Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում

Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում

Sat, 18 Apr 2026 15:15:43 +0400


Երեկ Սամվել Կարապետյանի տնային կալանքը երեք ամսով երկարաձգվեց։ Հանրային արձագանքի մակարդակում նման որոշումները հաճախ դուրս են գալիս իրավական դաշտից և վերածվում քաղաքական ու հասարակական գործոնի։ Հանրային ընկալման մեջ, երբ խոսքը վերաբերում է բարձր ճանաչում և հեղինակություն ունեցող անձի, դա կարող է դիտարկվել որպես անհամաչափ կամ չափազանցված քայլ, և հենց այդ ընկալումն է, որ կարող է ակտիվացնել հասարակական արձագանքը՝ փողոցային մոբիլիզացիայի տեսքով։

Բարձր ճանաչում ունեցող մարդը նման իրավիճակում հաճախ դադարում է ընկալվել միայն որպես անհատ և վերածվում է խորհրդանիշի՝ քաղաքական դիմադրության կամ հասարակական անհամաձայնության սիմվոլի։ Իսկ երբ մարդը դառնում է սիմվոլ, նրա շուրջ ձևավորված էներգիան այլևս չի սահմանափակվում անձով․ այն դառնում է ավելի լայն երևույթ, որը շատ դժվար է վերահսկել կամ անտեսել։ Նման իրավիճակներում սոցիալական լիցքը արագ կուտակվում է, որովհետև արդեն կա ակնհայտ դժգոհություն և ընկալում։

Կալանքի երկարաձգումը նման քաղաքական և սոցիալական մթնոլորտում անխուսափելիորեն դառնում է օրակարգային թեմա, տեղափոխվում է լայն քննարկումների դաշտ և կենտրոնացնում է հանրային ուշադրությունը։ Հասարակական բողոքի իրավիճակներում նման դեպքերը ունենում են համախմբող ազդեցություն՝ միավորելով տարբեր քաղաքական ուղղություններ և սոցիալական խմբեր, որոնք այլ պայմաններում կարող են նույնիսկ հակադիր դիրքերում լինել։ Սա հենց այն գործոնն է, որը կարող է ընդլայնել շարժման մասշտաբը և այն դարձնել ավելի ընդգրկուն։

Բայց կարևոր է հասկանալ, որ նման գործընթացները ինքնաբերաբար չեն ձևավորվում։ Դրանք պահանջում են կազմակերպչական հստակ և հետևողական աշխատանք, նպատակային ուղղորդում։ Այս իրավիճակը կարող է վերածվել համախմբման կենտրոնի միայն այն դեպքում, եթե այն ճիշտ ձևակերպվի և ճիշտ կառավարվի։ Բոլոր պայմանները կան։ Իշխանության ճնշումը կբերի մեծ համախբմում ու հաղթանակ։

Այսօր արդեն մի կարևոր սոցիալական զգացողություն կա՝ «անարդարության, ճնշման ընկալումը»։ Այն ձևավորվում է այն իրավիճակներում, երբ հասարակության մի հատվածը տեսնում է անարդարություն, ընտրովի մոտեցումներ կամ անհամաչափ գործողություններ՝ լինի դա ձերբակալությունների, քրեական հետապնդումների կամ դատավարությունների տեսքով։ Այդ ընկալումն է, որը կարող է դառնալ տարբեր խմբերի միավորման հիմք։

Այս տրամաբանության մեջ առանցքայինը պարզ և հեշտ ընկալվող մեխանիզմն է՝ «մենք ընդդեմ համակարգի»։ Այն համակարգի, որը կասկածի տակ է դրել երկրի, Եկեղեցու, պատմության գոյությունը։ Սա ամենաուղիղ ձևն է համախմբման համար, որովհետև հստակ են ներկայացված կողմերը և թույլ է տալիս մարդկանց արագ դիրքավորվել։ Երբ կա սիմվոլ, կա համակարգի ընկալվող անարդարություն, կա կուտակված դժգոհություն, կա երկրի գոյության վտանգ, ապա այդ համադրությունը արդեն ստեղծում է գործողության բնական հիմք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ոչ թե հրավիրում են ներս, այլ դուրս են շպրտում

Ոչ թե հրավիրում են ներս, այլ դուրս են շպրտում Wed, 15 Jul 2026 19:45:40 +0400…

7 րոպե ago

Ուկրաինային փոխանցել են ժամանակակից հրթիռներ

Ուկրաինային փոխանցել են ժամանակակից հրթիռներ Wed, 15 Jul 2026 19:30:37 +0400 Լեհաստանը Ուկրաինային փոխանցել է…

22 րոպե ago

Արջ ապերը, Խնկո Ապերն ու երրորդ վարուցանքը

Արջ ապերը, Խնկո Ապերն ու երրորդ վարուցանքը Wed, 15 Jul 2026 19:15:10 +0400 Առակներն ապրում…

38 րոպե ago

Կարեն Սիմոնյանը` Գյումրու փոխքաղաքապե՞տ

Կարեն Սիմոնյանը` Գյումրու փոխքաղաքապե՞տ Wed, 15 Jul 2026 19:13:42 +0400 Այսօր լրագրողների հետ զրույցում Գյումրու…

39 րոպե ago

ՖԻՖԱ-ի ղեկավարի դեմ բողոքել են

ՖԻՖԱ-ի ղեկավարի դեմ բողոքել են Wed, 15 Jul 2026 19:00:04 +0400 Միջազգային օլիմպիական կոմիտեն բողոք…

53 րոպե ago

Գագիկ Ծառուկյանի մեղադրանքը հերքող փաստաթղթերի հրապարակման շարունակությունը

Գագիկ Ծառուկյանի մեղադրանքը հերքող փաստաթղթերի հրապարակման շարունակությունը Wed, 15 Jul 2026 18:46:59 +0400 Իմ կողմից…

1 ժամ ago