Փաշինյանը ստում է, ինչպես մի միշտ

Փաշինյանը ստում է, ինչպես մի միշտ

Sat, 18 Apr 2026 23:40:49 +0400


ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍՏՈՒՄ Է, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարեց, թե 60 տարի Ցեղասպանության հուշահամալիրը «ոչ մեկ» չի վերանորոգել։

Ցավալի է, որ այդ սուտը կուլ է տալիս և չի փորձում խմբագրել հուշարձանի համահեղինակ, զրույցին ներկա Սաշուր Քալաշյանը։

Ցավալի է, որ սուտն իր այո-ով հաստատում է նաև նախարար Անդրեասյանը, ով ի պաշտոնե պետք է, որ իմանար համապետական նշանակության հուշարձանի նորոգման պատմությունը։ Բայց լռելն ավելի շահեկան է․․․Համ էլ սուտն այս վարչախմբի մրցակցային առավելությունն է․ ստել, ուրանալ ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․․․

Իսկ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն իր պատմության 60 տարիներին մի քանի անգամ է նորոգվել և բարեկարգվել։

Հուշահամալիրը հիմնանորոգվել է 2003-ին, Ցեղասպանության 90-րդ տարելիցի շրջանակներում՝ ԼԻՆՍԻ հիմնադրամի միջոցներով։ Փոխվել են քարեր, հիմնովին արդիականացվել է բունկերը, ավազե շիթով ամբողջությամբ մաքրվել է հուշարձանը, հիմնովին փոխվել է ոռոգման ցանցը և նոր լուսավորություն է մոնտաժվել, փոխվել են եզրաքարերը, իրականացվել է լայնածավալ ծառատունկ, տեղադրվել է ձայնային հեռարձակման ցանց, վերանորոգվել են աստիճաններ, փոխվել է քայլուղին։

Ի դեպ, 22 տարի առաջ, ի տարբերության ներա վերանորոգման խայտառակ ընթացքին, Լինսի հիմնադրամի աջակցությամբ իրականացված հուշահամալիրի վերանորոգման ընթացքում պահպանվել են բոլոր, այդ թվում՝ քաղաքաշինական, ճարտարապետական և պատմամշակութային ընթացակարգերը։
Հուշահամալիրը վերանորոգվել է նաև Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում, երբ Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը արտաքին քաղաքական օրակարգի մաս էր և աշխարհի 80-ից ավելի երկրների ներկայացուցիչներ պիտի այցելեին Հուշահամալիր՝ խնկարկելու զոհերի հիշատակն ու դատապարտելու Ցեղասպանություն անանց հանցագործությունը։

1995 թ. ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 80-ամյա տարելիցի շրջանակում բացվել է Հայոց ցեղասպանության թագարան-ինստիտուտը՝ կազմելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի չորրորդ բաղկացուցիչ մասը։

Եվ ի տարբերություն ձեր վարչախմբի, նախորդ և ոչ մի վարչախումբ չի վախեցել Հայոց Ցեղասպանության ոգեկոչման և խնդրի միջազգայնացման օրակարգերից և չի ենթարկվել մեր անցյալն ու հիշողությունն ուրանալու թուրքական պարտադրանքին, անգամ Խորհրդային ժամանակներում։

Հ․Գ․ Նկարում հուշահամալիրից խնամքով հանված քարերն են, որոնք հուշարձանը ամրացնելուց ու ջրամեկուսացումից հետո կրկին տեղադրվել են։

Հ․Գ․ Հունիսի 7-ից հետո շատ բան կա անելու։ Բայց նախ՝ ԱՄՈԹ-ը վերադարձնել քաղաքականություն և իշխանություն։

Լիլիթ Գալստյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ

Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ Tue, 25 Aug 2026 22:32:34 +0400 Մոտ…

13 րոպե ago

18-ամյա ֆուտբոլիստին ձեռք կբերեն 100 միլիոն եվրոյով

18-ամյա ֆուտբոլիստին ձեռք կբերեն 100 միլիոն եվրոյով Tue, 25 Aug 2026 22:30:08 +0400 Անգլիական «Մանչեսթեր…

16 րոպե ago

Ադրբեջանի դատախազության կողմից մեղադրվող անձանցից, Հայաստանի դատախազությունը դեռևս մեղադրանք չի առաջադրել Վազգեն Սարգսյանին և Մոնթե Մելքոնյանին

Ադրբեջանի դատախազության կողմից մեղադրվող անձանցից, Հայաստանի դատախազությունը դեռևս մեղադրանք չի առաջադրել Վազգեն Սարգսյանին և Մոնթե…

27 րոպե ago

Հայաստան-Ադրբեջան էներգետիկ համագործակցությունը՝ «նոր կախվածության» ձևավորման համատեքստում

Հայաստան-Ադրբեջան էներգետիկ համագործակցությունը՝ «նոր կախվածության» ձևավորման համատեքստում Tue, 25 Aug 2026 22:15:42 +0400 Քաղաքական գիտությունների…

30 րոպե ago

Անոմալ շոգն ու երաշտը Եվրոպայում վտանգավոր իրավիճակ են ստեղծել

Անոմալ շոգն ու երաշտը Եվրոպայում վտանգավոր իրավիճակ են ստեղծել Tue, 25 Aug 2026 22:00:49 +0400…

45 րոպե ago

Ճանապարհը վատ վիճակում է, խոստացել են նորոգել

Ճանապարհը վատ վիճակում է, խոստացել են նորոգել Tue, 25 Aug 2026 21:45:48 +0400 Տավուշի մարզի…

1 ժամ ago