Որ դեպքում պատերազմը Մերձավոր Արեւելքում կվերսկսվի, ըստ Թրամփի

Որ դեպքում պատերազմը Մերձավոր Արեւելքում կվերսկսվի, ըստ Թրամփի

Sat, 18 Apr 2026 21:00:49 +0400


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող են վերադառնալ Իրանում ռազմական գործողությունների վերսկսմանը, եթե Վաշինգտոն-Թեհրան գործարքը չկայանա։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Թրամփը նաեւ ասել է, որ եթե մինչեւ հրադադարի ժամկետի լրանալը հնարավոր չեղավ համաձայնության հասնել, հնարավոր է, որ ինքն այլեւս չերկարացնի հրադադարը, որպեսզի բանակցությունները շարունակվեն։ Հիշեցնենք, որ առաջիկա չորեքշաբթի լրանում է Իրանական էսկալացիայում հայտարարված երկշաբաթյա հրադադարի ժամկետը։ Նա նաեւ ասել է, որ այդ դեպքում բլոկադան էլ կշարունակի գործել, ռազմական գործողություններն էլ կվերսկսվեն։

Թրամփը նաեւ հայտարարել է, որ համաձայնության կնքումից հետո, որոշակի մի փուլում նաեւ դուրս կբերվի Իրանում եղած հարստացված ուրանը։ «Մենք այնտեղ կգնանք Իրանի հետ միասին, կվերցնենք ամբողջը եւ կուղարկենք Միացյալ Նահանգներ։ Եթե այդպես չլինի, մենք կվերցնենք այն այլ՝ շատ ավելի նվազ բարեկամական ձեւով»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։ Այնուամենայնիվ՝ Թրամփի գնահատմամբ՝ Մերձավոր Արեւելքում իրավիճակը, որը առնչվում է Իրանին, դասավորվում է բարենպաստ ձեւով եւ գործարքը կկայանա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ի՞նչ կապ ունի այս երգչուհու գրառումը իր երեկվա ելույթի հետ․Գագիկ Համբարյան

Ի՞նչ կապ ունի այս երգչուհու գրառումը իր երեկվա ելույթի հետ․Գագիկ Համբարյան Sun, 26 Apr 2026…

20 րոպե ago

Ես ու տղես չէինք լինի, եթե․․․․Անի Խաչիկյան

Ես ու տղես չէինք լինի, եթե․․․․Անի Խաչիկյան Sun, 26 Apr 2026 16:15:25 +0400 «Իրական լինելու…

35 րոպե ago

Ատելության մթնոլորտը չշիկացնելու համար խոսեք Ձեր ամուսնու հետ․ հոգեբանը՝ Աննա Հակոբյանին

Ատելության մթնոլորտը չշիկացնելու համար խոսեք Ձեր ամուսնու հետ․ հոգեբանը՝ Աննա Հակոբյանին Sun, 26 Apr 2026…

49 րոպե ago

Տոման ընդամենը 5 տարեկան է և զրկված է Պապայի ջերմությունից

Տոման ընդամենը 5 տարեկան է և զրկված է Պապայի ջերմությունից Sun, 26 Apr 2026 15:45:48…

1 ժամ ago

Թուրքական «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Ուգյուր Գուզելը՝ Հանրապետության հրապարակում

Թուրքական «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Ուգյուր Գուզելը՝ Հանրապետության հրապարակում Sun, 26 Apr 2026 15:35:59 +0400 Թուրքական…

1 ժամ ago

Թրամփի մասնակցությամբ կրակոցների ժամանակ Ուկրաինայի դեսպանը թաքնվել է սեղանի տակ

Թրամփի մասնակցությամբ կրակոցների ժամանակ Ուկրաինայի դեսպանը թաքնվել է սեղանի տակ Sun, 26 Apr 2026 15:30:46…

1 ժամ ago