«Հրապարակ»․ Ի՞նչ է խնդրել Ռոբերտ Քոչարյանը Պուտինին

«Հրապարակ»․ Ի՞նչ է խնդրել Ռոբերտ Քոչարյանը Պուտինին

Fri, 17 Apr 2026 08:15:43 +0400


Վերջին փոդքաստում Ռոբերտ Քոչարյանը հպանցիկ ասաց, որ հանդիպել է ՌԴ նախագահի հետ, սակայն չմանրամասնեց։ Մեր տեղեկություններով՝ զրույցն ավելի շատ բողոքի եւ պատասխանատվությունն ուրիշների վրա բարդելու փորձ է եղել։ Քոչարյանը ներկայացրել է, թե ինչ «անհավանական հաջողությունների» կարող էր հասնել, եթե իրեն չխփեին սերժականները, ու չհայտնվեր Սամվել Կարապետյանը։ Ապա թվարկել է, թե իր կարծիքով ինչ սխալներ է թույլ տալիս նորաստեղծ «Ուժեղ Հայաստանը», որից ողջ ընդդիմությունն է տուժում, եւ ոչ մեկը չի հաղթելու, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստանը»։

Վերջում էլ խնդրել է Վիկտոր Սողոմոնյանին նշանակել ՌԴ Հայերի միության նախագահ, որպես հիմնավորում շեշտելով, որ Արա Աբրահամյանը խիստ բացասաբար է տրամադրված Կարապետյանի նկատմամբ, հետեւաբար, ընտրություններին ոչ միայն չի աջակցի, այլեւ նույնիսկ կարող է խանգարել։ Վստահեցրել է, որ Սողոմոնյանի միջոցով կանի ամեն հնարավորը, որ «Ուժեղ Հայաստանը» հնարավորինս շատ ձայներ հավաքի։

Մեր տեղեկությունների համաձայն, ՌԴ նախագահը տեղում հանձնարարել է հատուկ ծառայություններին՝ սկսել Վիկտոր Սողոմոնյանի ստուգման գործընթացը, ակնարկելով, որ վերջնական որոշումը կախված է դրա արդյունքներից։ Ըստ նույն աղբյուրի՝ Արա Աբրահամյանն այլեւս չի կարողանում գտնել որեւէ մեկին, որն իր համար կմիջնորդի Պուտինի մոտ, եւ գրեթե համակերպվել է Հայերի միությունը կորցնելու մտքի հետ։ Սակայն, հաշվի առնելով, որ ՌԴ-ում նման գործընթացներն արագ չեն ընթանում, նա դեռ հույս ունի, որ մինչեւ ընտրություններն իրեն չեն դիպչի։ Իսկ եթե ընտրություններից հետո Փաշինյանը հաղթի, իրավիճակն այնքան կփոխվի, որ իր գոյության մասին կմոռանան եւ ավելի լուրջ հարցեր կլուծեն, օրինակ՝ հայ գործարարների ունեցվածքը խլելու, Հայաստան-Ռուսաստան առեւտրաշրջանառությունը դադարեցնելու հարցերը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Զովքում վարդերը՝ տարած, հետ բերած աղջկա պես, լուռ կախել էին գլուխները․․․

Զովքում վարդերը՝ տարած, հետ բերած աղջկա պես, լուռ կախել էին գլուխները․․․ Thu, 18 Jun 2026…

16 րոպե ago

Ընտրությունների արդյունքը ժողովուրդն է որոշում, ոչ թե Վահագն Հովակիմյանն իր գրիչով․ Իվետա Տոնոյան

Ընտրությունների արդյունքը ժողովուրդն է որոշում, ոչ թե Վահագն Հովակիմյանն իր գրիչով․ Իվետա Տոնոյան Thu, 18…

19 րոպե ago

Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա

Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա Thu, 18 Jun 2026 15:07:03 +0400 Ակբա Լիզինգի աջակցությամբ «Պրոմ Գրուպ»…

24 րոպե ago

Երբ խորհրդարանից դուրս են մղում այլընտրանքը

Երբ խորհրդարանից դուրս են մղում այլընտրանքը Thu, 18 Jun 2026 15:05:30 +0400 Կենտրոնական ընտրական հանձնաժողովի…

25 րոպե ago

Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին

Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Thu, 18 Jun 2026 15:00:57 +0400 Latest news from Secure News…

30 րոպե ago

Բաքվում կրկին «պատռեցին» Փաշինյանի «դիմակը»․ հայկական հողերից «աչք չեն կտրում»

Բաքվում կրկին «պատռեցին» Փաշինյանի «դիմակը»․ հայկական հողերից «աչք չեն կտրում» Thu, 18 Jun 2026 15:00:20…

31 րոպե ago