Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում

Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում

Sat, 18 Apr 2026 15:15:43 +0400


Երեկ Սամվել Կարապետյանի տնային կալանքը երեք ամսով երկարաձգվեց։ Հանրային արձագանքի մակարդակում նման որոշումները հաճախ դուրս են գալիս իրավական դաշտից և վերածվում քաղաքական ու հասարակական գործոնի։ Հանրային ընկալման մեջ, երբ խոսքը վերաբերում է բարձր ճանաչում և հեղինակություն ունեցող անձի, դա կարող է դիտարկվել որպես անհամաչափ կամ չափազանցված քայլ, և հենց այդ ընկալումն է, որ կարող է ակտիվացնել հասարակական արձագանքը՝ փողոցային մոբիլիզացիայի տեսքով։

Բարձր ճանաչում ունեցող մարդը նման իրավիճակում հաճախ դադարում է ընկալվել միայն որպես անհատ և վերածվում է խորհրդանիշի՝ քաղաքական դիմադրության կամ հասարակական անհամաձայնության սիմվոլի։ Իսկ երբ մարդը դառնում է սիմվոլ, նրա շուրջ ձևավորված էներգիան այլևս չի սահմանափակվում անձով․ այն դառնում է ավելի լայն երևույթ, որը շատ դժվար է վերահսկել կամ անտեսել։ Նման իրավիճակներում սոցիալական լիցքը արագ կուտակվում է, որովհետև արդեն կա ակնհայտ դժգոհություն և ընկալում։

Կալանքի երկարաձգումը նման քաղաքական և սոցիալական մթնոլորտում անխուսափելիորեն դառնում է օրակարգային թեմա, տեղափոխվում է լայն քննարկումների դաշտ և կենտրոնացնում է հանրային ուշադրությունը։ Հասարակական բողոքի իրավիճակներում նման դեպքերը ունենում են համախմբող ազդեցություն՝ միավորելով տարբեր քաղաքական ուղղություններ և սոցիալական խմբեր, որոնք այլ պայմաններում կարող են նույնիսկ հակադիր դիրքերում լինել։ Սա հենց այն գործոնն է, որը կարող է ընդլայնել շարժման մասշտաբը և այն դարձնել ավելի ընդգրկուն։

Բայց կարևոր է հասկանալ, որ նման գործընթացները ինքնաբերաբար չեն ձևավորվում։ Դրանք պահանջում են կազմակերպչական հստակ և հետևողական աշխատանք, նպատակային ուղղորդում։ Այս իրավիճակը կարող է վերածվել համախմբման կենտրոնի միայն այն դեպքում, եթե այն ճիշտ ձևակերպվի և ճիշտ կառավարվի։ Բոլոր պայմանները կան։ Իշխանության ճնշումը կբերի մեծ համախբմում ու հաղթանակ։

Այսօր արդեն մի կարևոր սոցիալական զգացողություն կա՝ «անարդարության, ճնշման ընկալումը»։ Այն ձևավորվում է այն իրավիճակներում, երբ հասարակության մի հատվածը տեսնում է անարդարություն, ընտրովի մոտեցումներ կամ անհամաչափ գործողություններ՝ լինի դա ձերբակալությունների, քրեական հետապնդումների կամ դատավարությունների տեսքով։ Այդ ընկալումն է, որը կարող է դառնալ տարբեր խմբերի միավորման հիմք։

Այս տրամաբանության մեջ առանցքայինը պարզ և հեշտ ընկալվող մեխանիզմն է՝ «մենք ընդդեմ համակարգի»։ Այն համակարգի, որը կասկածի տակ է դրել երկրի, Եկեղեցու, պատմության գոյությունը։ Սա ամենաուղիղ ձևն է համախմբման համար, որովհետև հստակ են ներկայացված կողմերը և թույլ է տալիս մարդկանց արագ դիրքավորվել։ Երբ կա սիմվոլ, կա համակարգի ընկալվող անարդարություն, կա կուտակված դժգոհություն, կա երկրի գոյության վտանգ, ապա այդ համադրությունը արդեն ստեղծում է գործողության բնական հիմք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մաքսակետի աշխատողին կոմպլիմենտ անելու համար 3 տարով վտարել են երկրից

Մաքսակետի աշխատողին կոմպլիմենտ անելու համար 3 տարով վտարել են երկրից Tue, 25 Aug 2026 19:15:28…

7 րոպե ago

Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից

Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից Tue, 25 Aug…

9 րոպե ago

ՊՆ նախկին նախարարը կհարցաքննվի խորհրդարանում

ՊՆ նախկին նախարարը կհարցաքննվի խորհրդարանում Tue, 25 Aug 2026 19:00:41 +0400 Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար…

22 րոպե ago

Ծրագի՞ր, թե՞ թավշյա մայրամուտ

Ծրագի՞ր, թե՞ թավշյա մայրամուտ Tue, 25 Aug 2026 18:45:52 +0400 Կարծում եմ՝ սխալված չեմ լինի,…

37 րոպե ago

Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը

Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Tue, 25…

49 րոպե ago

Երբ է հնարավոր Ուկրաինական պատերազմի ավարտը․ Վ․ Զելենսկին ժամկետ է նշել

Երբ է հնարավոր Ուկրաինական պատերազմի ավարտը․ Վ․ Զելենսկին ժամկետ է նշել Tue, 25 Aug 2026…

52 րոպե ago