Երեքշաբթի , 21 Ապրիլի 2026

Նիկոլի ընդդիմությունը ոչ թե Սամվել Կարապետյանը, այլ Հայաստանի քաղաքացին է

Նիկոլի ընդդիմությունը ոչ թե Սամվել Կարապետյանը, այլ Հայաստանի քաղաքացին է

Tue, 21 Apr 2026 19:45:00 +0400


Երբ հետեւում ես Նիկոլ Փաշինյանի խոսույթին ու գործին, ակամայից հասկանում ես, որ այս մարդն այլեւս ոչ թե իրականությունը ճիշտ կարդալու, այլ նաեւ ճիշտ հասկանալու խնդիր ունի: Եվ հարցն այս իմաստով ամենեւին էլ այն չէ, որ նրան շարունակում է թվալ, թե ժողովուրդն իր համախոհն է, այլ այն է, որ նա շարունակում է չհասկանալ, որ այսօրվա Հայաստանում իր ընդդիմությունն այլեւս ո՛չ Սամվել Կարապետյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Գագիկ Ծառուկյանը եւ ո՛չ էլ մեկ ուրիշը չէ: Իր ընդդիմությունն այսօրվա Հայաստանում Հայաստանի քաղաքացին է:

Եվ, այս իմաստով, եթե իրեն թվում է, թե այսօրվա Հայաստանում իրեն կհաջողվի՝ իր հետքայլ անելու հնարավորություն չունենալը Հայաստանի վրա «մինչեւ վերջ գնացողի» գնով վաճառել, ապա ինքը չարաչար սխալվում է: Սխալվում է, որովհետեւ այսօրվա Հայաստանում հետքայլ անելու հնարավորություն ոչ միայն ինքը, այլ նաեւ այս երկիրը չունի: Ու, անկախ հետքայլ անելու իր հնարավորություն չունենալուց եւ Հայաստանի քաղաքացու վրա մինչեւ վերջ գնացողի գնով վաճառելու իր ցանկությունից, դա անել նրան՝ այս անգամ արդեն չի հաջողվի:

Չի հաջողվի, որովհետեւ իր կառավարման այս ութ տարիներին ժողովուրդն ու երկրի քաղաքացին այնքան են տեսել իր մինչեւ վերջ գնալու սկսվելն ու ավարտը, որ հիմա, առանց հատուկ ջանք գործադրելու էլ, կարող են ցույց տալ իր՝ մինչեւ վերջ գնալու թե՛ սկիզբը եւ թե՛ վերջը:

Եվս մի հանգամանք, որին չանդրադառնալ չենք կարող: Հարցն այն է, որ Նիկոլի ու իր խմբակի խոսույթի հիմնական գաղափարն այն է, թե Հայաստանի բոլոր խնդիրներն ու մարտահրավերը ոչ թե Հայաստանի թույլ լինելուց, այլ քաղաքականությունից ու նրան վերաբերող աշխարհաքաղաքականությունից են գալիս: Այնինչ, այս երկրի մարտահրավերներն ու խնդիրները ո՛չ քաղաքականությունից եւ ո՛չ էլ աշխարհաքաղաքականությունից չեն գալիս: Դրանք քաղաքականությունն ու աշխարհաքաղաքականությունը երկրի տնտեսական ու պաշտպանական պոտենցիալին հակադրելուց են գալիս:

Այս առումով, անկախ նրանից, թե Նիկոլն ինչքան շատ կխոսի անվտանգությունից, տարածքային ամբողջականությունից ու ինքնիշխանությունից, միեւնույն է, քանի դեռ մենք չենք սովորել այս երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու պաշտպանունակությունը չհակադրել քաղաքականությանն ու աշխարհաքաղաքականությանը, այս երկիրը ո՛չ իր տարածքային ամբողջականությունն ապահովող, ո՛չ իր անվտանգությունը երաշխավորող եւ ո՛չ էլ ինքնիշխան երկիր չի լինի: Այն ինչպես եղել, այնպես էլ կշարունակի աշխարհաքաղաքական հանգամանքներից ու թշնամու ողորմածությունից կախված երկիր լինել:
Այս առումով, քանի դեռ մենք չենք սովորել երկիրն այս վիճակից դուրս բերելու գործը ոչ թե հայության ու Հայաստանի տնտեսական ու պաշտպանական պոտենցիալն աշխարհաքաղաքականության ու քաղաքականության հետ համադրողներին, այլ դրանք իրար հակադրողներին վստահել, մենք ո՛չ մեզ եւ ո՛չ էլ այս երկիրը չենք փոխի:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Ապրելու երկիրը» և «Ուժեղ Հայաստանը» ստորագրել են հուշագիր

«Ապրելու երկիրը» և «Ուժեղ Հայաստանը» ստորագրել են հուշագիր Tue, 21 Apr 2026 16:04:17 +0400 Հայաստանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով