Ո՞րն է աշխարհում տիրող համընդհանուր խելագարության պատճառը

Ո՞րն է աշխարհում տիրող համընդհանուր խելագարության պատճառը

Fri, 17 Apr 2026 20:15:51 +0400


Աշխարհում խելագարության իսկական նոպա է սկսվել: Մարդիկ, որոնք վիրավորված են ինչ-որ բանից, այդ թվում՝ նույնիսկ ուսանողներն ու դպրոցականները, սկսում են սպանել անմեղ մարդկանց։ Իշխանության են գալիս մոլուցքով տառապող առաջնորդներ: Նրանք, հետապնդելով որոշակի նպատակներ, անտեսում են իրենց գործողությունների հնարավոր վտանգավոր հետևանքները և տանում են իրենց երկրներն ու աշխարհը կործանման: Այն, ինչ երեկ համարվում էր գեղեցիկ և ճիշտ, այսօր հակառակ վերաբերմունքի է արժանանում: Ծիծաղելին և պարսավելին դարձել են մոդայիկ, և անհայտ է, թե ինչը կլինի մոդայիկ վաղը:

Խելագարության այդ նոպան հետևանքն է մոլորակի վրա ընթացող պատերազմի: Պատերազմում են Բնությունն ու մարդկությունը: Մարդկությունը բազմացել՝ արդեն անցել է 8 միլիարդ 270 միլիոնի սահմանը: Բնությունը զայրացել է և ցանկանում է կանգնեցնել այդ աճը: Մյուս կենդանի արարածների պարագայում, երբ կերի և այդ կենդանիների քանակը չէին համապատասխանում միմյանց, դա կատարվում էր մի քանի եղանակով. տարածվում էին վարակիչ հիվանդություններ, բազմանում էին տվյալ կենդանիներին ոչնչացնող գիշատիչները, զարգանում էր չբերությունը, սկսվում էին զանգվածային խելագարություններ՝ ծովերում ապրողներն իրենց կյանքին վերջակետ էին դնում՝ նետվելով ցամաք, ցամաքում ապրողներն այլ ձևերով էին իրենց զոհում՝ մինչև որ դրանց քանակը սկսում էր համապատասխանել Բնության պահանջներին:

Մարդկությունն աներես դուրս եկավ: Գիտնականներն արձանագրել են, որ տղամարդկանց սեղմնահեղուկի մեջ սպերմատոզոիդների քանակը նվազել է: Բայց մարդկությունը սովորել է բավարարվել ընդամենը մի քանիսով և դրանց օգնությամբ ստանալ նոր սերունդ: Կորոնավիրուսի պանդեմիան հաղթահարվեց: Կերի պակասը լրացվում է քիմիայի և կենսաբանության ոլորտներում գյուտերի օգնությամբ. դուք չգիտեք, թե ինչպիսի գեներ կան ձեր կերածի մեջ: Ինչպիսի քիմիական նյութերով են դրանք մշակված, որ միայն դուք եք կարողանում դրանով սնվել, իսկ միկրոբները, սնկերը կամ մակաբույծները չեն կարողանում նույնիսկ մոտենալ դրան: Եվ որն է եղել տվյալ ուտելիքի իսկական համը և տեսքը՝ մինչ համային և այլ հավելումներով դրանց մշակումը:

Այնպես որ Բնությանը մնացել է խելագարեցնելով պատերազմներ հրահրելը, ինչը նույնպես դժվարացել է զանգվածային ոչնչացման զենքերի գյուտից հետո: Այն երկրների ղեկավարները, որոնք ունեն նման զենքեր, այլևս չեն պատերազմում միմյանց հետ: Նրանք իրենց հաշիվները պարզում են այլ երկրների տարածքներում՝ այդտեղ բնակվող ժողովուրդների միջոցով:
Կորոնավիրուսային համավարակի հաղթահարումից ի վեր, համաշխարհային խելագարությունն ահագնացել է։ Ամենուրեք բռնկվում են հակամարտություններ և անիմաստ ահաբեկչական հարձակումներ։ Նույնիսկ եղբայրական համարվող ժողովուրդներն են սկսել անողոքաբար ոչնչացնել միմյանց։

Անցյալ դարի կեսերին մարդիկ կարծում էին, թե վերջնականապես հաղթել են Բնությանը: Այսօր այդ համոզմունքը սկսել է խաթարվել…

Գրիգոր Էմին-Տերյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արտակարգ իրավիճակ՝ «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին

Արտակարգ իրավիճակ՝ «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին Sun, 25 Oct 2026 23:45:21 +0400 Հոկտեմբերի 25-ին՝ ժամը…

1 ժամ ago

Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է միասնական ընդդիմությանը

Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է միասնական ընդդիմությանը Sun, 25 Oct 2026 23:38:44 +0400 Վայոց…

1 ժամ ago

Վարդենիսի նախնական արդյունքները հայտնի են

Վարդենիսի նախնական արդյունքները հայտնի են Sun, 25 Oct 2026 23:35:06 +0400 Ինչպես հայտնի է, այսօր…

1 ժամ ago

Ամուսինը գլխատել է կնոջը՝ օժիտի շուրջ ունեցած վեճի պատճառով

Ամուսինը գլխատել է կնոջը՝ օժիտի շուրջ ունեցած վեճի պատճառով Sun, 25 Oct 2026 23:30:13 +0400…

1 ժամ ago

Լարված իրավիճակ` 25/24 ընտրատեղամասում. Հանձնաժողովի նախագահը համայնքապետին դուրս է հրավիրել. «Ազատ քվե»

Լարված իրավիճակ` 25/24 ընտրատեղամասում. Հանձնաժողովի նախագահը համայնքապետին դուրս է հրավիրել. «Ազատ քվե» Sun, 25 Oct…

2 ժամ ago

Ստեփանավանում մասնակցությունն աննախադեպ է․ Գևորգյան

Ստեփանավանում մասնակցությունն աննախադեպ է․ Գևորգյան Sun, 25 Oct 2026 23:20:20 +0400 Latest news from Հրապարակ…

2 ժամ ago