Հերթական որոշումը՝ Գագիկ Ծառուկյանի ընտանիքի անդամների դեմ

Հերթական որոշումը՝ Գագիկ Ծառուկյանի ընտանիքի անդամների դեմ

Thu, 16 Apr 2026 15:45:16 +0400


2024 թվականին Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ, մասնակի բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազության հայցն՝ ընդդեմ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի եւ նրա կնոջ՝ Ռոզա Ծառուկյանի, երրորդ անձինք «Աբովյան սիթի» և «Բելգլաս» ՍՊԸ-ների դեմ։

Ըստ վճռի՝ Ծառուկյանի փեսայից՝ Կարապետ Գուլոյանից և աղջկանից՝ Ռոզա Ծառուկյանից որպես ապօրինի ծագում ունեցող գույք հօգուտ Հայաստանի Հանրապետության նախատեսվում էր բռնագանձել 1 մլրդ 286 մլն դրամ, 264 հազար ԱՄՆ դոլար, Ծաղկաձոր հողամասն ամբողջությամբ, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության 2.000 հատ բաժնետոմսեր։ Այս որոշմանը դեմ բողոք են տարել եւ դատախազությունը, եւ պատասխանող կողմը։ Վերաքննիչ դատարանը բեկանել էր Ռոզա Ծառուկյանի և Կարապետ Գուլոյանի վերաբերյալ առաջին ատյանի դատական ակտը և գործը կրկին ուղարկել էր առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։
Վերաքննիչի այս որոշման դեմ էլ դատախազությունն էր բողոք տարել Վճռաբեկ դատարան։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ երեկ Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչի որոշումը՝ օրինական ուժ տալով 2024 թվականի Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Նարինե Ավագյանի վճռին։ Այսինքն, Գուլոյանից եւ նրան փոխկապակցված անձանցից պետք է բռնագանձվի ավելի քան 1 միլիարդ դրամ գումար, հողամաս ու բանկի բաժնեմասը։

Տեղի ունեցածը, բնականաբար, քաղաքական որոշման հետեւանք է․ իշխանության թիրախում են հայտնվել այս ընտրություններին մասնակցող բոլոր անցողիկ ուժերը, որոնցից մեկն էլ Գագիկ Ծառուկյանի ուժն է՝ նման քրեական վարույթներով եւ որոշումներով փորձում են խեղճացնել ընդդիմությանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հունիսի 14-ին ԱՄՆ-ի հետ հուշագրի ստորագրումը տեղի չի ունենա․ Իրանի ԱԳՆ

Հունիսի 14-ին ԱՄՆ-ի հետ հուշագրի ստորագրումը տեղի չի ունենա․ Իրանի ԱԳՆ Sun, 14 Jun 2026…

15 րոպե ago

Սակայն կա մի միտք, որը այս ամբողջ ընթացքում հանգիստ չի տալիս

Սակայն կա մի միտք, որը այս ամբողջ ընթացքում հանգիստ չի տալիս Sun, 14 Jun 2026…

41 րոպե ago

Մեկը կա, եթե փորձվեց ոտքը դնի խորհրդարան, իր համար հեչ լավ օրեր չեն լինելու․Գեղամ Նազարյանը սպառնում է ընդդիմությանը

Մեկը կա, եթե փորձվեց ոտքը դնի խորհրդարան, իր համար հեչ լավ օրեր չեն լինելու․Գեղամ Նազարյանը…

1 ժամ ago

Ո՞րն էր Վացլավ Հավելի և Նիկոլ Փաշինյանի մեծագույն տարբերությունը. Էդուարդ Շարմազանով

Ո՞րն էր Վացլավ Հավելի և Նիկոլ Փաշինյանի մեծագույն տարբերությունը. Էդուարդ Շարմազանով Sun, 14 Jun 2026…

1 ժամ ago

Պայքարը պետք է տեղափոխել բողոքարկման և դիմադրության բոլոր հարթակներ

Պայքարը պետք է տեղափոխել բողոքարկման և դիմադրության բոլոր հարթակներ Sun, 14 Jun 2026 10:00:44 +0400…

1 ժամ ago

Կոչ ենք անում բոլորին հունիսի 14-ին ժամը 17։30-ին հավաքվել ԿԸՀ մոտ. Իվետա Տոնոյան

Կոչ ենք անում բոլորին հունիսի 14-ին ժամը 17։30-ին հավաքվել ԿԸՀ մոտ. Իվետա Տոնոյան Sun, 14…

2 ժամ ago