Հայրս շատ շուտ հեռացավ իմ կյանքից․ Հենրիխ Մխիթարյանը՝ հոր կորստի մասին

Հայրս շատ շուտ հեռացավ իմ կյանքից․ Հենրիխ Մխիթարյանը՝ հոր կորստի մասին

Mon, 12 Oct 2026 22:45:56 +0400


Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է հոր՝ Համլետ Մխիթարյանի, նրա վաղաժամ կորստի և թողած ազդեցության մասին։ Գրում է Tert.am-ը:

Ֆուտբոլիստի հայրը մահացել է 33 տարեկանում, երբ Հենրիխը դեռ յոթ տարեկան էր։ Թեև նա հորը կորցրել է շատ փոքր տարիքում, Համլետ Մխիթարյանի հիշողությունն ու ֆուտբոլային ուղին կարևոր տեղ են զբաղեցնում նրա կյանքում։ Հենրիխի խոսքով՝ մանկուց ֆուտբոլ սիրել է ինքնուրույն, և հոր՝ ֆուտբոլիստ լինելու հանգամանքը երբեք պարտավորություն չի եղել իր համար՝ շարունակելու նրա ճանապարհը։

Ֆուտբոլը եղել է իր ընտրությունը, իսկ այդ սպորտաձևի նկատմամբ սերն աստիճանաբար վերածվել է մասնագիտության։ Այնուամենայնիվ, հոր հետ կապված հիշողությունները նրա համար առանձնահատուկ նշանակություն ունեն։

Ֆուտբոլային մարզադաշտերը, որտեղ հայրը մարզվել կամ խաղացել է, Մխիթարյանի մեջ յուրահատուկ զգացողություններ են առաջացնում։ Հոր հիշատակը նրա համար կապված է ոչ միայն ընտանեկան հիշողությունների, այլև ֆուտբոլի հետ, որը հետագայում դարձավ իր կյանքի գլխավոր մասնագիտությունը։

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Մխիթարյանը խոսել է նաև սեփական երեխաների հետ անցկացրած ժամանակի կարևորության մասին։

Նրա առօրյայում ընտանիքը մեծ տեղ ունի․ նա փորձում է երեխաներին դպրոց տանել, մարզումներից հետո ժամանակ հատկացնել նրանց և հնարավորինս ներկա լինել նրանց կյանքում։

Հորն այդքան վաղ կորցնելու փորձառության ֆոնին երեխաների հետ ժամանակ անցկացնելը նրա համար առանձնահատուկ նշանակություն ունի։ Չնայած ֆուտբոլային կարիերայի պահանջներին՝ Մխիթարյանը ձգտում է, որ երեխաներն իրեն զգան իրենց կողքին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». 2018-ից ամեն կիրակի պատարագել եմ, ուղտի ականջում քնած են

«Հրապարակ». 2018-ից ամեն կիրակի պատարագել եմ, ուղտի ականջում քնած են Wed, 04 Nov 2026 11:15:54…

12 րոպե ago

Բա Փաշինյանն ասում էր՝ մենք իրան նվեր ենք․ հիմա նվե՞ր ենք, թե՞ հակառակը. Նարեկ Կարապետյան

Բա Փաշինյանն ասում էր՝ մենք իրան նվեր ենք․ հիմա նվե՞ր ենք, թե՞ հակառակը. Նարեկ Կարապետյան…

14 րոպե ago

Ատամհատիկը ե՞րբ է

Ատամհատիկը ե՞րբ է Wed, 04 Nov 2026 11:13:14 +0400 Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի…

15 րոպե ago

ՆԳՆ-ի ֆինանսավորումը 44%-ով ավելացնելու մասին

ՆԳՆ-ի ֆինանսավորումը 44%-ով ավելացնելու մասին Wed, 04 Nov 2026 11:11:18 +0400 2027 թվականի պետական բյուջեի…

17 րոպե ago

-2․․․-4․ ինչ է հայտնել Սուրենյանը

-2․․․-4․ ինչ է հայտնել Սուրենյանը Wed, 04 Nov 2026 11:08:46 +0400 Latest news from Հրապարակ…

19 րոպե ago

Նարեկ Կարապետյանը՝ խուզարկությունների մասին

Նարեկ Կարապետյանը՝ խուզարկությունների մասին Wed, 04 Nov 2026 11:02:44 +0400 «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ…

25 րոպե ago