Հինգշաբթի , 22 Հոկտեմբերի 2026

Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել

Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել

Mon, 27 Jul 2026 22:45:00 +0400


ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել։

Երկրիս կառավարիչներն առավոտից երեկո խոսում են ինքնիշխանության ամրապնդումից,բայց իրականում պետությունը դարձնում են արտաքին ուժերի համար մարտադաշտ՝ թուլացնելով պետության ինքնիշխանությունը։

Փաստերով ներկայացնեմ .սկզբում Ադրբեջանի հոգեւոր առաջնորդն է պահանջում պայքարել Հայ Եկեղեցու դեմ։
Հետո Ադրբեջանի ղեկավարն է ՀՀ կառավարիչներից պահանջում փոխել սահմանադրությունը։
Այդ ընթացքում ԵՄ-ն փաստացի ՀՀ կառավարիչներից պահանջում է դառնալ մեկ այլ աշխարհաքաղաքական բեւեռի դեմ «պլացդարմ»։

Քիչ անց ԱՄՆ-ն իր ձեռքում կենտրոնացնում է TRIPP նախագծի վերահսկողական փաթեթը։
Այնուհետեւ Թուրքիան պահանջում է ականջալուր լինել Ադրբեջանից հնչող պահանջներին։
Հիմա էլ Ռուսաստանից են առաջարկում ՀՀ-ում իրականացնել հանրաքվե։
Ինչպես տեսնում ենք,չկա մի օրակարգ,որն արտաքին ազդեցություն չունենա։
Ու այսքանից հետո էս մարդիկ դեռ համարձակվում են խոսել ՀՀ անկախությունից եւ ինքնիշխանությունից։
ՀՀ՚-ն դարձնում են արտաքին կենտրոնների ամբիցիաների բավարարման ու հնարավոր բախման վայր։
Պատկերացնու՞մ եք,եթե ՀՀԿ իշխանության տարիներին այս հրապարակային պահանջների մի փոքր մասը լիներ։
Ի՞նչ կանեին ու կասեին այսօրվա «ինքնիշխանները»։
Բա խոսե՞ք,ինչու՞ եք բերաններդ ջուր առել։

Էլ երկիր ու աշխարհաքաղաքական բեւեռ չմնաց,որ ՀՀ-ին պահանջ կամ «առաջարկ» չներկայացնի։
Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը բացարձակ արժեք է եւ ամենեւին կապ չունի,թե այդ «առաջարկները» որտեղից են հնչում»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ի՞նչ վիճակում է ադրբեջանցի հովիվը հատել Հայաստանի սահմանը

Ի՞նչ վիճակում է ադրբեջանցի հովիվը հատել Հայաստանի սահմանը Wed, 21 Oct 2026 18:08:41 +0400 Հայաստանի …