Վերջին թատրոնը

Վերջին թատրոնը

Fri, 17 Apr 2026 14:45:40 +0400


Այսօր «Հրապարակ»-ում կարդում եմ, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է Երևանի Հանրապետության հրապարակում համերգ կազմակերպել։ Շատերի մոտ դա զայրույթ է առաջացնում, բայց փորձենք մի պահ մեծահոգաբար նայել այս հարցին։

Ութ տարի այս մարդը թատրոն է տալիս․ դուք հենց այս մեկ համերգի՞ վրա եք բարկանում։ Ութ տարի թմբուկ զարկելուց բացի ուրիշ գործով գրեթե չի զբաղվել, հիմա Հանրապետության հրապարակի թմբու՞կն է ձեզ անհանգստացնում։ Ութ տարի ամբողջ երկիրը վերածել է բեմի՝ վարձու դերասաններով, փոփոխվող սցենարներով ու մշտական ներկայացումներով, իսկ դուք մի փոքրիկ համերգի՞ վրա եք զայրանում։ Ութ տարի շատերդ ներգրավված եք եղել այդ բազմաժանր ներկայացումներում՝ խմբակային դերերով, իսկ հիմա օրվա դերասանների՞ց եք դժգոհում։

Այսօր, թերևս, պետք է հանգիս, եթե ոչ ուրախությամբ, ընդունել նրա համերգ տալու որոշումը։ Սա նրա վերջին թատրոնն է։ Վարագույրը փակվելու ու անհետանալու է։ Թատրոնով եկածը, բնականաբար, թատրոնով էլ ուզում է հրաժեշտ տալ։

Հիշո՞ւմ եք Աբաջյանի «պապիկի» պատմությունը․ ի՜նչ բեմադրություն էր։ Չեմ մոռանա, թե ինչպես էր նրա «զուգընկերուհին» հոնգուր-հոնգուր լաց լինում՝ ամբողջ տեսարանը վերածելով հուզական մանիպուլյացիայի դասական օրինակ։ Եվ, ըստ էության, նույն սցենարները շարունակվում են մինչ օրս՝ տարբեր դերաբաշխումներով, բայց նույն բովանդակությամբ։

Սակայն, եթե անկեղծ լինենք, խնդիրն այստեղ միայն թատրոնը չէ։ Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյան չկայացավ ո՛չ որպես պետական գործիչ, ո՛ որպես վարչապետ, ո՛չ էլ որպես համոզիչ դերասան։ Նրա ներկայացումները երկարեցին, սյուժեները կրկնվեցին, կերպարները մաշվեցին, իսկ հանդիսատեսը՝ հոգնեց։

Եվ հիմա, երբ հայտարարվում է հերթական «համերգը», գուցե արժե դա ընկալել ոչ թե որպես նոր սկիզբ, այլ որպես երկարաձգված ներկայացման ավարտական ակտ։ Ընկալել որպես հրաժեշտի արար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ավելի քան 720 հազար ավտոմեքենա խոտանել են

Ավելի քան 720 հազար ավտոմեքենա խոտանել են Sat, 14 Nov 2026 23:55:33 +0400 Գերմանական BMW-ն…

4 ժամ ago

Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին

Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին Sat, 14 Nov 2026 23:45:34 +0400 Անգլիայի բանկի…

4 ժամ ago

Հիշում եմ Արսենի պատասխաններից մեկը, գլխիցս դուրս չի գալիս

Հիշում եմ Արսենի պատասխաններից մեկը, գլխիցս դուրս չի գալիս Sat, 14 Nov 2026 23:45:27 +0400…

4 ժամ ago

Կհանդիպեն երիտասարդների հետ

Կհանդիպեն երիտասարդների հետ Sat, 14 Nov 2026 23:35:22 +0400 Նոյեմբերի 17-ին Նարեկ Կարապետյանը, Աննա Գրիգորյանը…

4 ժամ ago

Բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառներից մեկը

Բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառներից մեկը Sat, 14 Nov 2026 23:30:52 +0400 Ամերիկացի մոլեկուլյար…

4 ժամ ago

Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի

Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի Sat, 14 Nov 2026 23:23:26 +0400 Քիմ Քարդաշյանը կրկին…

5 ժամ ago