«Հրապարակ»․ Ընտրակաշա՞ռք, թե՞ երկակի ստանդարտներ. «Իմ քայլը» 200 հազար դրամի ֆինանսավորում է խոստանում

«Հրապարակ»․ Ընտրակաշա՞ռք, թե՞ երկակի ստանդարտներ. «Իմ քայլը» 200 հազար դրամի ֆինանսավորում է խոստանում

Sat, 18 Apr 2026 08:20:50 +0400


Օրերս «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տեղադրել, որ WNBF Armenia ֆեդերացիայի հետ համագործակցությամբ մեկնարկում է ֆիթնես մարզիչների որակավորման՝ 2,5 ամիս տեւողությամբ դասընթաց, որի ավարտից հետո մասնակիցները կստանան 3-րդ կարգի միջազգային սերտիֆիկատ։

Առաջին 10 դիմողներին «Իմ քայլը» հիմնադրամը խոստանում է համաֆինանսավորում։ 250 հազար դրամ արժողությամբ դասընթացի համար դիմողը վճարելու է 50 հազար դրամ, մնացած 200 հազար դրամը կվճարի հիմնադրամը։

Մենք փաստաբան Հայկ Ալումյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք այստեղ ընտրակաշառք չկա, նա արձագանքեց․ «Եթե նույնիսկ ուղղակի համեմատության մեջ դիտարկենք, ապա եթե օրերս հայտնի դարձած կնոջ հետ կապված դեպքը դիտում են որպես ընտրակաշառք, ինչո՞ւ այս դեպքը որպես ընտրակաշառք չեն դիտարկում։ Եթե այն ընտրակաշառք է, ապա սա էլ է ընտրակաշառք։ Իրականում, արդեն 8 տարի է՝ մենք տեսնում ենք երկակի ստանդարտներ, միշտ՝ ցանկացած իրավիճակում, այդ թվում նաեւ այս իրավիճակում երկակի ստանդարտների հետ գործ ունենք։ Հիմա եթե մյուս թեկնածուներից որեւէ մեկը նման բան աներ, հաստատ կալանավորված կլիներ, ու ոչ միայն քրեական հետապնդում հարուցած կլինեին, այլեւ՝ արդեն կալանավորած»։

Հիշեցնենք, որ օրերս Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություններ էր հրապարակել «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամներից, որտեղ քննարկվում էր գրասենյակների աշխատակիցներին տրվող աշխատավարձը, ինչից հետո մի շարք անձինք «կաշառք տալու կամ դրան օժանդակելու համար» բերման ենթարկվեցին ու ձերբակալվեցին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բանավեճ՝ ԱԺ-ում, լարված իրավիճակ՝ Շինարարներում․ Օրվա ամփոփում

Բանավեճ՝ ԱԺ-ում, լարված իրավիճակ՝ Շինարարներում․ Օրվա ամփոփում Mon, 12 Oct 2026 23:10:16 +0400 Հոկտեմբերի 12-ի…

13 րոպե ago

Սիդնի Սուինին և Մերիլին Մոնրոն ազգակցական կապ ունեն

Սիդնի Սուինին և Մերիլին Մոնրոն ազգակցական կապ ունեն Mon, 12 Oct 2026 23:00:53 +0400 «Էյֆորիա»…

22 րոպե ago

Հայրս շատ շուտ հեռացավ իմ կյանքից․ Հենրիխ Մխիթարյանը՝ հոր կորստի մասին

Հայրս շատ շուտ հեռացավ իմ կյանքից․ Հենրիխ Մխիթարյանը՝ հոր կորստի մասին Mon, 12 Oct 2026…

37 րոպե ago

Կենդանակերպի նշանների ամենաչսիրած տոները

Կենդանակերպի նշանների ամենաչսիրած տոները Mon, 12 Oct 2026 22:45:24 +0400 Ընդունված է տոներին սպասել, սիրել…

37 րոպե ago

Վաճառողներն իրենց ապրանքը հավաքում են խանութներից

Վաճառողներն իրենց ապրանքը հավաքում են խանութներից Mon, 12 Oct 2026 22:32:02 +0400 Latest news from…

51 րոպե ago

Հրաձգություն դպրոցում․ վիրավորվել են տնօրենն ու ուսուցիչներից մեկը

Հրաձգություն դպրոցում․ վիրավորվել են տնօրենն ու ուսուցիչներից մեկը Mon, 12 Oct 2026 22:30:12 +0400 Ֆրանսիայի…

53 րոպե ago