Աշխարհն այսօր կանգնել է անորոշության առաջ, որը չափազանց վտանգավոր է․ Էրդողան

Աշխարհն այսօր կանգնել է անորոշության առաջ, որը չափազանց վտանգավոր է․ Էրդողան

Sat, 18 Apr 2026 19:30:48 +0400


Աշխարհն այսօր առերեսվել է ուղղության ընտրության անորոշության ճգնաժամի առաջ եւ դա շատ լուրջ սպառնալիք է համաշխարհային հանրության համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի բացման արարողության ժամանակ։ Նա նշել է, որ միջազգային թատերաբեմին խնդիրների ծավալը շատ ավելին է, քան կարելի է պատկերացնել։ Սակայն եղած խնդիրներով հանդերձ՝ ըստ Էրդողանի, դիվանագիտությունը շարունակում է մնալ մարդկության գոյության եւ ապագայի հենարաններից մեկը։ Այն արդեն ավելին է, քան շահերի եւ խնդիրների պարզ քննարկումը։ «Այսօր աշխարհը գտնվում է ոչ միայն ուժի ճգնաժամի, այլ նաեւ՝ ուղղության ճգնաժամի մեջ։ Համակարգը, որը իբրեւ թե հիմնված էր կանոնների վրա, լռում է այնտեղ, որտեղ այդ կանոնները խախտվում են։ Մենք տեսնում ենք, որ կանոնների խախտումները հասել են իրենց գագաթնակետին՝ այսօրվա աշխարհում։ Այն մեխանիզմները, որոնք կոչված են պաշտպանելու մարդու իրավունքներն ու միջազգային անվտանգությունը՝ արդյունավետ չեն։ Անարդյունավետ են՝ լրջագույն ոտնձգությունների առաջ»,- շեշտել է Թուրքիայի նախագահը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիկոլ Փաշինյանը պատանդ է վերցնում ընդդիմադիրներին ու ասում՝ եկեք բանակցենք. Աննա Գրիգորյան

Նիկոլ Փաշինյանը պատանդ է վերցնում ընդդիմադիրներին ու ասում՝ եկեք բանակցենք. Աննա Գրիգորյան Thu, 05 Nov…

3 ժամ ago

Ովքեր ուզում են ունենալ հայրենիք, պետք է համախմբվեն. Հայկ Մամիջանյան

Ովքեր ուզում են ունենալ հայրենիք, պետք է համախմբվեն. Հայկ Մամիջանյան Thu, 05 Nov 2026 10:34:33…

3 ժամ ago

Մեկնարկել է Վահրամ Գևորգյանի քարոզարշավը Սևան համայնքի բնակավայրերում

Մեկնարկել է Վահրամ Գևորգյանի քարոզարշավը Սևան համայնքի բնակավայրերում Thu, 05 Nov 2026 10:30:56 +0400 Նոյեմբերի…

3 ժամ ago

Սամվել Կարապետյանը 1 ամսով կալանավորվեց. որոշումը բողոքարկելու ենք

Սամվել Կարապետյանը 1 ամսով կալանավորվեց. որոշումը բողոքարկելու ենք Thu, 05 Nov 2026 10:20:55 +0400 Latest…

3 ժամ ago

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու Thu, 05…

4 ժամ ago

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը Thu, 05 Nov 2026 09:30:54 +0400 Միջազգայնագետ Սուրեն…

4 ժամ ago