Ընտրել ենք նրանց, ում համարել ենք հետաքրքիր․ Արա Թադևոսյան

Ընտրել ենք նրանց, ում համարել ենք հետաքրքիր․ Արա Թադևոսյան

Fri, 17 Apr 2026 17:45:10 +0400


Ապրիլի 18-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Թվապատում Aftershock» կոնֆերանսի շրջանակում Մեդիամաքսը կանցկացնի «Գործընկերություն հանուն կայունության. մեդիան եւ բիզնեսը բազմաճգնաժամի պայմաններում» քննարկում, որին չգիտես ինչու մասնակցելու են հիմնականում Արևմուտքի հետ առնչություն ունեցող լրատվամիջոցներ եւ ընկերություններ։ Մասնակիցների ցանկում կարդացինք Civilnet, Hetq, Factor լրատվամիջոցների, Media Systems գործակալության, Newmag հրատարակչության, Յուքոմ ընկերության Այդիբանկ եւ մի քանի այլ բանկերի անունները: Պանելային քննարկման մոդերատոր, Մեդիամաքս լրատվական գործակալության տնօրեն Արա Թադևոսյանին «Հրապարակը» մի քանի հարց է ուղղել թեմայի մասին:

– Պարոն Թադևոսյան, ինչպե՞ս է ստացվում, որ արևմտյան գրանտներ ստացող լրատվամիջոցներն են մասնակցում այդ քննարկմանը, իսկ մնացյալ՝ անկախ կամ ակտիվ լրատվամիջոցները, որոնք ամենօրյա աշխատանք են կատարում՝ հանրությանը տեղեկատվություն փոխանցում, չկան կոնֆերանսի հրավիրվածների կազմում:

– Իսկ ինչպե՞ս է ԶԼՄ-ի ակտիվությունը որոշվում:

– Օրինակ նրանով, թե ինչ ռեժիմով են աշխատում եւ ինչ պարբերականությամբ են հասարակությանը հուզող հարցերին, իշխանություններին գովեստի խոսքեր շռայլելուց անդին, նաև այլ հարցերի անդրադառնում: Օրինակ` Newmag հրատարակչությունն ի՞նչ կապ ունի մեդիայի հետ:

– Եթե Դուք կարդացել եք մեր քննարկման թեման, ապա պետք է պատասխանը պարզ լիներ: Ի դեպ` մենք որպես միջոցառման կազմակերպիչ հրավիրել ենք նրանց, ում նպատակահարմար և հետաքրքիր ենք համարել:

– Օրինակ` «Առավոտ», «Ժողովուրդ», 168, Mediahub եւ շատ այլ լրատվականներն ինչո՞վ են անհետաքրքիր: Ի՞նչ չափանիշներով եք որոշել նպատահարմարությունը:

– Եթե Ձեզ հետաքրքիր է, կարող եք գալ:

– Ստացվել է այնպես, որ բոլոր հրավիրյալները ֆինանսավորվում են Արևմուտքից, որոշակի հայացքների կրողն են, որոշները պրոիշխանական դիրքորոշում ունեն: Կամ բանկերն են մասնակցում։ Ինչ սկզբունքո՞վ եք նրանց ընտրել: Ի դեպ` հնարավո՞ր է վերանայեք մասնակիցների ցանկը:

– Որևէ վերանայում նախատեսված չէ: Ինչ վերաբերում է բանկերին և մոբայլ ընկերությանը, որ նշեցիք, նրանք բիզնես են, դրա համար էլ նրանց նույնպես հրավիրել ենք, ի՞նչ կա այդտեղ չհասկանալու: Իսկ Newmag-ը նույնպես բիզնես է, նաև նախկինում` մեդիա էր: Կարող եք վաղը գալ, լսել մեզ և նոր քննարկումից հետո Ձեր տպավորություններով կկիսվեք, այլ ոչ թե դրանից առաջ:

– Մենք ընդամենը մասնակիցների կազմով են հետաքրքրվում, այնուամենայնիվ Դուք չպատասխանեցիք իմ հարցին, թե ինչո՞վ են վերոնշյալ լրատվամիջոցները մյուսներից ավելի հետաքրքիր:

– Մենք կազմակերպիչ լինելով ընտրել ենք նրանց, ում համարել ենք հետաքրքիր: Ինչ վերաբերում է Ձեր նշած օրինակներին, ապա նույն «Առավոտում» աշխատում են իմ լավ ընկերները` Արամ Աբրահամյանն ու Աննա Իսրայելյանը, և եթե նրանց մոտ նման հարց չի առաջացել, ապա չեմ հասկանում՝ ինչու եք Դուք մտահոգվում:

– Միայն «Առավոտը» չի բացակայում, այլ նաեւ, ասենք, 168․ամ-ը, 24․ նյուզը։ Օրինակ ինչո՞ւ «Ժողովուրդ» օրաթերթը հրավիրված չէ:

– Որովհետև կարծում ենք, որ մեր հրավիրված ԶԼՄ-ների մասնակցությամբ կունենանք ավելի հետաքրքիր քննարկում:

– Դուք վիրավորում եք մնացյալ բոլոր լրատվամիջոցներին, նրանց համարելով անհետաքրքիր:

– Ես նման հարցերի չեմ պատասխանի, ես այլևս ոչինչ չունեմ ասելու:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արա Նախշքարյանի խափանման միջոցը փոխվեց

Արա Նախշքարյանի խափանման միջոցը փոխվեց Thu, 27 Aug 2026 15:48:45 +0400 ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի…

5 րոպե ago

Տապալել եք արցախցիների զբաղվածության հարցը. Արեգա Հովսեփյան

Տապալել եք արցախցիների զբաղվածության հարցը. Արեգա Հովսեփյան Thu, 27 Aug 2026 15:47:54 +0400 Latest news…

6 րոպե ago

Արտաքին գործերի ու «կակոյ նիբուձ» առևտուր․ այսպես փոխելը ընդունելի չէ. Ասլանյան

Արտաքին գործերի ու «կակոյ նիբուձ» առևտուր․ այսպես փոխելը ընդունելի չէ. Ասլանյան Thu, 27 Aug 2026…

20 րոպե ago

Ռուսաստանը կոշտ պատասխան կտա Ուկրաինային․ լարվածությունը մեծ է

Ռուսաստանը կոշտ պատասխան կտա Ուկրաինային․ լարվածությունը մեծ է Thu, 27 Aug 2026 15:30:36 +0400 Ռուսաստանը…

24 րոպե ago

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքեց Հայաստանում աղմկահարույց ձերբակալություններին

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքեց Հայաստանում աղմկահարույց ձերբակալություններին Thu, 27 Aug 2026 15:25:54 +0400 Մոսկվան չի միջամտում…

28 րոպե ago

Փակ է լինելու «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը

Փակ է լինելու «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը Thu, 27 Aug 2026 15:15:34 +0400 Հիմնանորոգման…

39 րոպե ago