«Վառեմ-մարեմ» շենքի վերակառուցումը` ընտրական կաշառք

«Վառեմ-մարեմ» շենքի վերակառուցումը` ընտրական կաշառք

Fri, 17 Apr 2026 16:15:17 +0400


Գյումրիի ամենահայտնի պատմական կառույցներից մեկի՝ «Մեր մանկության տանգոյի» շենքի վերականգնումը հայտնվել է անորոշության մեջ։ Պատճառը ոչ թե ֆինանսների բացակայությունն է, այլ նոր օրենսդրական կարգավորումները, որոնք բարեգործությունն ու նախընտրական կաշառքը դիտարկում են նույն հարթության վրա։

​Գյումրու քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանն իր տարեկան հաշվետվության ժամանակ մտահոգիչ տեղեկություններ հայտնեց քաղաքում իրականացվող ներդրումային ծրագրերի վերաբերյալ։ Ըստ նրա՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից նախաձեռնված «Վառեմ-մարեմ» շենքի վերակառուցման աշխատանքները պաշտոնապես դադարեցվել են համապատասխան գերատեսչությունների կողմից։

​Խնդրի առանցքում վերջերս ընդունված այն օրենքն է, որը խստացնում է նախընտրական շրջանում իրականացվող ցանկացած աջակցություն կամ խոստում։ Քանի որ սպասվում են քաղաքական գործընթացներ, ներդրողի կողմից իրականացվող այս անշահախնդիր ծրագիրը որակվել է որպես նախընտրական կաշառք։

​«Շինարարությունը սկսվել էր, սակայն այս պահին դադարեցվել է, քանի որ, ըստ վերջին տխրահռչակ օրենքի, դա դիտվելու է որպես նախընտրական կաշառք»,- նշեց Ավետիս Առաքելյանը։

Ավետիսյանի խոսքով` նման մոտեցումը վտանգավոր նախադեպ է ստեղծում։ Եթե բարերարը պատրաստ է սեփական միջոցներով վերականգնել քաղաքի խորհրդանիշը և այն նվիրել համայնքին՝ առանց որևէ կոմերցիոն ակնկալիքի, սակայն բախվում է իրավական արգելքների, դա կարող է հուսահատեցնել նաև այլ պոտենցիալ ներդրողների։ ​Խնդիրը տարածվում է նաև սոցիալական աջակցության վրա։

​Պարզվում է՝ նույն օրենսդրական կարգավորումները կաթվածահար են արել նաև քաղաքապետարանի սոցիալական աշխատանքը։ Տասնյակ գյումրեցիներ, ովքեր դիմում են քաղաքապետարան՝ ծայրահեղ անհրաժեշտ դրամական օգնություն ստանալու խնդրանքով, մերժվում են, քանի որ ցանկացած դրամական հատկացում ևս կարող է մեկնաբանվել որպես ընտրողների ձայների հավաքագրում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչու են բերման ենթարկել Կանդազին

Ինչու են բերման ենթարկել Կանդազին Mon, 27 Apr 2026 12:49:13 +0400 Գրել ենք, որ այսօր…

8 րոպե ago

Բաց նամակ Փաշինյանին ու Միրզոյանին

Բաց նամակ Փաշինյանին ու Միրզոյանին Mon, 27 Apr 2026 12:45:00 +0400 Բաց նամակ Հայաստանի Վարչապետին…

12 րոպե ago

Բերման են ենթարկել Կանդազին

Բերման են ենթարկել Կանդազին Mon, 27 Apr 2026 12:37:07 +0400 Մեր տեղեկություններով՝ այսօր առավոտյան իր…

20 րոպե ago

Հ1-ի տնօրենը հույս ունի, որ Լուսինե Թովմասյանը մի օր կվերադառնա Հանրային

Հ1-ի տնօրենը հույս ունի, որ Լուսինե Թովմասյանը մի օր կվերադառնա Հանրային Mon, 27 Apr 2026…

45 րոպե ago

Թրամփի վրա կրակողի սենսացիոն հայտարարությունը

Թրամփի վրա կրակողի սենսացիոն հայտարարությունը Mon, 27 Apr 2026 12:00:18 +0400 Ապրիլի 26-ին Վաշինգտոնի «Հիլթոն»…

57 րոպե ago

Տեղի ունեցած միջադեպը եղել է երկու ուղևորների միջև

Տեղի ունեցած միջադեպը եղել է երկու ուղևորների միջև Mon, 27 Apr 2026 11:49:44 +0400 Ի…

1 ժամ ago