Հայաստանի ԱԺ առաջիկա ընտրություններն ու Հայկական Սփյուռքը

Հայաստանի ԱԺ առաջիկա ընտրություններն ու Հայկական Սփյուռքը

Sat, 18 Apr 2026 15:15:16 +0400


Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված քննարկումները հիմնականում երկու հարթության վրա են տեղի ունենում։ Առաջինը ներքաղաքական հարթությունն է, որպես հնգամյակի կարեւորագույն իրադարձություն ներհայաստանյան կյանքում, որը կարեւոր դեր է խաղալու երկրի կյանքում, եւ այդ կարեւորությունը բոլորն են հասկանում։ Երկրորդը Ռուսաստան-Արեւմուտք մրցակցության հարթությունն է, որտեղ առանցքայինը «ԵՄ, թե ԵԱՏՄ» դիլեման է, դրանից բխող` «Թրամփի ուղին», Երեւանի եւ Մոսկվայի միջեւ գործող կոնցեսիոն համաձայնությունների ճակատագիրը։ Սակայն, ըստ քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի, կան նաեւ այլ հարթություններ, որոնց մասին հազվադեպ է խոսվում, քանի որ դրանք նվազ հետաքրքրություն են ներկայացնում։

Առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասով հետաքրքիր է նաեւ հայկական սփյուռքի մասնակցությունն ու ունեցած ազդեցությունն ընտրությունների վրա։ Սփյուռքն այս առումով հստակ զանազանված է։ Ռուսաստանաբնակ հայերի քաղաքական համակրանքը կարծես թե ռուսամետ կուսակցությունների կողմն է, որոնք գործում են Հայաստանում՝ կարծում է ռուս քաղաքագետը։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, հաշվի առնելով Ռուսաստան պետության առանձնահատկությունները։ Մյուս երկրներում ամեն բան մի փոքր այլ է։ Այսպես․ ապրիլի 11-12-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած Սփյուռքի հայության մոբիլիզացիոն հավաքը` Սփյուռքի զորաշարժի համաժողովը նույնպես այս համատեքստում է դիտում Մարկեդոնովը։ Ֆրանսիայում, մոտավոր հաշվարկներով, ապրում է 350-500 հազար հայ։ Առավել խոշորը Փարիզի, Լիոնի եւ Մարսելի հայկական համայնքներն են։

Հայազգի գործիչները կարեւոր տեղ են զբաղեցնում ֆրանսիական կյանքի շատ ասպարեզներում` քաղաքականությունից մինչեւ բիզնես։ Մոբիլիզացիոն հավաքը կամ համաժողովը, որը կայացավ Փարիզում, հյուրընկալել էր 150 ներկայացուցչի՝ Հայաստանից եւ աշխարհի 26 երկրից։ Կազմակերպիչը EAFJD-ն` Արդարության եւ ժողովրդավարության եվրոպական հայկական ֆեդերացիան։ Զգալի էին նաեւ ՀՅԴ աջակցությունն ու ներկայությունը կոնգրեսին։ Ըստ Մարկեդոնովի, միջոցառումն արձանագրեց Հայաստանում ներկայում տիրող քաղաքական իրավիճակի լրջությունը, որը կարելի է համարել որպես սփյուռքյան մեկնաբանություն կամ արձագանք։ Խիստ քննադատության ենթարկվեց Հայաստանի կառավարության որդեգրած կուրսը հատկապես Հայ առաքելական եկեղեցու հանդեպ։ Շատ քննադատություններ հնչեցին նաեւ Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ Հայոց ցեղասպանության հանդեպ որդեգրած անընդունելի կեցվածքի համար։ Ղարաբաղը եւս այն տրավմատիկ հարցերից է, որը հուզում է հայությանը։

Ըստ էության փաստվեց, որ հայկական միջավայրում գոյություն ունի երկու օրակարգ՝ սփյուռքի օրակարգ եւ Հայաստանի կառավարության օրակարգ։ Ի՞նչ է սա նշանակում։ Թերեւս այն, որ արեւմտյան ճակատում եղած հայության մեջ կարծիքները միատարր չեն, եւ զուտ հայկական հարցերի հետ կապված՝ Փաշինյանի կաբինետի հետ լուրջ տարաձայնություններ կան։ Իսկ սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ դա հասկանալը եւ նկատի ունենալը շատ կարեւոր են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Կդառնա՞ն Եղեգիսի կիրճն ու համայնքը Նյու Վասյուկի

«Հրապարակ»․ Կդառնա՞ն Եղեգիսի կիրճն ու համայնքը Նյու Վասյուկի Sat, 09 May 2026 13:00:35 +0400 ՀՀ…

18 րոպե ago

Գալիս ենք Սիսիան

Գալիս ենք Սիսիան Sat, 09 May 2026 12:52:11 +0400 Latest news from Secure News Portal…

27 րոպե ago

Ովքեր են Կոտայքի մարզում լծվել ՔՊ-ի համար ձայն հավաքելու գործին

Ովքեր են Կոտայքի մարզում լծվել ՔՊ-ի համար ձայն հավաքելու գործին Sat, 09 May 2026 12:45:49…

33 րոպե ago

#Ուղիղ․ Արման Թաթոյանի ու թիմի հանդիպումը Նոր Նորքում

#Ուղիղ․ Արման Թաթոյանի ու թիմի հանդիպումը Նոր Նորքում Sat, 09 May 2026 12:39:15 +0400 Latest…

40 րոպե ago

Պուտինի ելույթը՝ Կարմիր հրապարակից

Պուտինի ելույթը՝ Կարմիր հրապարակից Sat, 09 May 2026 12:30:09 +0400 Հաղթողների սերնդի մեծ սխրանքը ոգեշնչում…

49 րոպե ago

Չաուշի դպրոցի սաների կատարումը՝ Հաղթանակի զբոսայգում

Չաուշի դպրոցի սաների կատարումը՝ Հաղթանակի զբոսայգում Sat, 09 May 2026 12:25:29 +0400 Այսօր Հաղթանակի զբոսայգում…

53 րոպե ago