8 տարի ու ոչ մի առաջընթաց

8 տարի ու ոչ մի առաջընթաց

Fri, 17 Apr 2026 09:00:59 +0400


8 տարի կառավարես երկիրն ու չհասկանաս, որ դու ոչ միայն քեզ ընտրողների վարչապետն ես, այլ նաեւ քեզ չընտրողների, քեզնից զզվողների, քո հեռացումը երազողների, քեզ քննադատողների, քեզ ընդդիմացողների։

Ծամածռվես ու ծաղրես ընդդիմադիրներին, քո անդաստիարակ թիմին քսի տաս ընդդիմության եւ ընդդիմախոսներիդ վրա։

Տափակ հումորներ անես, անօրինական սպառնալիքներ հնչեցնես։ Զերծ չմնաս հայ ազգի ազգային արժանապատվությունը վիրավորելուց, նրա սրբություններին ու նուրբ զգացումներին դիպչելուց։

Ակնհայտորեն պաշտպանես մեր դարավոր թշնամիների վտանգավոր թեզերն ու խոցես հայի ինքնասիրությունը։ Վախեցնես պատերազմով ու տարբեր արհավիրքներով, երբ արհավիրքն այս ժողովուրդն արդեն զգացել ու տեսել է՝ հանձինս 2018-ից հետո տեղի ունեցած դեպքերի, եւ լավ գիտի, թե ով է դրանք բերել իր գլխին։ Փորձես սահմանափակել տարբեր քաղաքական ուժերի մասնակցությունն ընտրություններին, տեռորով ու ապօրինի քրեական գործերով վախեցնես մրցակիցներիդ։

Ներշնչես, որ դու եւ քո օրապակաս թիմն «արդեն ընտրված եք», եւ ոչ մի ուժ չի կարող այս «սարանչայի» դեմն առնել։ Փորձես համոզել, որ նախկին իշխանությունները ոչ մի շանս չունեն ընտրվելու՝ անտեսելով, որ ընտրողը դու չես, այլ՝ ՀՀ քաղաքացին, եւ ցանկացած նորմալ իշխանություն թողնում է, որ արդար ընտրություն լինի, ու հասարակությունը որոշի, թե ում է ուզում իշխանության գլխին տեսնել։ 8 տարի շարունակ խոսես ազատ, արդար ընտրություններից, ընտրակեղծիքների էջը փակելուց եւ անգամ համայնքային ընտրություններում խանգարես, որ արդար ընտրություններ կայանան, ու քաղաքացու քվեն տեղ հասնի։ Դրժես բոլոր նախկին խոստումներդ, խախտես նախկինում հնչեցրած բոլոր սկզբունքներդ՝ հանուն մի բանի, որ շարունակես իշխել ու երկիրը մինչեւ վերջ քանդել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

29-ամյա ինֆլուենսեր Լիամ Ֆիցջերալդը մահացել է մոտոցիկլետով վթարից

29-ամյա ինֆլուենսեր Լիամ Ֆիցջերալդը մահացել է մոտոցիկլետով վթարից Mon, 02 Nov 2026 17:45:05 +0400 Ֆիթնեսի…

16 րոպե ago

Իրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքին

Իրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքին Mon, 02 Nov 2026 17:30:12 +0400…

31 րոպե ago

ՔՊ-ն որոշեց Կարեն Սարուխանյանին անգործ չթողնել․ նոր պաշտոն ստացավ

ՔՊ-ն որոշեց Կարեն Սարուխանյանին անգործ չթողնել․ նոր պաշտոն ստացավ Mon, 02 Nov 2026 17:27:08 +0400…

34 րոպե ago

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին Mon, 02 Nov 2026 17:15:41 +0400 Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ…

45 րոպե ago

Բոլորը բոլորին լրտեսում են

Բոլորը բոլորին լրտեսում են Mon, 02 Nov 2026 17:00:27 +0400 Միացյալ Նահանգների նախարար Դոնալդ Թրամփը…

1 ժամ ago

Խեր լինի…

Խեր լինի… Mon, 02 Nov 2026 16:45:12 +0400 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում կարող…

1 ժամ ago