Ակնհայտ է, որ քաղաքական դրդապատճառներով է նման որոշում ընդունվել

Ակնհայտ է, որ քաղաքական դրդապատճառներով է նման որոշում ընդունվել

Thu, 16 Apr 2026 21:45:43 +0400


Այն բանից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց մեծ քաղաքականություն վերադառնալու եւ 2026-ի ընտրություններին առաջադրվելու մասին, իշխանությունները սկսեցին թիրախավորել նրան: Ինչպես բոլոր ընդդիմադիր գործիչներին, Ծառուկյանին ևս ամեն գնով փորձում են լռեցնել, ճնշել:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանն օրեր առաջ հայտարարեց, որ շուտով լրանում է Գագիկ Ծառուկյանի 70-ամյակը, և նա իրավունք չունի 70 տարեկանը լրանալուց հետո հավակնելու ՀԱՕԿ նախագահի պաշտոնին: Ապա դիմեցին դատարան, որ քննվի Գագիկ Ծառուկյանին Ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարի լիազորություններից զրկելու հարցը։ «Փորձում էին ինչ-որ հնարքներով ընտրական և քաղաքական այս թեժ փուլում անցկացնել ընտրությունները, Գագիկ Ծառուկյանին հերթական անգամ կարգել ՀԱՕԿ նախագահ, որ նա 4 տարի ևս ղեկավարի ՀԱՕԿ-ը»,- ասել է կառավարության աշխատակազմի ղեկավարը, որը նաեւ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահն է։

Նշենք, որ հայցը դատարան ներկայացրել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան՝ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ։ Հայցի համար հիմք է հանդիսացել այն, որ 2025 թվականի սեպտեմբերին ՀԱՕԿ-ի նախագահի լիազորությունների քառամյա ժամկետը լրացել է, իսկ դրանից հետո նոր ընտրություններ չեն անցկացվել։ Այս մասին «Հրապարակը» զրուցել է սպորտային մեկնաբան Խաչիկ Չախոյանի հետ:

– Արայիկ Հարությունյանը պնդում է, որ եթե մարդը 70 տարեկան է այլևս չի կարող զբաղեցնել ՀԱՕԿ նախագահի պաշտոնը: 70 տարեկան լինելն ըստ Ձեզ` կարևո՞ր նախապայման է անձին այդ պաշտոնից ազատելու համար:

– Ես վստահաբար ասում եմ, որ տարիքը այս պարագայում ոչ մի դեր չունի, ընդ որում` խոսքը ոչ միայն Օլիմպիական կոմիտեի մասին է, այլև առհասարակ: Ասեմ, որ տարբեր միջազգային ֆեդերացիաներ ղեկավարում են մարդիկ, ովքեր 70-ից ավելի բարձր տարիք ունեն: Ի դեպ` այդ մարդիկ մեծ հաջողություններ են արձանագրում, ի տարբերություն, օրինակ, տարիքով փոքր Արմեն Մելիքբեկյանի և ունեն մեծ կապեր, հեղինակություն ու վաստակ և առհասարակ կան տարբեր գործոններ: Եթե մարդը առողջ է, կարողանում է կատարել աշխատանքը, ի՞նչն է խնդիրը: Միայն մեկ դեպքում կարող է տարիքը պատճառ հանդիսանալ, եթե մարդն ինքն է ասում, որ արդեն հոգնել է, մեծացել է, առողջական խնդիրներ ունի և ուզում է հեռանալ…. Տարիքը Ծառուկյանի համար չի կարող լինել արգելք, որպեսզի նա իր աշխատանքը շարունակի Օլիմպիական կոմիտեում: Առավել ևս, որ մենք գիտենք, թե նա որքան մեծ ջանքեր է դրել հայկական սպաորտը զարգացնելու հարցում: Նա, իսկապես, մեծ հաջողություններ է ապահովել տարբեր սպորտի գործիչների համար:

– Ըստ Ձեզ` ինչո՞ւ են նրան ցանկանում հեռացնել այդ պաշտոնից:

– Բացառապես քաղաքական գործոնով է պայմանավորված, ես այլ գործոն չեմ տեսնում: Գագիկ Ծառուկյանը քաղաքական հայտ է ներկայացրել, ընդդիմադիր է, թեկնածություն է առաջադրել և հենց այդ պատճառով էլ նրան որոշել են պատժել, հակառակ դեպքում հարց է առաջանում` ինչո՞ւ հենց հիմա, ինչո՞ւ օրինակ վեց ամիս առաջ չէին այդ որոշումը կայացրել: Ակնհայտ է, որ քաղաքական դրդապատճառներով է նման որոշում ընդունվել: Սպորտը վաղուց քաղաքականացրել են…. մենապայքարային սպորտաձևերը` ըմբշամարտ, ծանրամարտ, բռնցքամարտ և էլի սպորտաձևեր հաջողություններ են արձանագրել Գագիկ Ծառուկյանի շնորհիվ: Մարզիկները պատշաճ պարգևատրումներ են ստանում հենց նրա կողմից:

– Իսկ Արայիկ Հարությունյանն ի՞նչ կապ ունի ծանրամարտի հետ:

– Մեծ հաշվով կապ չունի, սակայն ֆեդերացիայի նախագահը պարտադիր չէ, որ տվյալ մարզաձևի գիտակ լինի, այն հիմնականում կազմակերպչական, մարկետինգային աշխատանք է: Ֆեդերացիայի նախագահն ամեն դեպքում պետք է մեծ հեղինակություն և կապեր ունենա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կհանդիպենք այսօր` ժամը 18:00-ին, ԿԸՀ-ի դիմաց․ Իշխան Սաղաթելյան

Կհանդիպենք այսօր` ժամը 18:00-ին, ԿԸՀ-ի դիմաց․ Իշխան Սաղաթելյան Sun, 14 Jun 2026 13:21:42 +0400 Latest…

18 րոպե ago

Կենդանակերպի 5 նշանի հունիսի 15-ից փոփոխություններ են սպասվում

Կենդանակերպի 5 նշանի հունիսի 15-ից փոփոխություններ են սպասվում Sun, 14 Jun 2026 13:15:45 +0400 Հունիսի…

24 րոպե ago

Ջուր չի լինի․ հասցեներ

Ջուր չի լինի․ հասցեներ Sun, 14 Jun 2026 12:39:40 +0400 Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան…

60 րոպե ago

Այսօր՝ ժամը 18:00-ին, մենք լինելու ենք ԿԸՀ շենքի մոտ

Այսօր՝ ժամը 18:00-ին, մենք լինելու ենք ԿԸՀ շենքի մոտ Sun, 14 Jun 2026 12:37:27 +0400…

1 ժամ ago

էներգետիկ ենթակառուցվածքը գնալով ավելի բացահայտ կերպով վերածվում է ռազմական պլանավորման և ազդեցության գործիքի. Վահե Դավթյան

էներգետիկ ենթակառուցվածքը գնալով ավելի բացահայտ կերպով վերածվում է ռազմական պլանավորման և ազդեցության գործիքի. Վահե Դավթյան…

1 ժամ ago

Ան-32 ինքնաթիռի կործանման հետևանքով 5 մարդ է զոհվել

Ան-32 ինքնաթիռի կործանման հետևանքով 5 մարդ է զոհվել Sun, 14 Jun 2026 12:15:14 +0400 Հնդկաստանի…

1 ժամ ago