Նիկոլի ընդդիմությունը ոչ թե Սամվել Կարապետյանը, այլ Հայաստանի քաղաքացին է

Նիկոլի ընդդիմությունը ոչ թե Սամվել Կարապետյանը, այլ Հայաստանի քաղաքացին է

Tue, 21 Apr 2026 19:45:00 +0400


Երբ հետեւում ես Նիկոլ Փաշինյանի խոսույթին ու գործին, ակամայից հասկանում ես, որ այս մարդն այլեւս ոչ թե իրականությունը ճիշտ կարդալու, այլ նաեւ ճիշտ հասկանալու խնդիր ունի: Եվ հարցն այս իմաստով ամենեւին էլ այն չէ, որ նրան շարունակում է թվալ, թե ժողովուրդն իր համախոհն է, այլ այն է, որ նա շարունակում է չհասկանալ, որ այսօրվա Հայաստանում իր ընդդիմությունն այլեւս ո՛չ Սամվել Կարապետյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Գագիկ Ծառուկյանը եւ ո՛չ էլ մեկ ուրիշը չէ: Իր ընդդիմությունն այսօրվա Հայաստանում Հայաստանի քաղաքացին է:

Եվ, այս իմաստով, եթե իրեն թվում է, թե այսօրվա Հայաստանում իրեն կհաջողվի՝ իր հետքայլ անելու հնարավորություն չունենալը Հայաստանի վրա «մինչեւ վերջ գնացողի» գնով վաճառել, ապա ինքը չարաչար սխալվում է: Սխալվում է, որովհետեւ այսօրվա Հայաստանում հետքայլ անելու հնարավորություն ոչ միայն ինքը, այլ նաեւ այս երկիրը չունի: Ու, անկախ հետքայլ անելու իր հնարավորություն չունենալուց եւ Հայաստանի քաղաքացու վրա մինչեւ վերջ գնացողի գնով վաճառելու իր ցանկությունից, դա անել նրան՝ այս անգամ արդեն չի հաջողվի:

Չի հաջողվի, որովհետեւ իր կառավարման այս ութ տարիներին ժողովուրդն ու երկրի քաղաքացին այնքան են տեսել իր մինչեւ վերջ գնալու սկսվելն ու ավարտը, որ հիմա, առանց հատուկ ջանք գործադրելու էլ, կարող են ցույց տալ իր՝ մինչեւ վերջ գնալու թե՛ սկիզբը եւ թե՛ վերջը:

Եվս մի հանգամանք, որին չանդրադառնալ չենք կարող: Հարցն այն է, որ Նիկոլի ու իր խմբակի խոսույթի հիմնական գաղափարն այն է, թե Հայաստանի բոլոր խնդիրներն ու մարտահրավերը ոչ թե Հայաստանի թույլ լինելուց, այլ քաղաքականությունից ու նրան վերաբերող աշխարհաքաղաքականությունից են գալիս: Այնինչ, այս երկրի մարտահրավերներն ու խնդիրները ո՛չ քաղաքականությունից եւ ո՛չ էլ աշխարհաքաղաքականությունից չեն գալիս: Դրանք քաղաքականությունն ու աշխարհաքաղաքականությունը երկրի տնտեսական ու պաշտպանական պոտենցիալին հակադրելուց են գալիս:

Այս առումով, անկախ նրանից, թե Նիկոլն ինչքան շատ կխոսի անվտանգությունից, տարածքային ամբողջականությունից ու ինքնիշխանությունից, միեւնույն է, քանի դեռ մենք չենք սովորել այս երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու պաշտպանունակությունը չհակադրել քաղաքականությանն ու աշխարհաքաղաքականությանը, այս երկիրը ո՛չ իր տարածքային ամբողջականությունն ապահովող, ո՛չ իր անվտանգությունը երաշխավորող եւ ո՛չ էլ ինքնիշխան երկիր չի լինի: Այն ինչպես եղել, այնպես էլ կշարունակի աշխարհաքաղաքական հանգամանքներից ու թշնամու ողորմածությունից կախված երկիր լինել:
Այս առումով, քանի դեռ մենք չենք սովորել երկիրն այս վիճակից դուրս բերելու գործը ոչ թե հայության ու Հայաստանի տնտեսական ու պաշտպանական պոտենցիալն աշխարհաքաղաքականության ու քաղաքականության հետ համադրողներին, այլ դրանք իրար հակադրողներին վստահել, մենք ո՛չ մեզ եւ ո՛չ էլ այս երկիրը չենք փոխի:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Եթե դա չանեք, կխնդրեմ Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցը դնել քննարկման

Եթե դա չանեք, կխնդրեմ Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցը դնել քննարկման Mon, 29 Jun 2026 13:30:27…

7 րոպե ago

Փլատակներից դուրս են բերել 33 ողջ մարդու

Փլատակներից դուրս են բերել 33 ողջ մարդու Mon, 29 Jun 2026 13:30:07 +0400 Վենեսուելայում տեղի…

7 րոպե ago

Ովքեր են առաջադրվել ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար․ անուններ

Ովքեր են առաջադրվել ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար․ անուններ Mon, 29 Jun 2026 13:25:18 +0400 ԱԺ…

12 րոպե ago

Հենրիխ Մխիթարյանի և «Օրրանի» սաների երկար սպասված հանդիպումը

Հենրիխ Մխիթարյանի և «Օրրանի» սաների երկար սպասված հանդիպումը Mon, 29 Jun 2026 13:15:59 +0400 Վերջապես…

21 րոպե ago

Կիևի ռեժիմը փրկելու ծրագրեր չունենք․ Պուտին

Կիևի ռեժիմը փրկելու ծրագրեր չունենք․ Պուտին Mon, 29 Jun 2026 13:00:01 +0400 Կիևի ռեժիմի փրկությունը…

37 րոպե ago

Մանրամասներ՝ Չաղ Ռուստամի հոր սպանությունից

Մանրամասներ՝ Չաղ Ռուստամի հոր սպանությունից Mon, 29 Jun 2026 12:45:23 +0400 Քննչական կոմիտեից հայտնում են,…

52 րոպե ago