Կարեւորն այն չէ, թե ինչպես ես եկել իշխանության, այլ՝ այն, թե ինչպես ես գնալու

Կարեւորն այն չէ, թե ինչպես ես եկել իշխանության, այլ՝ այն, թե ինչպես ես գնալու

Fri, 17 Apr 2026 19:15:57 +0400


Այսօրվա Հայաստանում եւ նրա շուրջ կատարվողը ոչ թե սովորական, այլ այս պետության վերջին 30 տարիների, թերեւս, ամենամեծ քննությունն է: Նրանից, թե ինչպես կհանձնի մեր պետությունն այդ քննությունը, կախված կլինի ոչ թե այն, թե ով կլինի այս երկրի հաջորդ վարչապետը, այլ այն, թե մենք, որպես ժողովուրդ, արժանի կլինե՞նք պետություն ունենալու, թե՞ արժանի չենք դրան: Եվ, այս առումով, երկրի այսօրվա իշխանությունը պետք է հասկանա, որ իսկական պետական իմաստնությունն իրենց համար հիմա ոչ թե իշխանությունը կորցնելուց վախենալն է, այլ հանուն պետության իշխանություն կորցնելուց չվախենալը պետք է լինի:
Չնայած Նիկոլ Փաշինյանի նման նաեւ Սամվել Կարապետյանը պետք է ընդունի, որ հիմա, ինչպես Փաշինյանը, ինքը եւս պետք է գործի ոչ թե «մեզնից ով կհաղթի»-ի, այլ «երկիրն ինչ կշահի»-ի տիրույթում։ Ավելին՝ Սամվել Կարապետյանից ավելի շատ հենց Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ մեր երկրի այսօրվա խնդիրը ոչ թե այն է, թե իրենցից ով կլինի Հայաստանի հաջորդ վարչապետը, այլ՝ այն, թե աշխարհում եւ տարածաշրջանում ձեւավորված հանգամանքներն իրենցից որ մեկի համար են երկրին ավելի անվտանգ ճանապարհով առաջնորդելու հնարավորություններ ստեղծում:

Այս իմաստով կարեւոր է, որ Նիկոլ Փաշինյանը, որպես ութ տարի բարձրագույն իշխանություն ունեցած մարդ, հասկացած լինի, որ բարձրագույն իշխանություն ունեցող մարդու համար երբեմն լինում է այնպես, որ ավելի կարեւոր է դառնում ոչ թե այն, թե ինքն ինչպես է եկել իշխանության, այլ՝ այն, թե ինքն ինչպես է թողնում իշխանությունը: Այո, երբեմն նաեւ այդպես է ստացվում, որովհետեւ ե՛ւ իշխանության գալը, ե՛ւ իշխանությունը թողնելը, դրանք ոչ թե պետական գործչի հաղթելու կամ պարտվելու ընդունակություններն են, այլ ներքին ու արտաքին քաղաքական հնագամանքներին վերաբերող իրողություններ:

Այս առումով, Նիկոլ Փաշինյանը պետք է գիտակցի, որ հանգամանքները հիմա այնպես են դասավորվել, որ այսօրվա իր խնդիրները եվրոպաներից ու ռուսաստաններից եկող հիբրիդային պատերազմի դեմ պայքարողներով չեն լուծվի: Չեն լուծվի, որովհետեւ իր այսօրվա խնդիրները ոչ թե հիբրիդային պատերազմի դեմ պայքարող եվրոպական էմիսարների քիչ ներգրավվածությունից, այլ հայ ժողովրդի ու Հայաստանի քաղաքացու՝ իր նկատմամբ ունեցած վստահության պակասից են գալիս:
Եվ քանի որ գալիք ընտրությունների համար Հայաստանի քաղաքացին իր խնդիրը ոչ թե եվրոպական էմիսարների պակաս ներգրավվածությունը, այլ երկիրն այս վիճակից դուրս բերելու ամենաանվտանգ ուղին գտնելն է դարձրել, ուրեմն նա չէր կարող իր համար ամենակարեւոր խնդիրը համարեր Նիկոլին հավատալը եւ այն Սամվել Կարապետյանին կալանքից ազատելը չդարձներ:
Իսկ որ այս ժողովուրդն իր այսօրվա խնդիրը ոչ թե Նիկոլին հավատալը, այլ Սամվել Կարապետյանին կալանքից ազատելն է դարձրել, այ, դրա ապացույցները նիկոլենք պետք է ոչ թե եվրոպական էմիսարների հրաշագործությունների մասին հեքիաթների, ոչ թե պատերազմի մասին Ալիեւի սպառնալիքների, այլ Սամվել Կարապետյանին կալանքից ազատելու համար կազմակերպված միտինգների բազմամարդության մեջ փնտրեն:

Պետք է այդպես վարվեն, որովհետեւ հենց դա է պետականամետ լինելու փիլիսոփայությունը, որովհետեւ հենց դա է պետությունը ճիշտ կառավարելու արվեստը:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ամերիկայի հակասականությունը խոչընդոտում է հակամարտության կարգավորմանը․ Արաղչի

Ամերիկայի հակասականությունը խոչընդոտում է հակամարտության կարգավորմանը․ Արաղչի Tue, 21 Apr 2026 20:00:14 +0400 Ամերիկյան կողմի…

7 րոպե ago

Մահացել է «Պաուզա Անոյի» մայրը

Մահացել է «Պաուզա Անոյի» մայրը Tue, 21 Apr 2026 19:51:48 +0400 Կյանքից հեռացավ մեր սիրելի…

15 րոպե ago

Նիկոլի ընդդիմությունը ոչ թե Սամվել Կարապետյանը, այլ Հայաստանի քաղաքացին է

Նիկոլի ընդդիմությունը ոչ թե Սամվել Կարապետյանը, այլ Հայաստանի քաղաքացին է Tue, 21 Apr 2026 19:45:00…

22 րոպե ago

Մենք կառուցելու ենք պետություն, որն առաջնահերթ մտածում է հենց իր ժողովրդի մասին․ Արման Թաթոյան

Մենք կառուցելու ենք պետություն, որն առաջնահերթ մտածում է հենց իր ժողովրդի մասին․ Արման Թաթոյան Tue,…

32 րոպե ago

Իլոն Մասկի սոցկայքում խափանումներ են եղել

Իլոն Մասկի սոցկայքում խափանումներ են եղել Tue, 21 Apr 2026 19:30:44 +0400 X սոցկայքի օգտատերերը…

36 րոպե ago

Ուզում եմ պետություն ունենանք՝ իսկակա'ն, որ մեզ վրա ուշադրություն դարձնի. Գետիկ Բաղդասարյան

Ուզում եմ պետություն ունենանք՝ իսկակա'ն, որ մեզ վրա ուշադրություն դարձնի. Գետիկ Բաղդասարյան Tue, 21 Apr…

41 րոպե ago