Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում

Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում

Sat, 18 Apr 2026 15:15:43 +0400


Երեկ Սամվել Կարապետյանի տնային կալանքը երեք ամսով երկարաձգվեց։ Հանրային արձագանքի մակարդակում նման որոշումները հաճախ դուրս են գալիս իրավական դաշտից և վերածվում քաղաքական ու հասարակական գործոնի։ Հանրային ընկալման մեջ, երբ խոսքը վերաբերում է բարձր ճանաչում և հեղինակություն ունեցող անձի, դա կարող է դիտարկվել որպես անհամաչափ կամ չափազանցված քայլ, և հենց այդ ընկալումն է, որ կարող է ակտիվացնել հասարակական արձագանքը՝ փողոցային մոբիլիզացիայի տեսքով։

Բարձր ճանաչում ունեցող մարդը նման իրավիճակում հաճախ դադարում է ընկալվել միայն որպես անհատ և վերածվում է խորհրդանիշի՝ քաղաքական դիմադրության կամ հասարակական անհամաձայնության սիմվոլի։ Իսկ երբ մարդը դառնում է սիմվոլ, նրա շուրջ ձևավորված էներգիան այլևս չի սահմանափակվում անձով․ այն դառնում է ավելի լայն երևույթ, որը շատ դժվար է վերահսկել կամ անտեսել։ Նման իրավիճակներում սոցիալական լիցքը արագ կուտակվում է, որովհետև արդեն կա ակնհայտ դժգոհություն և ընկալում։

Կալանքի երկարաձգումը նման քաղաքական և սոցիալական մթնոլորտում անխուսափելիորեն դառնում է օրակարգային թեմա, տեղափոխվում է լայն քննարկումների դաշտ և կենտրոնացնում է հանրային ուշադրությունը։ Հասարակական բողոքի իրավիճակներում նման դեպքերը ունենում են համախմբող ազդեցություն՝ միավորելով տարբեր քաղաքական ուղղություններ և սոցիալական խմբեր, որոնք այլ պայմաններում կարող են նույնիսկ հակադիր դիրքերում լինել։ Սա հենց այն գործոնն է, որը կարող է ընդլայնել շարժման մասշտաբը և այն դարձնել ավելի ընդգրկուն։

Բայց կարևոր է հասկանալ, որ նման գործընթացները ինքնաբերաբար չեն ձևավորվում։ Դրանք պահանջում են կազմակերպչական հստակ և հետևողական աշխատանք, նպատակային ուղղորդում։ Այս իրավիճակը կարող է վերածվել համախմբման կենտրոնի միայն այն դեպքում, եթե այն ճիշտ ձևակերպվի և ճիշտ կառավարվի։ Բոլոր պայմանները կան։ Իշխանության ճնշումը կբերի մեծ համախբմում ու հաղթանակ։

Այսօր արդեն մի կարևոր սոցիալական զգացողություն կա՝ «անարդարության, ճնշման ընկալումը»։ Այն ձևավորվում է այն իրավիճակներում, երբ հասարակության մի հատվածը տեսնում է անարդարություն, ընտրովի մոտեցումներ կամ անհամաչափ գործողություններ՝ լինի դա ձերբակալությունների, քրեական հետապնդումների կամ դատավարությունների տեսքով։ Այդ ընկալումն է, որը կարող է դառնալ տարբեր խմբերի միավորման հիմք։

Այս տրամաբանության մեջ առանցքայինը պարզ և հեշտ ընկալվող մեխանիզմն է՝ «մենք ընդդեմ համակարգի»։ Այն համակարգի, որը կասկածի տակ է դրել երկրի, Եկեղեցու, պատմության գոյությունը։ Սա ամենաուղիղ ձևն է համախմբման համար, որովհետև հստակ են ներկայացված կողմերը և թույլ է տալիս մարդկանց արագ դիրքավորվել։ Երբ կա սիմվոլ, կա համակարգի ընկալվող անարդարություն, կա կուտակված դժգոհություն, կա երկրի գոյության վտանգ, ապա այդ համադրությունը արդեն ստեղծում է գործողության բնական հիմք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սոցկայքերի արգելման հարցին կանդրադառնան ամառային արձակուրդից հետո

Սոցկայքերի արգելման հարցին կանդրադառնան ամառային արձակուրդից հետո Wed, 15 Jul 2026 18:30:39 +0400 Եվրահանձնաժողովը ամառային…

3 րոպե ago

Մեկնարկել է Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը

Մեկնարկել է Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը Wed, 15 Jul 2026 18:26:20 +0400 Հեղինակավոր…

8 րոպե ago

Բնակարան 5-րդ բալիկին․ Որտեղ «Ուժեղ Հայաստանը» հաղթեց, մեր նախընտրական խոստումն այդտեղ կատարելու ենք

Բնակարան 5-րդ բալիկին․ Որտեղ «Ուժեղ Հայաստանը» հաղթեց, մեր նախընտրական խոստումն այդտեղ կատարելու ենք Wed, 15…

13 րոպե ago

Արտակարգ իրավիճակ՝ Սևանում

Արտակարգ իրավիճակ՝ Սևանում Wed, 15 Jul 2026 18:15:27 +0400 Հուլիսի 15-ին՝ ժամը 14։59-ին, Սևանա լճի…

18 րոպե ago

Թուրքիայում անտառային հրդեհներ են մոլեգնում

Թուրքիայում անտառային հրդեհներ են մոլեգնում Wed, 15 Jul 2026 18:00:00 +0400 Անտառային հրդեհ է մոլեգնում…

34 րոպե ago

Կշարունակի համագործակցել Դոնալդ Թրամփի հետ

Կշարունակի համագործակցել Դոնալդ Թրամփի հետ Wed, 15 Jul 2026 17:30:07 +0400 Թուրքիան կշարունակի համագործակցել ԱՄՆ…

1 ժամ ago