Պաշտոնապես հաստատվել է դիաբետի նոր խմբի գոյությունը

Պաշտոնապես հաստատվել է դիաբետի նոր խմբի գոյությունը

Fri, 17 Apr 2026 23:30:26 +0400


Դիաբետի միջազգային ֆեդերացիան՝ The International Diabetes Federation (IDF)-ը, պաշտոնապես հայտարարել է, որ առկա է դիաբետի հինգերորդ տիպը, որը տասնամյակներ շարունակ վիճարկվում էր գիտնականների կողմից։ Համաձայն տարածված հայտարարության, The International Diabetes Federation (IDF)-ը կոչ է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը ներառել այն հիվանդությունների գլոբալ դասակարգման ցանկում։ Խոսքը այսպես կոչված՝ թերսնման հետ կապված դիաբետի մասին է։ Մասնագետների գնահատմամբ՝ այս տարատեսակի հետ կարող է առնչվել ոչ պակաս, քան 25 միլիոն մարդ՝ նախ եւ առաջ Ասիայի եւ Աֆրիկայի բնակիչներ, որտեղ տարածված է խրոնիկ սննդային դեֆիցիտը։ Առաջին անգամ որպես հիվանդության տեսակ նկարագրվել է 1955 թվականին, սակայն հետագայում փաստացիորեն մոտացության է մատնվել։

20-րդ դարի վերջին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այն հանել է հիվանդությունների գլոբալ դասակարգման ցանկցի՝ տեղեկությունների սակավության պատճառով։ Դրանից հետո՝ գիտնականների մոտ միասնական կարծիք հնարավոր չի եղել ձեւավորել այն մասին, թե արդյոք այն առաջին տեսակ է հանդիսանում դիաբետի, որպես հիվանդություն։ Այժմ սակայն, հետազոտական նյութերի բավարար քանակությամբ առկայության պայմաններում, մասնագետները կրկին բարձրացրել են այդ հարցը։ Ի տարբերություն դիաբետի մյուս հայտնի տեսակների, այս տեսակը առաջանում/զարգանում է ոչ թե աուտոիմուն պրոցեսների կամ անառողջ կենսակերպի պատճառով, այլ տեւականորեն օրգանիզմում սննդարար նյութերի պակասի պատճառով։ Նման պացիենտների մոտ խաթարվում է ենթաստամոքսային գեղձի բնականոն աշխատանքը։ Այն սկսում է ոչ բավարար քանակությամբ ինսուլին արտադրել։ Ընդ որում, ինսուլինի հանդեպ զգայունակությունը պահպանվում է։ Դրա համար էլ հաճախ հիվանդությունը ճիշտ չի ախտորոշվում՝ սխալմամբ այն դասակարգելով առաջին կամ երկրորդ խմբում։ Արդյունքում՝ պացիենտները ստանում է ստանդարտ բուժում, որը կարող է նույնիսկ վնասել նրանց։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ավելի քան 720 հազար ավտոմեքենա խոտանել են

Ավելի քան 720 հազար ավտոմեքենա խոտանել են Sat, 14 Nov 2026 23:55:33 +0400 Գերմանական BMW-ն…

4 ժամ ago

Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին

Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին Sat, 14 Nov 2026 23:45:34 +0400 Անգլիայի բանկի…

4 ժամ ago

Հիշում եմ Արսենի պատասխաններից մեկը, գլխիցս դուրս չի գալիս

Հիշում եմ Արսենի պատասխաններից մեկը, գլխիցս դուրս չի գալիս Sat, 14 Nov 2026 23:45:27 +0400…

4 ժամ ago

Կհանդիպեն երիտասարդների հետ

Կհանդիպեն երիտասարդների հետ Sat, 14 Nov 2026 23:35:22 +0400 Նոյեմբերի 17-ին Նարեկ Կարապետյանը, Աննա Գրիգորյանը…

4 ժամ ago

Բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառներից մեկը

Բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառներից մեկը Sat, 14 Nov 2026 23:30:52 +0400 Ամերիկացի մոլեկուլյար…

5 ժամ ago

Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի

Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի Sat, 14 Nov 2026 23:23:26 +0400 Քիմ Քարդաշյանը կրկին…

5 ժամ ago