Ով է քննելու երկվորյակ եղբայրների գործը

Ով է քննելու երկվորյակ եղբայրների գործը

Sat, 18 Apr 2026 23:13:24 +0400


Ապրիլի 14֊ին հսկող դատախազի որոշմամբ վերացվեց 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Գործը փոխանցվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարան։ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից «Հրապարակը»տեղեկացավ, որ այն մակագրվել է դատավոր Ռազմիկ Մարիկյանին։ Մարիկյանին հազվադեպ են աղմկոտ գործեր մակագրվել, սա թերևս նրա առաջին «ծանր գործն է», որը ծայրից ծայր քաղաքական է։

Դատարան ուղարկված մեղադրական եզրակացության համառոտ նկարագիրն այսպիսին է. «Դավիթ Գարեգինի Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա եղբոր՝ Միքայել Գարեգինի Մինասյանի օժանդակությամբ կատարել է Գևորգ Ալեքսանդրի Գևորգյանի կողմից կազմակերպված հանցանքները, այն է` 2026 թվականի մարտի 29-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան փողոցի 15/հասցեում գտնվող Սուրբ Աննա եկեղեցում կատարել է խուլիգանություն, ինչպես նաև պաշտոնատար անձի, քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով գործադրել է բռնություն»:

Երևանի Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ վարչապետի անվտանգության աշխատակցի բռունցքի հարվածից հետո ուղեղի ցնցում և փակ գանգուղեղային վնասվածք ստացած Դավիթ Մինասյանը կալանքի տակ գտնվելիս հիվանդանոց էր տեղափոխվել` նրա հին առողջական խնդիրներին գումարվել էին թիկնապահի հասցրած հարվածի հետևանքները: Նրան սայլակի վրա էին տեղափոխում կալանավայր: Հիմա մեղադրականում կարդում ենք, որ 18-ամյա երիտասարդն է բռնություն գործադրել, այլ ոչ թե իր նկատմամբ են գործադրել:

Մինասյանը մեղադրվում է Ծաղկազարդի պատարագի օրը թիկնազորի հետ Սուրբ Աննա եկեղեցի մտած վարչապետի դեմ բռնություն գործադրելու ու խուլիգանության հոդվածներով: Նիկոլ Փաշինյանի համար ճանապարհ բացող անվտանգության աշխատողների հրմշտոցից վրդովված՝ ավագ դպրոցի աշակերտը ձեռքը բարձրացրել էր վարչապետի ուղղությամբ: Դրանից հետո անվտանգության աշխատողը հարվածել էր տղային, վայր գցել նրան:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԿԸՀ-ն 4 թեկնածուի մանդատ տվեց

ԿԸՀ-ն 4 թեկնածուի մանդատ տվեց Mon, 27 Jul 2026 18:28:00 +0400 2026 թվականի հուլիսի 27-ին…

23 րոպե ago

ՌԴ-ից շարունակում են զանգվածաբար արտաքսել միգրանտներին

ՌԴ-ից շարունակում են զանգվածաբար արտաքսել միգրանտներին Mon, 27 Jul 2026 18:00:10 +0400 Այս տարվա հունվարից…

51 րոպե ago

Անհրաժեշտ է երկու կողմերի արագ և ճիշտ արձագանքը

Անհրաժեշտ է երկու կողմերի արագ և ճիշտ արձագանքը Mon, 27 Jul 2026 17:45:48 +0400 Պետք…

1 ժամ ago

Ինչ են պատմում Կոնջորյանի եղբոր մասին Աբովյանում

Ինչ են պատմում Կոնջորյանի եղբոր մասին Աբովյանում Mon, 27 Jul 2026 17:43:00 +0400 Այսօր վաղ…

1 ժամ ago

Լեգենդար Պիռլոն չի գլխավորի Իտալիայի ընտրանին․ ռուսնե՞րն են մեղավոր

Լեգենդար Պիռլոն չի գլխավորի Իտալիայի ընտրանին․ ռուսնե՞րն են մեղավոր Mon, 27 Jul 2026 17:30:26 +0400…

1 ժամ ago

Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիեւին

Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիեւին Mon, 27 Jul 2026…

2 ժամ ago