Քվե՝ ինչի՞ դիմաց․ ձեր հասցրած հատկապես ո՞ր պատմական վնասն եք այնքան թերագնահատում, որ քվե եք ակնկալում

Քվե՝ ինչի՞ դիմաց․ ձեր հասցրած հատկապես ո՞ր պատմական վնասն եք այնքան թերագնահատում, որ քվե եք ակնկալում

Thu, 16 Apr 2026 20:10:20 +0400


Երկար մտածեցի՝ արժի՞ արդյոք պատասխանել ՔՊ ներկայացուցիչ որոշ պատգամավորների՝ իմ հանդեպ այսօր կազմակերպված հարձակմանը։

Դժվար է խոսել մարդկանց հետ, որոնք ապրում են բոլորովին այլ իրականության մեջ՝ թելադրանքի, ինքնացենզուրայի, որոնք օրը սկսում են Whatsapp-ով ստացված շրջաբերականներով, որոնցից որևէ բառի շեղումը նույնիսկ արգելված է։

Դժվար է խոսել մարդկանց հետ, որոնք մեր երկրին իրենց հասցրած խոր ու անվերականգնելի վերքերից հետո հպարտ դեմքերով բարձրանում են ամբիոններ, մատ են թափ տալիս մյուսների վրա ու դեռ քվե են պահանջում։ Քվե՝ ինչի՞ դիմաց։ Ձեր հասցրած հատկապես ո՞ր պատմական վնասն եք այնքան թերագնահատում, որ մարդկանցից քվե եք ակնկալում։

Այնուամենայնիվ, մտածեցի, որ որպես պատգամավոր պիտի պատասխանեմ ՀՀ այդ երկու քաղաքացիների հարցերին, չէ՞ որ չեմ կարող բացառել, որ փակ քվեախցիկ մտնելով՝ նրանք որոշեն խիզախություն դրսևորել ու դեմ քվեարկեն ՔՊ-ին՝ իրենց քվեն տալով հանուն Հայաստանի ապագայի։ Չեմ կարող բացառել, որ հոգու խորքում նրանք գիտակցում են մեր երկրին իրենց քաղաքական ուժի հասցրած անչափելի վնասը, և չեն ուզենա, որ մեր երկրի վտանգավոր գահավիժումը շարունակվի։
Այնպես որ, պատասխանեմ նրանց հուզող այդ երկու հարցերին.

Ումի՞ց եմ ես SMS ստանում.

Ես SMS ստանում եմ ինձ հարազատ մարդկանցից, մարդկանցից, որոնց հետ ընկերություն եմ անում, որոնց հարգում եմ։ SMS չեմ ստանում՝ իմ հայացքը, կարծիքը, տեսակետը փոխելու համար, կամ՝ ինչ-որ մեկի շահերին ծառայող ելույթներ ունենալու։

Ի՞նչ սկզբունքով եմ ես ընտրել ԱԺ նոր ընտրություններին մասնակցելու եղանակը.

Այն սկզբունքով, որ ընտրությունների միջոցով հնարավոր լինի ձեր քաղաքական ուժին վերջապես հեռացնել երկրի ղեկից։ Դա այսօր թե´ ընդդիմության, ու թե´ հասարակության ճնշող մեծամասնության գլխավոր նպատակն է։

Եվ այդ նպատակի շուրջ են այսօր միավորվում ու վերադասավորվում բոլոր քաղաքական ուժերը և անհատները. այնպես անել, որ առողջ դատողությունը, քաղաքական միտքը, պետական ու հանրային ադեկվատ մտածողությունը, մեր պետության իրական շահի գիտակցումը և, վերջապես, պարզ մարդկային կիրթ շփումը գերիշխեն մեր պետական, քաղաքական ու հասարակական միջավայրերում։

Էլինար Վարդանյան
ՀՀ ԱԺ պատգամավոր

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինտրիգը մնում է․ Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցելու որոշում դեռ չունի

Ինտրիգը մնում է․ Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցելու որոշում դեռ չունի Tue, 21 Apr 2026 02:00:17…

14 րոպե ago

Նոր գործ են հարոցել․ արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս

Նոր գործ են հարոցել․ արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս Tue, 21 Apr 2026 01:02:34 +0400…

1 ժամ ago

Պատերազմից 52 օր անց․ Իրանը վերսկսում է քաղաքացիական չվերթները

Պատերազմից 52 օր անց․ Իրանը վերսկսում է քաղաքացիական չվերթները Tue, 21 Apr 2026 01:00:59 +0400…

1 ժամ ago

Հորմուզը պետք է բացվի՛․ Ծինփինի դիրքորոշումը հայտնի է

Հորմուզը պետք է բացվի՛․ Ծինփինի դիրքորոշումը հայտնի է Tue, 21 Apr 2026 00:00:52 +0400 Հորմուզի…

2 ժամ ago

Զինված կոնֆլիկտ եւ գործողություն կրոնական տաճարում

Զինված կոնֆլիկտ եւ գործողություն կրոնական տաճարում Mon, 20 Apr 2026 23:55:09 +0400 Գերմանիայում հատուկ նշանակության…

2 ժամ ago

«ՄԱՍԿ» կուսակցության նախընտրական ցուցակը

«ՄԱՍԿ» կուսակցության նախընտրական ցուցակը Mon, 20 Apr 2026 23:46:43 +0400 Համագումարում հաստատվել են նախընտրական ցուցակի…

2 ժամ ago