Ապաքաղաքական ընտրություն չի լինում. Նիկոլը շատ լավ գիտի

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. Նիկոլը շատ լավ գիտի

Fri, 17 Apr 2026 19:14:07 +0400


Նիկոլը շատ լավ գիտի, որ երեք առաջատար ընդդիմադիր ուժերի՝ «Ուժեղ Հայաստանի», ԲՀԿ-ի և «Հայաստան» դաշինքի համատեղ վարկանիշն այս պահին մոտ է 50 տոկոսին։ Դա նշանակում է, որ նա առնվազն 1 մլն մարդու այսօր վիրավորել է։

Հասկանալով է արել։ Չի´ քաշվել, չի´ խորշել, չի վախեցել՝ մեկ պարզ պատճառով. այս պահին ակտիվ պայքարողների թիվը բավարար քանակի չէ։ Ընդհանուր հանրային ֆոնը եթե նկատի ունենանք՝ նրա իշխանությունն արդեն պարտվել է, բայց փոփոխությունների մեքենան դեռ բավարար հզորության չէ։ Նիկոլը սա շատ լավ գիտի։

Մշտապես դիտորդ շերտերը, «ով հաղթի՝ նրա կողմը» անցնողները, «քաղաքականությամբ չզբաղվողները», չկողմնորոշվածները դեռ շատ են։ Փոփոխություններ ուզողները, երազողները՝ նույնպես, բայց նրանց հավասարակշռում են պրոցեսներին չմասնակցողները, «շառից փորձանքից հեռու» մնացողները, իրենց մասնակցությունը չտեսնողները։

Սա գուցեև ազգային հատկանիշ է, բայց նաև՝ հիմնական ընդդիմադիր ուժերի՝ առայժ ոչ բավարար մենեջմենթի արդյունք։

Ընդդիմադիր ուժերը պիտի հիմա իրենց ուժերն առավելապես կենտրոնացնեն ընտրողի հետ անկեղծ ու դինամիկ աշխատանքի վրա։

Ակտիվ հանրային շերտերն էլ իրենց հերթին, անկախ քաղաքական նախասիրություններից, պիտի աշխատեն իրենց մտերիմ ապաքաղաքական շրջանակների հետ։ Մարդկանց պետք է բացատրել, որ սա իրադարձությունների վրա իրենց ազդելու վերջին ու ամենակարևոր հնարավորությունն է։

Մենք սա ասում էինք 2020-ին՝ մինչև պատերազմը, զգուշացնում էինք 2021թ. ընտրություններին ընդառաջ, ահազանգում էինք 2022-ի աշնանը, երբ Նիկոլը միանձնյա ստորագրեց Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին հայտարարությունը ու արդեն հետո՝ շրջափակման ամբողջ ընթացքում։ Ցավոք, մեր հասարակությունը սովորել է իրադարձությունները պոստ-ֆակտում արձանագրողի իր դերին, որքան էլ այդ իրադարձությունները ողբերգական լինեն ու անմիջականորեն առնչվեն յուրաքանչյուրիս։

Այնպես որ, հանրային բոլոր շրջանակների հետ ակտիվ աշխատանքի ամենապատասխանատու փուլը պետք է համարել բացված։ Մեր բոլորի խնդիրն է՝ ներգրավել բավարար քանակի ակտիվ քաղաքացիների։

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

FlyDubai-ը ժամանակավորապես կդադարեցնի դեպի Իսրայել և Իսրայելից բոլոր չվերթները

FlyDubai-ը ժամանակավորապես կդադարեցնի դեպի Իսրայել և Իսրայելից բոլոր չվերթները Thu, 01 Oct 2026 10:00:15 +0400…

5 րոպե ago

«Հրապարակ»․ Սրբուհի Գալյանի խորհրդականը բողոքարկել է քննության արդյունքները

«Հրապարակ»․ Սրբուհի Գալյանի խորհրդականը բողոքարկել է քննության արդյունքները Thu, 01 Oct 2026 09:45:32 +0400 Շուրջ…

20 րոպե ago

Իշխանությունն իր երկրի, ժողովրդի շահերը պաշտպանելու փոխարեն ճիշտ հակառակով է զբաղված․ Աբրահամյան

Իշխանությունն իր երկրի, ժողովրդի շահերը պաշտպանելու փոխարեն ճիշտ հակառակով է զբաղված․ Աբրահամյան Thu, 01 Oct…

31 րոպե ago

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում. հասցեներ

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում. հասցեներ Thu, 01 Oct 2026 09:30:17 +0400 «Հայաստանի էլեկտրական…

35 րոպե ago

«Հրապարակ»․ Այդ զեկույցի հետեւում երեւում են որոշ տիրադավների ու կարգալույծների ականջները

«Հրապարակ»․ Այդ զեկույցի հետեւում երեւում են որոշ տիրադավների ու կարգալույծների ականջները Thu, 01 Oct 2026…

50 րոպե ago

Մեծ հիասթափություն

Մեծ հիասթափություն Thu, 01 Oct 2026 09:00:34 +0400 Ինչքա՜ն բան է փոխվել 2018-ից ի վեր:…

1 ժամ ago