«Հրապարակ». Մի խմբում ոչ թե 20, այլ 30 երեխա կլինի

«Հրապարակ». Մի խմբում ոչ թե 20, այլ 30 երեխա կլինի

Fri, 17 Apr 2026 12:45:56 +0400


Մեր տեղեկություններով, Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մի շարք մանկապարտեզների կրտսեր խմբերի (2-3 տարեկանների) երեխաների թվակազմն ավելացրել են։ Եթե նախկինում երեխաների քանակը յուրաքանչյուր խմբում 20 էր, ապա այժմ մի շարք մանկապարտեզների խմբերում երեխաների քանակը հասցրել են 30-ի։ Ընդ որում, գործող օրենքը չի փոխվել, եւ որեւէ նոր որոշում չի ընդունվել։ Ըստ գործող օրենքի, կրտսեր առաջին խմբում երեխաների քանակը պետք է լինի առավելագույնը 20, իսկ կրտսեր երկրորդ խումբ փոխադրվելիս՝ սեպտեմբերին, խմբում սաների քանակն ավելանում է 10-ով, դառնում 30 երեխա։

Սա արվել է մանկապարտեզի համար սպասողների հերթերը նվազեցնելու եւ վերանորոգվող մանկապարտեզների սաներին տեղավորելու նպատակով, բայց պարզ է, որ 2-3 տարեկան 30 երեխա մեկ դաստիարակն ու դայակը չեն կարող խնամել։ «Հրապարակ»-ի հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ նման անհաժեշտություն առաջացել է հիմնանորոգվող մանկապարտեզներից երեխաներին տեղափոխելու ժամանակ․ «Հիմնականում կրտսեր առաջին խմբերում երեխաների 3-4 տարեկանները լրացել են, խմբերը համալրած երեխաները, այսպես թե այնպես, պետք է սեպտեմբերին հաճախեին մանկապարտեզ, որեւէ մեկի իրավունքի հաշվին չեն տեղի ունեցել խմբերում համալրումները։ Այդ երեխաները ոչ միայն հիմնանորոգման գնացող մանկապարտեզների երեխաներ են, նաեւ երեխաներ են, ովքեր հերթում սպասում էին եւ նոր են սկսել հաճախել»։

Հարցին՝ խմբերում երեխաների քանակի ավելացմանը զուգահեռ, դայակ-դաստիարակների թիվը ե՞ւս ավելացրել են, Խաչատրյանը պատասխանեց․ «Իհարկե, անհրաժեշտություն առաջացել է, եւ հաստիքացուցակով առանձին դեպքերում ունեն, իսկ որոշ դեպքերում էլ առաջիկայում ունենալու են։ Այդ հարցը եւս մտածված է, սակայն եթե այս պահին համալրված էլ չէ, անձնակազմի այլ ներկայացուցիչներ այդ դերը կատարում են, մինչեւ կհամալրվեն։ Բոլոր մանկապարտեզներում չէ, որ համալրվել են կրտսեր առաջին խմբերը, կան, որ անձնակազմի, տարածքի խնդիրներ ունեն, կամ խմբում խնդրով բալիկներ կան, մենք ցուցաբերել ենք անհատական մոտեցում, որտեղ հնարավոր է եղել, ավելացրել ենք, հատկապես որ արդեն ձեւավորված խմբեր են, եւ կարծել ենք, որ մի քանի ամիս շուտ խնդիր չի լինի»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երգչուհին խոսել է իր օնկոլոգիական հիվանդության լուրերի մասին

Երգչուհին խոսել է իր օնկոլոգիական հիվանդության լուրերի մասին Fri, 10 Jul 2026 01:00:01 +0400 Ռուս…

7 ժամ ago

Նավթը շարունակում է թանկանալ

Նավթը շարունակում է թանկանալ Fri, 10 Jul 2026 00:30:38 +0400 Նավթի գինը Համաշխարհային շուկայում շարունակում…

7 ժամ ago

Օրվա իշխանությունը կալանքը դարձրել է պատժիչ միջոց ու առանց վարանելու այն կիրառեց անչափահաս երեխա ունեցող կին գործչի նկատմամբ

Օրվա իշխանությունը կալանքը դարձրել է պատժիչ միջոց ու առանց վարանելու այն կիրառեց անչափահաս երեխա ունեցող…

7 ժամ ago

Տավրոս Սափեյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Տավրոս Սափեյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից Fri, 10 Jul 2026 00:04:54 +0400 Թալին համայնքի ղեկավար…

7 ժամ ago

Հպարտ եմ, որ պաշտպանել եմ եկեղեցին. Սամվել Կարապետյան

Հպարտ եմ, որ պաշտպանել եմ եկեղեցին. Սամվել Կարապետյան Fri, 10 Jul 2026 00:00:34 +0400 Latest…

8 ժամ ago

Կիևը Ադրբեջանի և Թուրքիայի հետ ռազմական համագործակցություն է սկսել

Կիևը Ադրբեջանի և Թուրքիայի հետ ռազմական համագործակցություն է սկսել Fri, 10 Jul 2026 00:00:03 +0400…

8 ժամ ago