Ոչ կուսակցական եմ, ոչ էլ էս պահին ընտրությունների մասին եմ մտածում, իմ դարդը իմ անասուններն են, որ չեմ կարողանում բերել

Ոչ կուսակցական եմ, ոչ էլ էս պահին ընտրությունների մասին եմ մտածում, իմ դարդը իմ անասուններն են, որ չեմ կարողանում բերել

Sat, 18 Apr 2026 19:15:26 +0400


Մեզ մոտ դեռ ամեն ինչ խաղաղ է, որևէ նախընտրական տրամադրություն, թիմերի բաժանվել չկա։ Այս մասին այսօր «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Վարդենիս խոշորացված համայնքի Վերին Շորժա բնակավայրի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը։

Երանոսյանի խոսքով մինչ այս պահը քաղաքական ուժերից որևէ մեկը գյուղ չի եկել ու որևէ հանդիպում չի ունեցել։ «Վարդենիս եկել են, վերջերս Նիկոլ Փաշինյանն էլ է ինչ որ եկել, բայց մեր գյուղ չեն եկել։ Ես ոչ էլ էս պահին մտածում եմ ընտրությունների մասին, դեռ չգիտեմ էլ ում եմ ընտրելու»։

Հարցին՝ Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանը, որ որպես ընդդիմադիր համայնքապետ էր ընտրվել, վերջերս ՔՊ-ական է դարձել, դուք՝ որպես վարչական ղեկավար, նույնպես ՔՊ-ին եք սատարո՞ւմ՝ Երանոսյանը պատասխանեց․ «Չէ, չէ, ես անկուսակցական եմ, որևէ կուսակցության չեմ հարում»։

Անդրադառնալով մեր այն տեղեկությանը, որ վերջին շրջանում որոշ վարչական ղեկավարների հորդորել է, որ ՔՊ-ի օգտին աշխատեն և իրենց համայնքներում ձայներ հավաքել, հակառակ դեպքում ընտրություններից հետո իրենք չեն աշխատի այլևս, Երանոսյանը պատասխանեց, որ վերջին 1 ամիսը Ռուսաստանում է եղել, քանի որ անասունների նոր սորտեր պիտի ներկրի Հայաստան․ «Պետության սուբսիդավորմամբ 200 անասուն ենք ներկրում մի քանի գյուղացիներով։ Հիմա ինչ որ հիվանդություններ կան տարածված Ռուսաստանում, դրա համար չեն թողնում որ էդ անասունները երկրից դուրս հանենք, իմ ուշքն ու միտքը էդ անասուններն են, յուրաքանչյուրը 450 հազար դրամ արժի, որի 50 տոկոսը պետությունն է տալու»։

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում Գեղամասարի նախկին համայնքապետ Հակոբ Ավետյանի ՔՊ-ին սատարելուն՝ Երանոսյանը պատասխանեց․ «Ի՞նչ ասեմ, չեմ խառնվում, իրենց գործն է, ինձ չի էլ հետաքրքրում, թե ով ում է սկսել սատարել, ինչ են մտածում, ինչ են անում։ ՄԱրդիկ փոփոխական են, ամեն անգամ մի բան փոփոխվում է իրենց մոտ, ես նման մարդկանց հետ ոչ կապ ունեմ, ոչ զրուցում եմ, ոչ էլ հարցնում։ Ադրբեջանցին եկել է մեր քթի տակ, իմ դարդ ու ցավը մեր երկիրն է, մեր վարուցանքը, մեր գյուղացուն օգնելը, կազմակերպչական աշխատանքները, օր ու գիշեր հետևում ենք, թե սահմանին ինչ իրավիճակ է, ինչ է կատարվում, փառք Աստծո, հիմա ամեն ինչ խաղաղ է, ու եթե այսպես լինի, այս տարի հողերը կմշակենք»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արայիկ Հարությունյանն իր քաղաքական տրավմաների մուռը մեզանից է հանում. Ագնեսա Խամոյան

Արայիկ Հարությունյանն իր քաղաքական տրավմաների մուռը մեզանից է հանում. Ագնեսա Խամոյան Wed, 26 Aug 2026…

7 րոպե ago

Իմ որդուն ով ճանաչում է`գիտի ինչ որակի մարդ է. Հովիկ Աբրահամյանը` որդու մասին

Իմ որդուն ով ճանաչում է`գիտի ինչ որակի մարդ է. Հովիկ Աբրահամյանը` որդու մասին Wed, 26…

12 րոպե ago

Ինչ են քննարկել Ռուսաստանի և Սիրիայի նախագահները

Ինչ են քննարկել Ռուսաստանի և Սիրիայի նախագահները Wed, 26 Aug 2026 16:30:45 +0400 Ռուսաստանի նախագահ…

27 րոպե ago

Հովիկ Աբրահամյանը եւ «Սերժի Վաչոն» ջերմ բարևեցին միմյանց

Հովիկ Աբրահամյանը եւ «Սերժի Վաչոն» ջերմ բարևեցին միմյանց Wed, 26 Aug 2026 16:23:05 +0400 Latest…

35 րոպե ago

Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին

Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Wed, 26 Aug 2026…

36 րոպե ago

Հովիկ Աբրահամյանը` որդու եւ նրա մեղադրանքի մասին

Հովիկ Աբրահամյանը` որդու եւ նրա մեղադրանքի մասին Wed, 26 Aug 2026 16:09:54 +0400 Latest news…

48 րոպե ago