Առաջին «զանգը» հնչեց. այդ օրը ես առաջին անգամ վախի, սարսափի, ապագայի համար տագնապի զգացում ունեցա…

Առաջին «զանգը» հնչեց. այդ օրը ես առաջին անգամ վախի, սարսափի, ապագայի համար տագնապի զգացում ունեցա…

Sun, 19 Apr 2026 09:00:55 +0400


Առաջին «զանգը» հնչեց 2018-ի մայիսի 1-ին և 8-ին, երբ վարչապետի պաշտոնին առաջադրված անձը բացահայտ սպառնալիքներ էր հնչեցնում ԱԺ ամբիոնից` ուղղված գործող խորհրդարանի պատգամավորներին, որ ընտրեն իրեն` ԱԺ-ում այդ պահին 7% ձայն ունեցող խմբակցության ներկայացուցչին: Թիրախավորում էին պատգամավորներին, նրանց հեռախոսահամարներն ու հասցեներն էին հրապարակում, որ խելակորույս ամբոխը զանգի, այցելի, տեռորի ենթարկի նրանց` ստիպելով, որ Փաշինյանին վարչապետ ընտրեն, որովհետև` «կամ ինքը կլինի վարչապետ, կամ` Հայաստանը վարչապետ չի ունենա»: Այդ օրը ես առաջին անգամ վախի, սարսափի, ապագայի համար տագնապի զգացում ունեցա…ինչերի՜ է պատրաստ այս մարդը` հանուն բաղձալի աթոռի և հայտնի չէ, թե դա հետո ինչ դրսևորումներ կունենա…

Հետո այդ «զանգերը» սկսեցին կրկնվել, բազմացան ու խլացնող ղողանջի վերածվեցին…նա սկսեց թիրախավորել ու վիրավորել բոլորին` անմեղ ու մեղավոր, օբյեկտիվ ու սուբյեկտիվ: Ընդ որում, թիրախները փոխվում էին, նպատակը հասկանալի չէր, զայրույթն ավելի ու ավելի անկառավարելի էր դառնում, հաճախ անհասցե, կամայական և վտանգավոր: Կարճ ժամանակում հասկացվեց, որ մարդը չի հասկանում իր պաշտոնի լրջությունը, չգիտի բառի արժեքը, չի գիտակցում վարչապետի կողմից ասված խոսքի հնարավոր հետևանքները և ամենակարևորը` դաժանաբար չարաշահում է իր լիազորությունները…Ես եմ կառավարությունը, ես եմ պետությունը` ինչ ուզեմ կանեմ և հատկապես` ում կուզեմ, կբռնեմ…

Նրանք, ովքեր մինչև 2019-ի մայիսի 19-ը դեռ չէին նկատել, որ երկրի ղեկին անհավասարակշիռ ու վտանգավոր մարդ է հայտնվել, դա պետք է զգային այդ օրը, երբ Քոչարյանին կալանքից ազատելու որոշումից վրդովված` կոչ արեց արգելափակել դատարանների դռները…դատավորի դեմ գործ հարուցեցին ու սկսեցին նախկին դատավորներին պաշտոնից զրկել…հետո ՍԴ-ի դեմ արշավը սկսեց…ապա մտանք մեծ ողբերգության` պատերազմների ու պարտության փուլ…

Այն, որ պետության գլխին վտանգավոր մարդ է նստած, պետք է մարդիկ զգային նաև շատ ուրիշ առիթներով` երբ դատավորներին «վնգստացող», դիվանագետներին` «կոշիկ լիզող», պետական ծառայողներին` «կոֆե խմող», հոգևորականներին` «մանկապիղծ», կաթողիկոսին` «սրբապիղծ», եկեղեցիները` «չուլանացված», արցախցիներին` «փախած», պատերազմի մասնակիցներին` «դասալիք» էր անվանում: Երբ լրագրողներին համեմատում էր ֆայլաբազարում կանգնողների հետ, ընդդիմությանը սպառնում էր «կագեբեի պադվալը գցել», խոստանում էր նախկին նախագահներին «քաղաքական դիակ» սարքել և իրեն հակադրվողներին` «պետության համը» բերանում թողնել…

Այնպես որ մի զարմացեք «շուն ու շանգյալի» վրա և մի վրդովվեք, երբ իր թիմի անդամները «կրծքերի զբաղվածությունից» են խոսում կամ 80-ամյա նախագահին «մեռելի սդաչի» են անվանում, չէ որ սրանք կյանքի մի իմաստ ունեն` արժանանալ Նիկոլի գովեստին և մեծանալ` նիկոլ դառնալ…

Ուրիշ պետությունների ղեկավարները նուրբ, դիվանագիտական տեքստեր են ասում, ամեն բառն ընտրում` խոսելիս, որ մարդկանց զգացմունքները չվիրավորեն և պաշտոնի բերումով` ինչ որ բան չփչացնեն, սա փողոցի լեքսիկոնն ու ռազբիրատի մտածողությունը բերեց պետական կաբինետներ ու պետությունը դարձրեց խաղալիք` մի խումբ տգետների, հիմարների, անմեղսունակների ձեռքում: Հանրությանն էլ սարքեց «կիսաբաց լուսամուտների» մասնակից…

ՀԳ Չասեք` էլի կան նման ղեկավարներ, օրինակ, Թրամփը…Հայաստանը ԱՄՆ չի ու մենք ոչ էդքան ռեսուրս ունենք, ոչ էլ երկրի ղեկավարին հակակշռող ինստիտուտներ, որ առաջին դեմքի խելացնորության բեռը կարողանանք կրել, մեր պետությունն էլ դրանից չտուժի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԿԸՀ-ն 4 թեկնածուի մանդատ տվեց

ԿԸՀ-ն 4 թեկնածուի մանդատ տվեց Mon, 27 Jul 2026 18:28:00 +0400 2026 թվականի հուլիսի 27-ին…

23 րոպե ago

ՌԴ-ից շարունակում են զանգվածաբար արտաքսել միգրանտներին

ՌԴ-ից շարունակում են զանգվածաբար արտաքսել միգրանտներին Mon, 27 Jul 2026 18:00:10 +0400 Այս տարվա հունվարից…

50 րոպե ago

Անհրաժեշտ է երկու կողմերի արագ և ճիշտ արձագանքը

Անհրաժեշտ է երկու կողմերի արագ և ճիշտ արձագանքը Mon, 27 Jul 2026 17:45:48 +0400 Պետք…

1 ժամ ago

Ինչ են պատմում Կոնջորյանի եղբոր մասին Աբովյանում

Ինչ են պատմում Կոնջորյանի եղբոր մասին Աբովյանում Mon, 27 Jul 2026 17:43:00 +0400 Այսօր վաղ…

1 ժամ ago

Լեգենդար Պիռլոն չի գլխավորի Իտալիայի ընտրանին․ ռուսնե՞րն են մեղավոր

Լեգենդար Պիռլոն չի գլխավորի Իտալիայի ընտրանին․ ռուսնե՞րն են մեղավոր Mon, 27 Jul 2026 17:30:26 +0400…

1 ժամ ago

Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիեւին

Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիեւին Mon, 27 Jul 2026…

2 ժամ ago