«Հրապարակ»․ Նրանք վերջացած մարդիկ են․ վերջին ծառայություններն են մատուցում Փաշինյանին

«Հրապարակ»․ Նրանք վերջացած մարդիկ են․ վերջին ծառայություններն են մատուցում Փաշինյանին

Sat, 18 Apr 2026 09:45:21 +0400


«Հրապարակի» զրուցակիցը «Նժար» կուսակցության վարչապետի թեկնածու, իրավապաշտպան Նինա Կարապետյանցն է:

– «Քաղհասարակության» կարկառուն ներկայացուցիչներից մեկը` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, նախօրեին փորձել է ծառայություն մատուցել գործող իշխանություններին եւ արտահայտվել է ընտրակաշառքի թեմայով՝ անդրադառնալով իշխանությունների կողմից «Ուժեղ Հայաստանի» նկատմամբ հարուցված կեղծ քրեական վարույթներին, որոնցով անգամ ՔՊ-ին ենթակա դատարանները չեն կարողանում կալանքի սանկցիաներ տալ: Նա մասնավորապես գրել է, որ ընդդիմությունը կանանց առաջ է մղում, թաքնվում նրանց հետեւում: Ոչ ավել, ոչ պակաս՝ հայկական ընդդիմությանը համեմատել է ջիհադիստների ու իսլամական ծայրահեղականների հետ, որոնք կանանց ու երեխաներին օգտագործում էին որպես «մեկանգամյա օգտագործման նյութ»: Մի կողմից, այս անձը մոռացել է, որ 18-ի հեղափոխության ժամանակ անգամ դպրոցների կրտսեր դասարանների աշակերտներն էին մասնակցում, մյուս կողմից` կարծում է, որ կանայք չպետք է ներգրավված լինեն ընտրություններին, հատկապես` ընդդիմության կողմից: Այսինքն, կանայք չպետք է զբաղվեն քաղաքականությամբ: Երկար տարիներ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների համար իբրեւ թե պայքարող այս մարդու համար կինը բացառապես լվացք անելու եւ բորշչ պատրաստելու իրավունք ունի: Ի՞նչ կարծիք ունեք նրա այդ հայտարարության մասին:

– Ես դադարել եմ հետեւել նրանց գրառումներին, որովհետեւ հասկացել եմ, որ առողջությունս այլեւս չի ներում: Չեմ ասի՝ բոլորը, բայց մեծ թվով մարդիկ, ովքեր առաջներում օբյեկտիվ էին, շատ վաղուց դադարել են լինել այդպիսին: Ակնհայտորեն ընդգծված փաղաքշական վերաբերմունք ունեն օրվա իշխանությունների նկատմամբ եւ պատրաստ են արդարացնել ամեն բան, ինչ անում է օրվա իշխանությունը: Պետք է պարզապես դադարել հետեւել այդ մարդկանց, պետք է այլ մոտեցում որդեգրել: Այժմ ձեւավորվում է թիմ, որն առանց լրացուցիչ շահառուների կարող է կոչվել քաղհասարակություն: Նրանք հիմնականում երիտասարդներ են, ովքեր առանց ֆինանսավորումների ունեն մեծ աուդիտորիա եւ վստահություն` հանրության շրջանում: Ուրախ եմ, որ տեղի է ունենում սերնդափոխություն, քանի որ մեզ պետք չէ այնպիսի քաղհասարակություն, որն իր հռչակած ստանդարտներին դեմ է գործում:

– Բայց ինչպե՞ս կարելի է կանանց ստորադասել տղամարդկանցից, մի՞թե Սաքունցը դրա համար է գրանտներ ստանում Արեւմուտքից:

– Մարդիկ, ովքեր սկզբունքորեն չեն ուզում տեսնել, որ մեր երկրում կան քաղաքական ուժեր` կին թե տղամարդ, ովքեր թրաֆիկինգի զոհեր են, էլ ի՞նչ ասես: Թվում էր, թե նրանք նախկինում ադեկվատ վարքագիծ ունեն եւ սրտիկ ուղարկողներ չեն, այժմ իշխանությունների վարքագծում ոչ մի սխալ չեն տեսնում, փոխարենը տեսնում են հակառակ թեւում գտնվող մարդկանց թերացումները: Այս մարդկանց ուղղակի պետք է իգնոր անել եւ դադարել հետեւել նրանց: Նրանք կան այնքան ժամանակ, քանի դեռ մենք նրանց կարեւորություն ու նշանակություն ենք տալիս, հենց հասկացան, որ իրենք ոչ մեկին պետք չեն, չունեն հետեւորդներ, ուղղակի կլռեն: Նրանք վերջացած մարդիկ են, վերջացել են, վերջին շնչում են եւ իրենց վերջին ծառայություններն են մատուցում Նիկոլ Փաշինյանին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հույս ունեին՝ Իրանը Վենեսուելայի նման հեշտությամբ գրավել, բայց՝ չստացվեց․ Մասուդ Փեզեշկիան

Հույս ունեին՝ Իրանը Վենեսուելայի նման հեշտությամբ գրավել, բայց՝ չստացվեց․ Մասուդ Փեզեշկիան Mon, 24 Aug 2026…

3 րոպե ago

Ամեն ինչ չափազանց ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ..․

Ամեն ինչ չափազանց ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ..․ Mon, 24 Aug 2026 23:15:47 +0400…

18 րոպե ago

390 նյութ Պապիկյանի մասին, Փաշինյանի մասին ավելի շատ, օրվա գլխավոր թեմաները

390 նյութ Պապիկյանի մասին, Փաշինյանի մասին ավելի շատ, օրվա գլխավոր թեմաները Mon, 24 Aug 2026…

20 րոպե ago

Անոմալ շոգի ֆոնին՝ ավելացել են ջրահեղձման դեպքերը

Անոմալ շոգի ֆոնին՝ ավելացել են ջրահեղձման դեպքերը Mon, 24 Aug 2026 23:00:00 +0400 Ֆրանսիայում վերջին…

33 րոպե ago

Այդ ի՞նչն է խինդ ու ուրախություն պատճառում Փաշինյանին․ այս մարդը սպառնալիք է ՀՀ-ի համար

Այդ ի՞նչն է խինդ ու ուրախություն պատճառում Փաշինյանին․ այս մարդը սպառնալիք է ՀՀ-ի համար Mon,…

35 րոպե ago

Ինչու են տիրանվեր քահանաներն աղոթում Արցախի համար

Ինչու են տիրանվեր քահանաներն աղոթում Արցախի համար Mon, 24 Aug 2026 22:45:33 +0400 Սամվել Դպիր…

48 րոպե ago